Category: Hetq

  • Զոհվել է նաև Ալի Խամենեիի այրինԻրանի վրա ամերիկյան ու իսրայելական հարվածների հետ…

    ▪️Զոհվել է նաև Ալի Խամենեիի այրին
    Իրանի վրա ամերիկյան ու իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է նաև Իրանի արդեն նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի այրին։ Այդ մասին մարտի 2-ին հայտնել է Reuters գործակալությունը։ 
    Ինչպես հայտնել են իրանական պետական հեռուստաընկերությունները, նա մահացել է վնասվածքներից հետո, որոնք ստացել էր ամուսնու մահվան պատճառը դարձած հարվածների պատճառով։
  • Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից բռնագանձել…

    🔻 Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան
    Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էռնեստ Միխայելի Սողոմոնյանից և նրա կնոջից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
    • Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող 2 անշարժ գույք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը կազմում է 236 միլիոն դրամ.
    • 8 միլիոն 50 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ:
  • «Ֆլայուան Արմենիան» Օմանի տարածքով էվակուացնում է ՀՀ քաղաքացիներինՀայկական «Ֆլա…

    🇴🇲✈️ «Ֆլայուան Արմենիան» Օմանի տարածքով էվակուացնում է ՀՀ քաղաքացիներին
    Հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը այսօր Երեւանից թռել է Օմանի մայրաքաղաք Մասկատ: 
    ✈️ «Ֆլայուան Արմենիայի» Երեւան-Մասկատ հատուկ չվերթը բավական երկար է տեւել՝ շուրջ 6 ժամ: Իրանի, Իրաքի ու Պարսից ծոցի մյուս երկրների փակ օդային սահմանների պայմաններում ինքնաթիռը ստիպված է եղել շրջանցել տարածաշրջանը՝ անցնելով Հայաստան-Թուրքիա-Կիպրոս-Եգիպտոս-Սաուդյան Արաբիա-Օման երթուղով:
    📌 Հիշեցնենք, որ դեռ երեկ ԱԳՆ-ն հայտնեց, որ ԱՄԷ-ից դեպի Հայաստան թռիչքների չեղարկման հետեւանքով ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Օմանի միջոցով, այսինքն՝ ԱՄԷ-ից ցամաքով մեկնել հարեւան Օման, իսկ հետո օդային ուղով հասնել Հայաստան: 
  • Նախկին փոխնախարարին հայտնաբերելու համար հանձնարարվել է ձեռնարկել թույլատրելի ցան…

    Նախկին փոխնախարարին հայտնաբերելու համար հանձնարարվել է ձեռնարկել թույլատրելի ցանկացած օպերատիվ-հետախուզական միջոցառում
    Ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արթուր Աֆրիկյանին առնչվող քրեական վարույթներով նախաքննությունները շարունակվում են, երկու վարույթով նախկին պաշտոնյան ունի մեղադրյալի կարգավիճակ եւ հետախուզվում է:
    📌 Դրանցից մեկը նախաձեռնվել է 2017 թ. ապրիլին, եւ այժմ գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում, մյուսը նախաձեռնվել է 2019 թ. փետրվարին ԱԱԾ-ի կողմից, իսկ ավելի ուշ փոխանցվել է Քննչական կոմիտեին:
    🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

    Նախկին փոխնախարարին հայտնաբերելու համար հանձնարարվել է ձեռնարկել թույլատրելի ցանկացած օպերատիվ-հետախուզական միջոցառում

    Ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արթուր Աֆրիկյանին առնչվող քրեական վարույթներով նախաքննությունները…

  • Հայկազ Բաղմանյանը, կինը, որդին, հարսը հրավիրվել են դատախազությունՊաշտպանության ն…

    Հայկազ Բաղմանյանը, կինը, որդին, հարսը հրավիրվել են դատախազություն
    Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա Հայկազ Բաղմանյանը, կինը՝ Նարինե Ադամյանը, որդին՝ Պավել Բաղմանյանը, հարսը՝ Արմինե Ղահրամանյանը և փոխկապակցված Զարա Ադիյանը 2026թ. մարտի 3-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
    📌 Հայկազ Բաղմանյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ուսումնասիրության արդյունքների նախնական ամփոփագիր: Նշված անձինք հրավիրվում են վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին և ստացված տվյալների առնչությամբ դիրքորոշում ներկայացնելու:
    Զարա Ադիյանը ընտանիքի անդամ չէ, սակայն որոշ գույքերի իրական շահառու է:
  • Դուբայում գործող Emirates ավիաընկերությունը կսկսի սահմանափակ թվով չվերթներ իրակ…

    ✈️ Դուբայում գործող Emirates ավիաընկերությունը կսկսի սահմանափակ թվով չվերթներ իրականացնել մարտի 2-ի երեկոյան
    «Մենք առաջնահերթություն ենք տալիս նախկինում ամրագրված ուղևորներին, և նրանց, ում տոմսերը վերամրագրվել են այս սահմանափակ չվերթներով ճանապարհորդելու համար, Emirates-ը կկապվի անմիջապես նրանց հետ։
    ❗️Խնդրում ենք չգնալ օդանավակայան, եթե ձեզ չի տեղեկացվել։
    Մյուս բոլոր չվերթները կասեցված են մնում մինչև հետագա ծանուցում։
    Emirates-ը շարունակում է հետևել իրավիճակին և համապատասխանաբար կմշակի մեր աշխատանքային գրաֆիկը։ Թարմացումները կհրապարակվեն մեր կայքում և պաշտոնական սոցիալական ցանցերում»,- նշված է հայտարարության մեջ։
  • Մելիք Ադամյան փողոցը կդառնա երկկողմանի երթևեկելիԵրևանի քաղաքապետարանը հաղորդում…

    🚗 Մելիք Ադամյան փողոցը կդառնա երկկողմանի երթևեկելի
    Երևանի քաղաքապետարանը հաղորդում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մելիք Ադամյան փողոցում:
    📌 Մասնավորապես՝ Մելիք Ադամյան փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկից մինչև Մելիք Ադամյան 2 հասցե ընկած ճանապարհահատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն:
  • Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկ…

    ▪️🇮🇷 Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ․

    Ձերդ գերազանցություն,
    Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։
    Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման համար։
    Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ համբերություն, իսկ բարեկամ և հարևան Իրանի ժողովրդին՝ խաղաղություն և տոկունություն:

  • Առաջարկվում է մոպեդները, տրիցիկլները եւ քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահով…

    🛵 Առաջարկվում է մոպեդները, տրիցիկլները եւ քվադրիցիկլները ևս բերել պարտադիր ապահովագրության դաշտ
    Այս մասին ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 2ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ նախագիծը քննարկման ներկայացնելով։
    🗣 «Երեկվա՝ մարտի 1-ի դրությամբ երկրում հաշվառված է 2594 երկանիվ մոպեդ, 29 եռանիվ մոպեդ, 127 տրիցիկլ եւ քվադրիցիկլ»,- նշել է Ղազարյանը։
    ❗️ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
  • Նախատեսվում է ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր․ Սրբուհի ԳալյանԱրդարա…

    Նախատեսվում է ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր․ Սրբուհի Գալյան
    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում անհայտ կորած անձանց մասին համապարփակ օրենսդրություն չկա:
    📌 Քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել, թե ով է համարվում անհայտ կորած անձ, ինչպես նաեւ ամրագրել անհայտ կորած անձանց ու նրանց ընտանիքների անդամների իրավունքները: Սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգերը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթները եւ հետախուզման դադարեցման դեպքերը:
    🔻 Նախատեսվում է լիազոր մարմնի ներքո ստեղծել անհայտ կորած անձանց միասնական ռեեստր, որի տվյալները հասանելի են լինելու անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Սահմանվելու է անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունների շրջանակը: