Category: Hetq

  • Ո՞վ մնաց տանը հունիսի 7-ին․ ընտրողների ակտիվության պատկերը2026թ. հունիսի 7-ի Ազ…

    🗳 Ո՞վ մնաց տանը հունիսի 7-ին․ ընտրողների ակտիվության պատկերը
    2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58.97%-ը։ Ամենաակտիվ ընտրողները եղել են 50-65 տարեկանները՝ 62% մասնակցությամբ։ Բայց երիտասարդների մասնակցության ցուցանիշները ևս հերքում են նրանց «անտարբեր» լինելու մասին պատկերացումը։ Համեմատաբար պասիվ են եղել 35-50 տարեկանները՝ 56% մասնակցությամբ: Գրեթե նույն պատկերն է եղել նաև 2021թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այդ ժամանակ նույնպես ընտրությանն ամենաակտիվը մասնակցել են 50-65 տարեկան ընտրողները՝ 55%, իսկ պասիվ են եղել 30-50 տարեկանները՝ 45%:
    📌 «Հետքն» ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած տեղեկատվությունը, որը վերաբերում է 2021 և 2026 թվականների Ազգային ժողովի ընտրողների մասնակցության ցուցանիշներին՝ ըստ սեռի, տարիքի, մարզի:
  • Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն ու Գլխավոր դատախազությունը հաշտո…

    Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանն ու Գլխավոր դատախազությունը հաշտություն են կնքել։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական գործին զուգահեռ դատախազությունն ու պաշտոնյան, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամները, հաշտություն են կնքել։
    Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում ընթացող դատավարության ժամանակ գործը քննող դատավոր Լիլի Դրմեյանը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ հաշտության մասին դատարանը գրություն է ստացել։ Այն ներկայացրել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը։
    📌 Դատախազությունը պատգամավորին և նրա ընտանիքի անդամներին ֆինանսական և գույքային պահանջ էր ներկայացրել 2024 թ․-ին, որից հետո պահանջը ներկայացվել է դատարան։ ❗️Երկու տարի տևած դատավարության ընթացքում երկրորդ փորձից կողմերը հաշտության եզրեր գտան։ Հաշտությանը նախորդեց դատախազության պահանջի փոփոխությունը, որի ամբողջ մանրամասները երկու կողմն էլ առայժմ չեն հանրայնացնում։

    Իշխան Զաքարյանի առանձնատունը չի բռնագանձվի․ դատախազությունն ու Զաքարյանը հաշտություն են կնքել

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական գործին զուգահեռ դատախազությունն ու պաշտոնյան, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամները,…

  • Իշխան Սաղաթելյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ հայտարարագիր չներկայաց…

    Իշխան Սաղաթելյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ հայտարարագիր չներկայացնելու և արգելանքի տակ գտնվող գույքի մասով
    Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունվարի 5-ին տրված կատարողական թերթով արգելվել է Ի.Ս.-ին (Իշխան Սաղաթելյանին — խմբ․) և նրա կնոջը՝ իրենց պատկանող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել:

    «Բացի այդ, դատարանի որոշմամբ 258 մլն 146 հզր 843 ՀՀ դրամի չափով պետք է արգելանք դնել Ի.Ս.-ին և Լ.Խ.-ին (Լիանա Խաչատրյանին — խմբ․) սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա:
    2026 թվականի հունիսի 23-ին Ի.Ս.-ի բնակության վայրում, նրա կնոջը սեփականության իրավունքով պատկանող երկու տրանսպորտային միջոցներում կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են արտարժույթի տեսքով դրամական միջոցներ և ոսկյա զարդեր:
    Նախաքննությունը շարունակվում է»

    ,- նշվում է հաղորդագրության մեջ:

    Խուզարկում են պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանը. տարել են գումար և զարդեր Թե իրավապահներն ինչ են փնտրել՝ հայտնի չէ, սակայն իրենց հետ տարել են գումար ու զարդեր։ Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ծիծաղելի դրվագով։…
  • Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախատեսում է այցելել ՀայաստանՀաջորդ շաբաթ Եվրոպական հանձ…

    Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախատեսում է այցելել Հայաստան
    Հաջորդ շաբաթ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախատեսում է այցելել Հայաստան։ Այդ մասին գրում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ 
    Եվրոպացի այս պաշտոնյայի պատվիրակության կազմում Երևան կայցելի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Ինչպես գրում է պարբերականը, բարձրաստիճան այս այցը կլինի եվրոպական կողմի աջակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, որը մի քանի շաբաթ առաջ հաղթել էր խորհրդարանական ընտրություններում։ 
    Politico-ի տվյալներով՝ այցը նախատեսված է հուլիսի 1-ին, սակայն ծրագրերը դեռ վերջնականացված չեն։

    «Մենք տեսել ենք, որ այդ երկիրը (Հայաստանը՝ խմբ.) գտնվում է Ռուսաստանի կողմից ինտենսիվ և մշտական ճնշման տակ: Այս այցը կլինի աջակցության հզոր ազդանշան՝ ի լրումն արդեն իսկ ցուցաբերված կոնկրետ աջակցության»

    ,- պարբերականին հայտարարել է այցի կազմակերպման մեջ ներգրավված ԵՄ պաշտոնյաներից մեկը։ Վերջինիս պնդմամբ՝ ֆոն դեր Լեյենի Երևան այցն ունի հստակ ուղերձ՝ «Եվրոպան Հայաստանի կողքին է»։

  • Անկլավները Հայաստանում. նախկինում՝ անկլավ, այսօր՝ ՀՀ տարածքԽորհրդային տարիներին …

    Անկլավները Հայաստանում. նախկինում՝ անկլավ, այսօր՝ ՀՀ տարածք
    Խորհրդային տարիներին Իջեւանի շրջանում ձեւավորվել էր ադրբեջանական մի անկլավ, որտեղ 2 գյուղ կար՝ Բարխուդարլուն եւ Սոֆուլուն: Սա Հայաստանի տարածքում առաջացած ադրբեջանական 3 անկլավներից միակն էր, որտեղ մեկից ավելի բնակավայր կար:
    Ըստ Google Maps-ով չափումների, Բարխուդարլու-Սոֆուլու անկլավի տարածքը 10 քկմ-ից մի փոքր ավելի է: Այս առումով այն փոքր էր Վերին Ոսկեպարից (Յուխարը Ասկիպարա, մոտ 26 քկմ), բայց մեծ էր Քյարքիից (Տիգրանաշեն, շուրջ 8 քկմ):
    Հայաստանում ադրբեջանական անկլավների դիրքը պատահական չի եղել. դրանք առաջացել են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների՝ մայրուղիների ու երկաթուղու վրա: Եթե Տիգրանաշեն-Քյարքին ստեղծվել է Երեւանն ու Արարատյան դաշտը երկրի հարավին, մասնավորապես՝ Զանգեզուր-Սյունիքին ու Արցախին կապող ավտոմայրուղու վրա, որն անկախությունից հետո ապահովում է նաեւ ՀՀ-ի կապը Իրանի հետ, ապա Վերին Ոսկեպարը ստեղծվել է Երեւան-Իջեւան-Վրաստան մայրուղու անմիջական հարեւանությամբ:
    1926-1928 թթ. խորհրդային քարտեզներում Հայաստանի տարածքում անկլավներ չեն արձանագրվել, իսկ ահա 1939 թ. քարտեզում արդեն իսկ առանձնացված են երկրի հյուսիս-արեւելքում գտնվող ադրբեջանական 2 անկլավները՝ Վերին Ոսկեպարն ու Բարխուդարլու-Սոֆուլուն: Ամեն դեպքում, ինչպես նշեցինք, սրանց ձեւավորման իրավական հիմքը հստակ չէ:
    🔗 Մանրամասները՝ կարդա ԱՅՍՏԵՂ
  • Հայաստանը հավակնում է դառնալ արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում հաշվողական …

    🤩 Հայաստանը հավակնում է դառնալ արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում հաշվողական ռեսուրսներ ունեցող առաջատար երկիր ամբողջ աշխարհում. ինչպե՞ս է ընթանում Firebird ԱԲ նախագծի իրագործումը Հայաստանում

    Հրազդանում կառուցվող ԱԲ գործարանը ԱՄՆ-ում հիմնադրված, սակայն հայկական արմատներ ունեցող Firebird ընկերության, ամերիկյան տեխնոլոգիական հսկա NVIDIA-ի, հայկական Team Group-ի ու ՀՀ կառավարության համագործակցության արդյունք է: Հայտարարվել էր, որ գործարանի ստեղծման առաջին փուլում ներդրվելու է 500 մլն դոլար, և գործարկվելու է մոտ 6000 գրաֆիկական պրոցեսոր (GPU):
    📌 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր կիսահաղորդիչների և արհեստական բանականության գործընկերության ոլորտում։ Հայաստան սկսեցին արտահանվել NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներ (GPU)։ 🔻Երկրորդ փուլում նախատեսվում է GPU-ների թիվը հասցնել 50 հազարի, իսկ ներդրումները՝ 4 մլրդ դոլարի:
    Նորաստեղծ գործարանում 50 հազար GPU ունենալու դեպքում, ըստ գնահատականների, Հայաստանը կմտնի ԱԲ ոլորտում այսպիսի հաշվողական ռեսուրս ունեցող երկրների թոփ-5: Երրորդ փուլի համար էլ ծրագրվում է GPU-ների քանակը հասցնել 110 հազարի:
    💡Այսօր արդեն մեծ աղմուկ հանած նախագծի մասին 2025-ի հուլիսին «Հետքը» զրուցել էր Firebird-ի համահիմնադիրներ Ռազմիգ Հովակիմյանի, Ալեքսանդր Եսայանի ու NVIDIA-ից Ռև Լեբարեդեանի հետ։ Վերջինս նշել է, որ նախագծի սերմերը հայտնվել են դեռ 2018 թ.։

    Կառավարությունը Firebird-ից կվերցնի հզորության մի մասը և կկիսի այն մեր հետազոտական ինստիտուտների, մեր համալսարանների և ստարտափ ընկերությունների, նորարար տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ մեր հետազոտողներին ու ինժեներներին տալու առաջատար դիրք, առավելություն աշխարհի մյուս հետազոտողների նկատմամբ

    ,- պատմել էր Լեբարեդեանը։
    2026 թ. ապրիլի 17-ին ԲՏԱՆ-ի և Firebird ընկերության միջև ստորագրվեց բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր 5 տարի ժամկետով։ Պետությունը ձեռք կբերի 25 մլն դոլար արժողությամբ ռեսուրսներ։
    2026 թ. հունիսի 2-ին «Զվարթնոց» օդանավակայան ժամանեց Հրազդանի ԱԲ գործարանի առաջին փուլի համար նախատեսված 6144 հատ NVIDIA Blackwell պրոցեսորների առաջին մեծ խմբաքանակը (1792 հատ)։
    📌 Գործարանի աշխատանքները մեկնարկելու են 2026 թ. հուլիսի 15-ին: Այս փուլում կենտրոնը զբաղեցնում է 200 հազ. քմ տարածք, որտեղ աշխատելու է մինչև 100 մասնագետ, իսկ երկրորդ փուլի կառուցման և ընդլայնման աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1000 մասնագետ: Տեղական ջրային ռեսուրսների սպառումից խուսափելու համար ներդրված է փակ ցիկլով ջրային սառեցման համակարգ։
    2026-ի մայիսին Firebird-ը թվային և էներգետիկ ոլորտներում ռազմավարական համագործակցության հռչակագիր է ստորագրել ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի հետ: Հունիսին էլ ռազմավարական համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել Ղազախստանի կառավարության հետ:

  • Խուզարկում են պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանը. տարել են գումար և զարդերԹե…

    Խուզարկում են պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանը. տարել են գումար և զարդեր
    Թե իրավապահներն ինչ են փնտրել՝ հայտնի չէ, սակայն իրենց հետ տարել են գումար ու զարդեր։
    Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ծիծաղելի դրվագով։ Ըստ պատգամավորի՝ իբր չի կատարել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պահանջները։
    Ի. Սաղաթելյանի փոխանցմամբ՝ վարույթը նոր է նախաձեռնվել, դատավարական կարգավիճակ չունի։ Համարում է, որ սա իր նկատմամբ քաղաքական հետապնդում է։
    🗣️ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ։ Այլ մանրամասներ չեն հայտնում։
  • Ռոբերտ Քոչարյանը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը՝ քրեական հետապնդում հարու…

    Ռոբերտ Քոչարյանը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը՝ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության մասով
    2026թ․ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորած Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ խնդրելով անվավեր ճանաչել հանձնաժողովի 2026թ․ հունիսի 17-ի որոշումը, որով իր  նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն է տրվել։
    Հայցադիմումը վարչական դատարան ներկայացվել է 2026թ․ հունիսի 19-ին և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին։
    Դատարանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է վիճարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած նյութերն ամբողջ ծավալով, ինչպես նաև հանձնաժողովի արտահերթ նիստի ձայնագրությունները։ Վարչական դատարանը Գլխավոր դատախազությանը ներգրավել է դատավարության մեջ որպես երրորդ անձ, իսկ դատաքննության օր է նշանակվել հունիսի 24-ը։

    Ռոբերտ Քոչարյանը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը՝ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության մասով

    2026թ․ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորած Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել…

  • ՆԳՆ Փրկարար ծառայությունից հաղորդում են, որ այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փա…

    ❗️ՆԳՆ Փրկարար ծառայությունից հաղորդում են, որ այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մ․ հեռավորության վրա, փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։
    📌 Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։
    Հունիսի 17-ին՝ ժամը 9․30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել էր հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։
  • Ավանում ու Նոր Խարբերդում նոր մանկապարտեզներ կկառուցվեն. ինչ ընթացքում է մանկապա…

    Ավանում ու Նոր Խարբերդում նոր մանկապարտեզներ կկառուցվեն. ինչ ընթացքում է մանկապարտեզների հիմնանորոգումը Երեւանում
    Հիմնանորոգման կամ վերակառուցման նպատակով մանկապարտեզների փակումը Երեւանում շատ ծնողների համար խնդիրներ է ստեղծում: Ոմանք նախընտրում են իրենց երեխային, որի մանկապարտեզն առժամանակ փակվել է, տանը պահել, քան ամեն օր տանել տնից բավական հեռու գտնվող մեկ այլ մանկապարտեզ:
    📍Ըստ Երեւանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» կառավարման համակարգի՝ մայրաքաղաքում այսօր կա համայնքին պատկանող 162 մանկապարտեզ, որոնցից 12-ը հիմնանորոգման/վերակառուցման փուլում են (այս պահին շինաշխատանքներ ընթանում են ոչ բոլորում), եւս 2-ում այդ աշխատանքները կասեցված են։ Այսինքն՝ գործում է 148 մանկապարտեզ, որտեղ ներկա պահին հաճախում է 28.887 երեխա, իսկ 15.722 երեխա էլ հերթագրված է ու սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին։
    Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի «Մանկապարտեզ» կառավարման համակարգից, հիմնանորոգման/վերակառուցման նպատակով փակ են հետեւյալ 12 մանկապարտեզները՝ թիվ 1, 24, 40, 42, 64, 72, 73, 93, 100, 142, 148 եւ 156 (թիվ 137 եւ 147 մանկապարտեզները, որտեղ հիմնանորոգման աշխատանքները կասեցվել են, այս ցանկում չկան):
    🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ