Category: Hetq

  • Աուտիզմ ունեցեող երեխաների ծնողների կյանքըԱուտիզմը նյարդաբանական զարգացման առանձ…

    Աուտիզմ ունեցեող երեխաների ծնողների կյանքը
    Աուտիզմը նյարդաբանական զարգացման առանձնահատկություն է, որի դեպքում մարդն աշխարհն ընկալում, հաղորդակցվում է այլ կերպ։ Իսկ թե ինչպես է փոխվում աուտիզմ ունեցող երեխաների ծնողների կյանքը երեխայից հետո կպատմի Հելենա Մելքոնյանը, ինչպես ինքն է ասում «յուրահատուկ Դավիթի սովորական մաման»:

    Աուտիզմ ունեցեող երեխաների ծնողների կյանքը

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Աուտիզմ ունեցեող երեխաների ծնողների կյանքը…

  • Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ՝ պահանջելով անվավեր ճա…

    Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները, որոնցով բավարարվել է դատախազության միջնորդությունները և ԿԸՀ-ն համաձայնություն է տվել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և զրկել ազատությունից:
    Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սադոյանի, հայցադիմումն ընդունել է վարույթ:
    🔻 Դատարանը Գլխավոր դատախազությանը ներգրավվել է որպես երրորդ անձ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով կայացվելիք դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է Գլխավոր դատախազության վրա։
    Գործով դատական նիստը նշանակվել է 2026թ. հունիսի 22-ին:

    Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ

    Դավիթ Ղազինյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026թ. հունիսի…

  • Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր՝ 2026թ. հունիսի 19-ին ձե…

    ❗️Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր՝ 2026թ. հունիսի 19-ին ձերբակալվել է։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն ասաց, որ նախկին պատգամավորը ձերբակալվել է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
    🗣 «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ, քրեական վարույթը վերաբերում է նրան, որ Ռ. Հակոբյանը ենթադրաբար ատելության, խտրականության կոչ անելու վերաբերյալ հայտարարություններ է արել։
    Մոտ մեկ ժամ առաջ նախկին պատգամավորը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ այդ պահին եկել են իրեն ձերբակալելու։
  • Երբ գյուղի կյանքը տեղավորվում է մեկ հասցեում. ՍալվարդԱնձրևից հետո Սալվարդի փողոց…

    Երբ գյուղի կյանքը տեղավորվում է մեկ հասցեում. Սալվարդ
    Անձրևից հետո Սալվարդի փողոցներում ցեխը դեռ չէր չորացել։ Սալվարդ հասանք կեսօրից հետո, գյուղ տանող ճանապարհին մարդ հազվադեպ էր երևում։ Ընդարձակ մարգագետիններում արածող ձիեր, հեռվում՝ մշուշի մեջ կորած սարեր ու բազմաթիվ փակ դարպասներ։ 
    Գյուղի կենտրոնում գտնվող երկհարկանի շենքն առաջին հայացքից ուշադրություն չի գրավում, բայց  դպրոցը,  վարչական ղեկավարի աշխատասենյակը, մշակույթի տունը և մանկապարտեզը հենց այդ շենքում են։ Վարչական ղեկավարի գրասենյակից դպրոց գնալու համար պետք է պարզապես կողքի դուռը բացել, մանկապարտեզ հասնելու համար՝ մի հարկ ներքև իջնել։ Փոքր գյուղի ամբողջ հանրային կյանքը մի հասցեում է տեղավորվել։ 

    Երբ գյուղի կյանքը տեղավորվում է մեկ հասցեում. Սալվարդ

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    📌 Միացե՛ք մեր Boosty-ին
    Boosty — https://boosty.to/hetqtv/
    📌 Աջակցե՛ք Donation Alerts-ի միջոցով
    Donation Alerts — https://www.donationalerts.com/r/hetqtv
    Երբ գյուղի կյանքը տեղավորվում է մեկ հասցեում.…

  • ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության համաձայնագրի կնքման հուշագիր են ստորագրել։ Այդ փաստը …

    🇮🇷🇺🇸 ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության համաձայնագրի կնքման հուշագիր են ստորագրել։ Այդ փաստը հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ Ինչպես գրում է BBC-ն, փոխըմբռնման հուշագիրը ենթադրում է բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանում, 60 օր ժամկետով ռազմական գործողությունների դադարեցում, ինչպես նաև՝ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում և Իրանի վերականգնմանը նպատակամիտված հիմնադրամի ստեղծում:

    «Այն ստորագրված է։ Ստորագրվել է Վերսալում։ Ես հենց նոր ստորագրեցի այն»

    ,- Վերսալի պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ❗️Այդուհանդերձ, նա սպառնացել է վերսկսել հարձարկումները, եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները։
    Իրանական կողմից հուշագիրը ստորագրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
    🔻 Հուշագրում ներառված են հետևյալ դրույթները.

    Տարածաշրջանում մարտական գործողությունների դադարեցում. «Բոլոր ռազմաճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և վերջնական դադարեցում»,
    30 օրվա ընթացքում իրանական նավահանգիստների ամերիկյան ծովային շրջափակման վերացում, այնուհետ՝ իրանական սահմաններից ամերիկյան բոլոր ուժերի հետ քաշում՝ խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում,
    Հորմուզի նեղուցի բացում. 60 օր շարունակ այն բաց կլինի նավերի անմաքս անցման համար, որից հետո Իրանը, ինչպես նշել է ամերիկյան կողմը, «համագործակցելով ոչ միայն Օմանի, այլև Ծոցի մյուս պետությունների հետ, կմշակի Հորմուզի նեղուցի մասին առավել լայն, երկարաժամկետ համաձայնագիր»։
    Իրանի վերականգնման և զարգացման համար 300 միլիարդ դոլարի հատկացում. ԱՄՆ-ն խոստանում է տարածաշրջանում իր գործընկերների հետ ստեղծել «Իրանի Իսլամական Հանրապետության վերականգնման և տնտեսական զարգացման» հիմնադրամ՝ հատկացնելով առնվազն 300 միլիարդ դոլար։ Ընդ որում, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի լինելու այդ գումարը հատկացնողը։
    Թեհրանի դեմ բոլոր պատժամիջոցների վերացում. ԱՄՆ-ն խոստանում է «չեղարկել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները»։ Չեղարկման ժամանակացույցը նախատեսվում է համաձայնեցնել ավելի ուշ։
    Միջուկային զենքից Իրանի հրաժարում. ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվում են, որ Իրանը երբեք չի ստեղծի ոչ միջուկային զենք, ոչ էլ՝ ձեռք կբերի ու կհամագործակցի հարստացված ուրանի վերացման հարցում:

  • «Մաստեր Կլաս»-ից մինչև ընտրակաշառք. Ռոբերտ Քոչարյանին ու Ղազինյանին ի՞նչի համար …

    «Մաստեր Կլաս»-ից մինչև ընտրակաշառք. Ռոբերտ Քոչարյանին ու Ղազինյանին ի՞նչի համար են մեղադրում
    Այսօր՝ 2026թ. հունիսի 17-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակ նիստում քննել և բավարարել է «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի երեք թեկնածուի՝ Ռոբերտ Քոչարյանի, Դավիթ Ղազինյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: Բացի Ռոբերտ Քոչարյանից, մյուս երկու թեկնածուների մասով դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նաև ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ, որը նույնպես բավարարվել է: ❗️Դատարանն արդեն Դավիթ Ղազինյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել:
    📌 Փաստաբան Արամ Օրբելյանն էլ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող ենթադրյալ արարքը վերաբերում է 2004թ. կատարված գործարքի մասին գործարքի, որը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, և այդ գործարքի հետ Ռ. Քոչարյանն ու իր ընտանիքի անդամները որևէ առնչություն չունեն։

    «Խոսքը վերաբերում է «Մաստեր Կլաս» թենիսի տարածքին, մենք մանրամասները կներկայացնենք, բայց հողի օտարում չի եղել, վարձակալությամբ են հանձնել այդ հատվածը, այդ հատվածի վրա այլ անձ սկսել է կառուցել»

    ,-ասում է Օրբելյանը:

  • Առաջարկվում է իրականացնել համայնքների միավորման երեք ծրագիր՝ Լոռու, Սյունիքի և Վ…

    📍Առաջարկվում է իրականացնել համայնքների միավորման երեք ծրագիր՝ Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:
    Լոռու մարզում նախատեսվում է ձևավորել նոր՝ Ստեփանավան խոշորացված համայնք՝ միավորելով գործող Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրերով:
    Սյունիքի մարզում առաջարկվում է ձևավորել նոր՝ Գորիս խոշորացված համայնք՝ միավորելով Գորիս, Տաթև և Տեղ խոշորացված համայնքները՝ 28 բնակավայրերով:
    Վայոց ձորի մարզում նախատեսվում է ստեղծել նոր՝ Եղեգնաձոր խոշորացված համայնք՝ միավորելով Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ 32 բնակավայրերով:
    Ներկայումս հանրապետությունում կա 70 համայնք։ Դրանց թիվը կդառնա 64։❗️ Նախագիծն ԱԺ-ում ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
  • Հաղթանակ ՄԻԵԴ-ում՝ «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործերովՄարդու իրավու…

    Հաղթանակ ՄԻԵԴ-ում՝ «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործերով
    Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (անձի ազատության և անձեռնմխելիության իրավունք) խախտում «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործերով (գանգատներ N 5293/16 և 5295/16)՝ գտնելով, որ դիմումատուներին ազատությունից զրկելը եղել է ոչ իրավաչափ։
    Գործը վերաբերում է 2015 թվականի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երևան» խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից բերման ենթարկված երկու քաղաքացիների՝ Աբրահամ Աշղյանին և Նարինե Պողոսյանին։ Վերջիններս զրկվել էին ազատությունից՝ առանց որևէ հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայության։ ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի ցանկացած ազատությունից զրկման դեպք զերծ լինի կամայականությունից և խստորեն համապատասխանի օրենքի տառին։
    🔻ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը յուրաքանչյուր դիմումատուի վճարել․
    –2,000 եվրո՝ ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման համար,
    –250 եվրո՝ դատական և այլ ծախսերի փոխհատուցման նպատակով։