Category: Hraparak.am

  • Հարավային Կովկասում կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղա…

    Հարավային Կովկասում կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը
    «Անկարան դրական է գնահատում այս ուղղությամբ երկու երկրի ջանքերը, ինչպես նաև բանակցություններում ձեռք բերված առաջընթացը»,- նշել է Գյուլերը։

  • Բագրատ Սրբազանը խոսեց իշխանափոխության ծրագրից․ ինչ է սպասվումԲագրատ Սրբազանը հան…

    Բագրատ Սրբազանը խոսեց իշխանափոխության ծրագրից․ ինչ է սպասվում
    Բագրատ Սրբազանը հանդիպում է իր համակիրների հետ։ Լրագրողների հետ զրույցում ասաց, որ նպատակն է՝ հասկանալ, թե ինչ իրավիճակ է։ «Այս ընթացքում շատերին կալանավորել են, հալածել են, գումարների վրա կալանքներ են դրել, ահռելի մեքենա է աշխատում։ Այս մարդկանց հետ պետք է հաճախ հանդիպել, որպեսզի նրանք իմանան, որ լքված չեն»,-ասաց Սրբազանը։
    Հարցին՝ մեկ անգամ արդեն շարժումը տապալվել է, դրանից ի՞նչ դասեր եք քաղել, Բագրատ Սրբազանն ասաց՝ պետք է մատների արանքով այլեւս չնայել իրավիճակին։
    «Պիտի մարդկանց վստահությունը մինչեւ վերջ տանենք։ Կարող է լինել մեկ օր, մի շաբաթ, տասը օր, երկու շաբաթ»,,- անորոշ ասաց Սրբազանը՝ խոսելով իշխանափոխություն անելու ծրագրից։
    Խոստովանեց՝ բացթողումներ մի քանի անգամ եղել են, բայց այլեւս թույլ չեն տալու։ «Մենք մի քանի անգամ որոշակի բացթողումների պատճառով չենք կարողացել վերջնարդյունքն արձանագրել։ Մեզ համար հիմա ավելի լավ է ժամանակի մեջ տեղավորվել, մեր հարցերը լուծել։ Ասել եմ՝ այն օրը երբ դուրս գանք հրապարակ՝ լինելու է վերջնական»,-ասաց նա։

  • Երևանի «Գումի» շուկայում  ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5–ը, ըստ Sputnik Ա…

    Երևանի «Գումի» շուկայում  ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5–ը, ըստ Sputnik Արմենիայի  տեղեկությունների, հրաժարվել են փաստաբանի ծառայություններից։
     Sputnik Արմենիայի տեղեկություններով` մսավաճառներն ազատ կարձակվեն ձերբակալման 72 ժամը լրանալուն պես, և չի բացառվում, որ նրանց մեղադրանքը սահմանափակվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

  • Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արշակունյաց պողոտայի հյուրանոցնե…

    Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից  մեկում հրդեհ է բռնկվել։ Դեկտեմբերի 15-ին, ժամը 11:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց 67 հասցեում գտնվող հյուրանոցի 3-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:
    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:
    Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 12:24-ին:
    Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի սենյակներից մեկում (մոտ 50 քմ):

  • Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունու…

    Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ դեկտեմբերի 15-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:
    Տղամարդկանց պայքարում մրցահարթակ դուրս կգա +109 կգ քաշային, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը (մեկնարկը՝ 18։30-ին)։

  • Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ…

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
    Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
    Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
    Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ 
    Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններից մինչև Երասխ ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
    Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը գրում է.«Երբ ասում եմ, որ ազ…

    Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը գրում է.
    «Երբ ասում եմ, որ ազգաբնաչության սոցիալական վիճակը սրվում է, ոմանք սրտնեղում են։
    Փորձագիտական գնահատականները մի կողմ դնելով, ներկայացնում եմ պաշտոնական վիճակագրությունից ընդամենը մի քանի դրվագ.
    ֊ 475 հազար մարդ մոտ 80 հազար դրամ կազմող պարենային զամբյուղից (կոմունալ, տրանսպորտի, հագուստի ծախսերը չեն ներառված) շատ ցածր` մոտ 45֊52 հազար դրամ ստացող կենսաթոշակառուներ են։
    ֊ 190 հազարից ավելի  մարդ պաշտոնապես գրանցված գործազուրկներ են։ Շատերը չեն գրանցվում որպես գործազուրկ,  քանի որ դրա համար նպաստ չի տրամադրվում։
    ֊ 220 հազար մարդ` անհուսալի, անվերադարձելի վարկեր ունեցողները (նախորդ երկու խմբերի ներկայացուցիչներին փաստացի վարկ չեն տրամադրում)։

  • Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր առավոտ ինստագրամի իր էջում։տեսանյութ է հ…

    Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր առավոտ ինստագրամի իր էջում։տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութից երևում է, որ նա զբաղվում է յոգայով։
    Տեսանյութը նա մակագրել է այսպես` «Բարի լույսվ»:

  • «Անահիտին տանում ենք։ Էսօր շատ սպասված օր ա։ Երբ ամուսնանում են եղբայրդ ու ընկեր…

    «Անահիտին տանում ենք։ Էսօր շատ սպասված օր ա։ Երբ ամուսնանում են եղբայրդ ու ընկերուհիդ»,- գրել է դերասանուհի Անահիտ Մանուկյանը սոցցանցում` տեղեկացնելով, որ այսօր եղբոր եւ դերասանուհի Անահիտ Մսրյանի հարսանիքն է:

  • Դեկտեմբերի 14-ին, ժամը 19:36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամայի…

    Դեկտեմբերի 14-ին, ժամը 19:36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարահարթ գյուղում  այրվում է անասնակեր։
    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
    Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։27-ին, մարվել՝ 22։36-ին։ Գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 200 հակ անասնակեր։