Category: Hraparak.am

  • Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը պարզաբանում է տրածել արցախցի կնոջ ձերբակալության…

    Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը պարզաբանում է տրածել արցախցի կնոջ ձերբակալության վերաբերյալ։
    «Քիչ առաջ հայտարարել էի, որ 2023 թվականի սեպտեմբերին ՀՀ Կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին մասնակցելու պատճառով այսօր Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվայից Երևան ժամանած Զարինե Աղաբաբյանը։
    Այժմ պարզաբանում եմ, որ նշածս փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված վարույթի շրջանակում Զ․Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, որը, բնականաբար, վերջինս չի ընդունել։
    Զարինեին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է՝ պայմանավորված հիմքերի բացակայությամբ, իսկ այժմ էլ նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Զարինեն զոհված զինծառայողի դուստր է, ով 2023 թվականի հոկտեմբերից ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ բնակվում և աշխատում է ՌԴ-ում։

  • Մեր ծանր քաշային ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը չինական «ոճով» դարձավ աշխարհի չեմ…

    Մեր ծանր քաշային ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը չինական «ոճով» դարձավ աշխարհի չեմպիոն:
    Կհարցնեք, թե ո՞րն է չինական «ոճը»: Դե այն, որ գետի ափին համբերատար եթե սպասես, գետը մի օր էլ կբերի թշնամու «դին»:
    Մեր մարզիկը իր երկրորդ տեղով մի քանի տարի համբերատար սպասեց, մինչեւ վրացի ծանրքաշային Լաշա Տալախաձեն թողեց ծանրամարտը:
    Քաղաքագետ Հակոբ Բադալյան

  • Այսօր Մոսկվա-Երևան թռիչքով Հայաստան պետք է ժամաներ Անդրանիկ Միհրանյանը։ Զվարթնոց…

    🔴Այսօր Մոսկվա-Երևան թռիչքով Հայաստան պետք է ժամաներ Անդրանիկ Միհրանյանը։ Զվարթնոց օդանավակայանի անձնագրային անցակետում, սակայն, նրան արգելել մտնել Հայաստան։ Նախ ստիպել են սպասել շուրջ երկու ժամ, ապա առանց պատճառը նշելու՝ տեղեկացրել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։ Ըստ երևույթին, այդ երկու ժամը հայ իրավապահներն օգտագործել են ալկոհոլիկ ծաղրածուին պեղելու համար, որպեսզի ճշտեն՝ կարելի է Միհրանյանին թողնել հատել սահմանը թե ոչ։
    🔴Միհրանյանը շուրջ 10 տարի աշխատել է Ռուսաստանի Դաշնության Նախագահական խորհրդում, Կրեմլում արտաքին քաղաքական գծով ամենաազդեցիք խորհրդականներից է եղել, և առհասարակ Ռուսաստանում քաղաքական էլիտայի կողմից ամենաընկալելի հայ վերլուծաբաններից մեկն է։
    🔴Անդրանիկ Միհրանյանը դեռ 2020 թվականի դավադիր պատերազմից առաջ էլ հանդիսանում էր Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի ամենավառ քննադատներից մեկը։ Չէր խորշում խիստ, բայց փաստարկված կշտամբել վարվող հակահայ քաղաքականությունը, որի վերջնագիրը դարձավ Արցախի կործանումը։

  • Եթե Յանուկովիչն իրեն ճիշտ պահեր և միգուցե ինչ-որ տեղ ուժ գործադրեր ու կանխեր այս…

    Եթե Յանուկովիչն իրեն ճիշտ պահեր և միգուցե ինչ-որ տեղ ուժ գործադրեր ու կանխեր այս «մայդանը», Ուկրաինայում իրադարձությունները գուցե զարգանային ավելի էվոլյուցիոն ճանապարհով։
    ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է 2003-2016 թվականներին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան․
    «Ուկրաինայում ռազմական հակամարտություն սկսելու նախադրյալներն արդեն 2013-ին էին, սակայն այն ժամանակ դեռ հնարավորություն կար խուսափել իրավիճակի ռազմական զարգացումից։ Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վիկտոր Յանուկովիչը կարող էր կանխել հակամարտությունն ուժի կիրառմամբ։
    Եթե ​​Յանուկովիչն իրեն ճիշտ պահեր և միգուցե ինչ-որ տեղ ուժ գործադրեր ու կանխեր այս «մայդանը», Ուկրաինայում իրադարձությունները գուցե զարգանային ավելի էվոլյուցիոն ճանապարհով։ Փոփոխությունները, որոնք նրանք ցանկանում էին իրականացնել, կկատարվեին, ես կասեի, խաղաղ ճանապարհով»,-նշել է Բորդյուժան։

  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռա…

    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում։
    Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
    Նրա տեղեկություններով՝ զրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ի երեկոյան։
    «Զրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են առևանգվածներին վերադարձնելու ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները Սիրիայում և Գազայում»,- գրել է նա Telegram ալիքում։

  • Ամերիկյան Newsweek ամսագիրը հրապարակել է Երրորդ համաշխարհային պատերազմի ենթադրյա…

    Ամերիկյան Newsweek ամսագիրը հրապարակել է Երրորդ համաշխարհային պատերազմի ենթադրյալ ճակատի քարտեզը։
    Հրատարակության համաձայն՝ Եվրոպայում ճակատը կարող է ձգվել Ֆինլանդիայի հետ Ռուսաստանի սահմանից Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Շվեդիայի և Լեհաստանի միջով մինչև Գերմանիա։
    Պարբերականը հատուկ ուշադրություն է դարձրել Լեհաստանի և Լիտվայի միջև Սուվալկսկի միջանցքին, որը կարող է դառնալ բախման առաջին կետը՝ Կալինինգրադի մարզի և Բելառուսի միջև գտնվելու պատճառով։
    Ակտիվ ռազմական գործողություններ, ըստ Newsweek-ի, կարող են ծավալվել նաև Սև և Ազովի ծովերում։ Հարավային ուղղությամբ Եվրոպան կարող է դժվարությունների հանդիպել Աբխազիայում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման պատճառով, կարծում են վերլուծաբանները։

  • Փրկարարը փրկում է տանիքի վրա հայտնված անօգնական շանըՀերթական արտառոց դեպքը։ Կապա…

    Փրկարարը փրկում է տանիքի վրա հայտնված անօգնական շանը
    Հերթական արտառոց դեպքը։ Կապանի բնակիչներից մեկը զանգահարել է ՆԳՆ Փրկարար ծառայություն եւ հայտնել, որ իր շան կյանքը վտանգված է, կենդանին հայտնվել է տանիքի վրա, եւ չի կարողանում իջնել։ Դեպքի վայր ժամանած փրկարար Գարիկ Նուրիջանյանը վտանգելով կյանքը` կանգնում է թույլ հիմքերով բարակ թիթեղի վրա և փրկում անօգնական շանը։
    ՆԳՆ-ից «Հրապարակ»-ին ասացին, որ դեպքը տեղի ունեցել օրեր առաջ՝ Կապանում։

  • Դեկտեմբերի 15-ի կիրակնօրյա սուրբ պատարագին Մայր Աթոռը կիսադատարկ էր։ Ցավալի պատկ…

    Դեկտեմբերի 15-ի կիրակնօրյա սուրբ պատարագին Մայր Աթոռը կիսադատարկ էր։ Ցավալի պատկեր։ Սուրբ պատարագի իմաստն ու խորհուրդը կարծես հայ ազգի համար վերջին պլան է մղվել, մինչդեռ եկեղեցին դարեր ի վեր եղել է հայի տունը բոլոր իմաստներով։ Թվում էր, թե Մայր Տաճարի վերաօծման արարողությունից հետո մարդկանց հոսքը մի քանի անգամ կմեծանա, սակայն այսօրվա տեսարանը այլ բանի մասին էր վկայում: Ինչո՞ւ մարդիկ եկեղեցի չեն գնում, պատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած ժամանակի սղությունից, մինչեւ ավելի խորքային՝ հոգեւոր ունայնություն։ Փորձեցինք պատճառները հասկանալ հոգեւոր տեսանկյունից։ Տեր Արամ քահանա Միրզոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ սուրբ պատարագին մասնակցողները եւ հաղորդություն ստացողները իրապես քիչ են, եւ սա ունի իր պատճառները։  

  • Սիրիայում փաստացի իշխանությունը վերցրած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավար…

    Սիրիայում փաստացի իշխանությունը վերցրած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավար Ջուլանին Իսրայելին մեղադրել է Սիրիայի վրա անօրինական հարձակման համար։
    «Իսրայելցիներն ակնհայտորեն խախտել են թույլատրելի սահմանները, ինչը տարածաշրջանում անհիմն էսկալացիայի վտանգ է ստեղծում»,- ասել է նա։

  • Ամանորյա տոների առիթով իշխանականները որոշել են մի քանի ժամով բացել Ազգային ժողով…

    Ամանորյա տոների առիթով իշխանականները որոշել են մի քանի ժամով բացել Ազգային ժողովի դարպասները։ «Դեկտեմբերի 25-ին մի քանի ժամով բացվելու են Ազգային ժողովի այգու դռները: 
    Հրաշքի սպասումով՝ կտեսնվե՛նք ԱԺ այգում»,-հայտնում են ԱԺ-ից։
    Հիշեցնենք՝  Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած Փաշինյանը իշխանության գալուն պես՝ 2018 թվականի հոկտեմբերի 3-ին հրահանգեց բացել ԱԺ-ի դարպասները քաղաքացիների համար՝ հայտարարելով, որ ԱԺ դարպասները միշտ բաց պետք է լինեն ՀՀ քաղաքացիների առաջ։  Սակայն պաշտոնավարման առնվազն 3-րդ տարում նույն  դարպասներն այնպես փակվեցին, որ ոչ մի քաղաքացի անգամ չկարողանա անցնել ժողովրդավարության բաստիոն հռչակված երկրի խորհրդարանի կողքով։ ԱԺ-ի զոդված դարպասներին մոտենալիս շենքը հսկող Պետական պահպանության ծառայության աշխատակիցները մոտենում ու արգելում են դիպչել դարպասներին։