Category: Hetq

  • Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի ու նոր տեսք կստանա․ Տիգրան ԱվինյանԻնչպես հիշո…

    Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի ու նոր տեսք կստանա․ Տիգրան Ավինյան

    Ինչպես հիշում եք, դատարանի որոշմամբ դեռ նախորդ տարի Երևանի Կոմիտասի անվան պուրակը վերադարձվեց քաղաքին։
    Շուտով պուրակը կբարեկարգվի և կստանա նոր ու ժամանակակից տեսք։ Նախագիծն իրականացվում է Ակբա բանկի հետ համագործակցությամբ։
    Կարևոր եմ համարում նաև նման նախաձեռնություններում մասնավոր հատվածի սոցիալական պատասխանատվությունը։ Քաղաքի զարգացմանն ուղղված նման նախագծերը շատ ողջունելի են և կարևոր դեր ունեն հանրային միջավայրի բարելավման գործում։
    Վստահ եմ, որ բարեկարգումից հետո Կոմիտասի անվան պուրակը կդառնա բոլորիդ սիրելի վայրը

    ,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետը:

  • Վանիկ Օհանյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՆրա թեկնա…

    🔻Վանիկ Օհանյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
    Նրա թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
    Քվեատուփում եղել է 64 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Վանիկ Օհանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64 պատգամավոր:
  • Հետք pinned «Հայկ Կոնջորյանի, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը Աբովյ…

    Հետք pinned «Հայկ Կոնջորյանի, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը ⚡️ Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն է, որը 2018-ից հետո է սկսել շինարարությամբ զբաղվել։ 2020-ից՝ կառուցապատման ոլորտ մտնելու…»
  • Հայկ Կոնջորյանի, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը Աբովյան քաղաքում եւ …

    Հայկ Կոնջորյանի, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը
    ⚡️ Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն է, որը 2018-ից հետո է սկսել շինարարությամբ զբաղվել։ 2020-ից՝ կառուցապատման ոլորտ մտնելու պահից մինչ օրս ընկերությանն ուղեկցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները եւ կուսակցության մի քանի ակտիվ դեմքերի մերձավորները։
    🔎 «Հետքը» պարզել է, որ նշված շենքերի զբաղեցրած հողամասերից մեկը շուկայականից բազմապատիկ ցածր գնով ձեռք է բերվել Առինջ համայնքից, մյուսը Աբովյանի համայնքային զբոսայգու տարածքն է։ Շինարարության թույլտվությունները, փորձաքննությունները եւ կարևոր այլ փաստաթղթերը ընկերությունը ստացել է «դյուրացված» կարգով։ Վերջնարդյունքում ընկերության կառուցած շենքերում շահեկան պայմաններով բնակելի եւ հասարակական տարածքներ են ձեռք բերել որոշումների կայացման մեջ ներգրավված անձինք եւ նրանց մերձավորները։

    Հայկ Կոնջորյանի, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը

    📌 Միացե՛ք մեր Patreon-ին
    Patreon — https://patreon.com/HETQ
    Հայկ Կոնջորյանի, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը
    Առավել մանրամասն՝ https://hetq.am/hy/article/180005
    Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը…

  • Վճարովի բովանդակությունԱնվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտ…

    Վճարովի բովանդակություն
    Անվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդներին
    Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և մեր բաժանորդների անվտանգությունն ու մշտական հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտությունը՝ Team Telecom Armenia-ն ստորև ներկայացված երկրներում գտնվող իր բաժանորդներին կտրամադրի հավելյալ 1 GB անվճար ինտերնետ փաթեթ ռոումինգում:
    🇦🇪Արաբական Միացյալ Էմիրություններ
    🇮🇱Իսրայել
    🇶🇦Կատար
    🇸🇦Սաուդիան Արաբիա
    🇰🇼Քուվեյթ
    🇴🇲Օման
    🇮🇶Իրաք
    🇯🇴Հորդանան
    🇧🇭Բահրեյն
    Team-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իրականացնելու աջակցության նոր քայլեր՝ ապահովելով մեր բաժանորդների անխափան կապը։
  • Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ՎրաստանԹբիլիսիի միջազգային օդանավակայանո…

    🇦🇲🇬🇪 Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան
    Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
    📌 Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մարտի 4-ին տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։
    Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։
  • Ինչպես պատերազմի մասնակիցը զրկվեց զինվորական թոշակիցՊետության ընդունած օրենքները…

    Ինչպես պատերազմի մասնակիցը զրկվեց զինվորական թոշակից
    Պետության ընդունած օրենքները Արարատ Ազիզյանի մարմինը, կարծես, բաժանել են երկու մասի: Առաջին մասի համար նա զինվորական թոշակ էր ստանում, վիրավորվել էր պատերազմում, ձեռքը վնասված է, մարմնում բեկորներ կան: Երկրորդ մասը շաքարախտից կորցրած ոտքերն են: Եւ քանի որ ոտքերը կորցրել է պատերազմից հետո՝ հիվանդության պատճառով, նրան զրկել են զինվորական թոշակից: Մինչեւ ոտքերի անդամահատումը նա ստանում էր 92 հազար դրամ թոշակ, այժմ պետությունը 37 հազար դրամ է տալիս։
    📌 Արցախյան առաջին պատերազմում վիրավորված Արարատ Ազիզյանը 1994 թվականից զինհաշմանդամության թոշակ էր ստանում։ Նրան զինվորական երկրորդ կարգի հաշանդամություն էր նշանակվել անժամկետ։ 2024-ին՝ երկրորդ ոտքի անդամահատումից հետո հաշմանդամության նրա կարգը իջեցվել է՝ զինվորականից դարձել քաղաքացիական։
    🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ
  • Համլետ Մանուկյանը՝ 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկՍպորտային մարմնամարզու…

    💪🏼 Համլետ Մանուկյանը՝ 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ
    Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ: Այս մասին հաղորդում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
    18-ամյա մարզիկը հաղթող է ճանաչվել Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կայքում անցկացված քվեարկության արդյունքում՝ ստանալով ավելի քան 1 մլն 30 հազար ձայն (51 %):
  • ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության հ…

    ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար
    «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» պետական ֆոնդը, որը 2021-2023 թթ. 6,6 մլրդ դրամի (ԿԲ ներկա փոխարժեքով՝ 17,6 մլն դոլար) ներդրում է կատարել հայաստանյան 10 ընկերություններում, ամբողջությամբ հետ է ստացել դրանցից 5-ում կատարած իր ներդրումները: Դեռեւս ամբողջությամբ չի ավարտվել ընկերություններից մեկից դուրս գալու գործընթացը, քանի որ ֆոնդը ստանալիք գումար ունի, իսկ մյուս 4-ի մասով մեծ ու փոքր խնդիրներ են ծագել: Այս 4 ընկերություններում ֆոնդը ներդրել է մոտ 9 մլն դոլար, որը վերադարձնելը պետության կամքի ու կարողությունների յուրօրինակ փորձություն է դարձել: 
    🔗մանրամասները` ԱՅՍՏԵՂ

    ԱՆԻՖ-ի «ժառանգությունը». 9 մլն դոլարի վերադարձը փորձություն է դարձել պետության համար

    Այս պահին այդ միջոցները հետ ստանալը փորձություն է դարձել պետության համար: Նշվածներից միայն «Բերրիմաունթն» է, որ նախկինում 30 մլն դրամ…

  • ԱՄՆ-ն փակել է Բահրեյնում իր դեսպանությունըԱՄՆ իշխանությունները անորոշ ժամանակով …

    🇺🇸🇧🇭ԱՄՆ-ն փակել է Բահրեյնում իր դեսպանությունը
    ԱՄՆ իշխանությունները անորոշ ժամանակով փակել են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեսպանությունը։ 
    «Տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով Բահրեյնում ԱՄՆ դեսպանությունը փակվել է: Մենք առանձին կտեղեկացնենք, թե երբ դեսպանությունը կվերսկսի իր բնականոն աշխատանքը»,- ասված է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ։
    📌 Իր հերթին Բեյրութում ԱՄՆ դեսպանատունն էլ Լիբանանում գտնվող ամերիկյան քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը: «Լիբանանի անվտանգային իրավիճակը անկայուն է և անկանխատեսելի։ Ավիահարվածներ են հասցվել երկրի ողջ տարածքում, հատկապես՝ հարավում»,- ասված է հաղորդագրության մեջ։