Category: Hraparak.am

  • «Համամիտ եմ ձեր բնութագրիչների հետ, բայց, կներեք, բացարձակ համամիտ չեմ նրան Ֆրան…

    «Համամիտ եմ ձեր բնութագրիչների հետ, բայց, կներեք, բացարձակ համամիտ չեմ նրան Ֆրանսիայի այդ արքայի հետ համեմատելուն։
    Նիկոլը, ի տարբերություն Լյուդովիկոսի, չի ասում՝ «Պետությունը ե՛ս եմ», այլ գործում է «Պետությունը Ի՛ՄՆ է» սկզբունքով», — ասել է տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում պատասխանելով հետևյալ հարցին՝ ««Ակնհայտ է, որ Փաշինյանը բռնազավթել է պետությունը, դրա ինստիտուտները, իշխանության բոլոր ճյուղերը, պետական բյուջեն։ Լրիվ Լյուդովիկոս 14-րդ-ի «Պետությունը ես եմ» վիճակն է մեր երկրում։ Համամի՞տ եք»:
    «Առաջին տարբերակի դեպքում կարող էր լինել սրտացավություն, խնամք, ամբիցիա ավելի ուժեղ և ծաղկող պետություն ստեղծելու համար։ Իսկ Նիկոլի դեպքում ոչ թե ստեղծելու, այլ մսխելու, ոչ թե կառուցելու, այլ քանդելու, ոչ թե զարգացնելու, այլ օգտվելու մոլուցք է։ Նա սպառող է, այլանդակ և վայրագ սպառող։
    Եթե Լյուդովիկոս 14-րդը վաստակել էր «Արև-արքա» անունը, ապա Նիկոլին ամենամեղմ բառերով կարելի է խավարապետ բնութագրել։

  • Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:ԱՄՆ դոլարի առքի առավելագո…

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ:
    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 409 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418 դրամ։
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3.84 դրամ:

  • Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ԱՊՀ կառավարությունների նախագահների խորհրդի նիստը…

    Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ԱՊՀ կառավարությունների նախագահների խորհրդի նիստը, որի ընթացքում մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել տրանսպորտային համալիրների թվային վերաձեւավորման հարցի շուրջ։ Ստորագրվել են նաեւ մի շարք փաստաթղթեր։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՊՀ ներսում տնտեսական գործակցությանը։ Հատուկ փաստաթուղթ է ստորագրվել տրանսպորտային համալիրների թվային ձեւափոխությունների մասին, որը միտված է թվային տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը։ Բացի այդ, ստորագրվել է քաղաքացիական նավաշինության ոլորտում համագործակցության վերաբերյալ։
    Մեկ այլ համաձայնագիր էլ ստորագրվել է պենիտենցիար ծառայությունների աշխատակիցների պատրաստության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել ստորգետնյա ջրերի մոնիթորինգի, պահպանության, օգտագործման ու ուսումնասիրության ասպարեզում։

  • Երևանում դեկտեմբերի 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտե…

    Երևանում դեկտեմբերի 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 19-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մվ արագությամբ։
    Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 15-16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ի և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
    Քամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 16-19-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։
    Օդի ջերմաստիճանը 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով։

  • Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․«Իրենց ապագայի նկատմամբ հստակ ռազմա…

    Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
    «Իրենց ապագայի նկատմամբ հստակ ռազմավարական տեսլական ունեն Իսրայելը, Իսրայելից հետո` Թուրքիան։ Սրանք Մերձավոր Արևելքի երկու երկրներ են, որոնք հստակ գիտեն` «ո՞վ են իրենք, ի՞նչ են ուզում, ինչպե՞ս են ուզում և ե՞րբ են ուզում»։
    Որպես օրինակ` նայեք, թե Իսրայելը պատեհ պահին ինչպե՞ս է ոչնչացնում Սիրիայի ամբողջ ռազմական պոտենցիալը։
    Սիրիան, եթե նույնիսկ մի օր վերադառնա հակաիսրայելական ճամբար, նրան չափազանց մեծ ժամանակ և միջոցներ պետք կլինեն իր ռազմական պոտենցիալը վերականգնելու համար…»։

  • Արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվող Փաշինյանը փորձում է հարկատու…

    Արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվող Փաշինյանը փորձում է հարկատուի հերոս «լինելու» գաղափարը մարդկանց ուղեղում ամրապնդել նաև բարոյական հարթության վրա: Ու այդ առումով կատարել է հերթական մտավոր ձեռնածությունը: Փորձել է սխալ հանել եկամտահարկով ծանրաբեռնված աշխատավարձը «կեղտոտ» անվանելը: Եվ եթե հետևենք նրա մտքերի ընթացքին, ստացվում է, որ ինքը դեմ է հարկը որպես կեղտ դիտարկելուն: Ինչը կպչում է աշխատավարձին ու կեղտոտում այն: Հնչում է տրամաբանված, սակայն խնդիրն այն է, որ դա, նախ, հայկական երևույթ չէ: Զուտ կամ «մաքուր» և «կեղտոտ» աշխատավարձերի վերաբերյալ պատկերացումը հայերենին է անցել ռուսերենից («чистая — грязная» заработная плата): Բայց ենթադրում եմ, որ դա սկիզբ է առել ոչ թե այնտեղ, այլ արևմտաեվրոպական երկրներում: Ճիշտ այնպես, ինչպես բազմաթիվ սոցիալական երևույթները: Ենթադրում եմ, որ դրա սկիզբն էլ դրվել է պարտատոմսերի կամ ընդհանրապես արժեթղթերի երևան գալով:

  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Սպորտի ոլորտում տարվա լավագույնների …

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթի տարբեր անվանակարգերում առաջադրած խաղացողներին: «Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ» անվանակարգում ՀՖՖ-ն առաջադրել է Հենրիխ Մխիթարյանին և Տիգրան Բարսեղյանին՝ որպես մարզիկների, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանի Հանրապետությունը առավել ճանաչելի են դարձնում և նպաստում Հայաստանի Հանրապետության հանրահռչակմանը:
    Վարազդատ Հարոյանին, Էդուարդ Սպերցյանին, Լուկաս Սելարայանին և Օգնյեն Չանչարևիչին ՀՖՖ-ն առաջադրել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում՝ որպես մարզիկների, որոնք առավել համակրանք են վայելում հանրության մեջ իրենց մարզական գործունեության համար:

  • Որտեղ են այս պահին «Գումի» շուկայի հարակից տարածքից այսօր առավոտյան ձերբակալված …

    Որտեղ են այս պահին «Գումի» շուկայի հարակից տարածքից այսօր առավոտյան ձերբակալված մսավաճառները։ 
    Քիչ առաջ տեղեկացանք, որ մսավաճառներին տարել են` ՁՊՎ` ձերբակալված անձանց պահման վայր, և միայն 72 ժամից պարզ կլինի` նրանց մեղադրանք առաջադրվելու է, թե` ոչ։
    Հիշեցնենք, որ այսօր առավոտից Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգելու մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթերի առկայությունը: Սկսել են առգրավել միսը, ինչից հետո մսավաճառների և իրավապահների միջև սկսվել է ծեծկռտոց։ Եւ մսավաճառները հայտնվել են ոստիկանությունում:

  • Սիրիայի փաստացի իշխանությունները մտադիր են 700 հազար իրանցիների զրկել քաղաքացիու…

    Սիրիայի փաստացի իշխանությունները մտադիր են 700 հազար իրանցիների զրկել քաղաքացիությունից։ Նրանք սիրիական քաղաքացիություն են ստացել Բաշար ալ-Ասադի վարչակարգի օրոք։ Այս մասին հայտնում է Դամասկոսի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչությունը, ըստ սիրիական լրատվամիջոցների փոխանցման։

  • Չգիտեմ ինչ ասեմ էս Հակոբ Ասլանյանի պահով: Ախր ոչ մի քաղաքագիտական վերլուծության …

    Չգիտեմ ինչ ասեմ էս Հակոբ Ասլանյանի պահով: Ախր ոչ մի քաղաքագիտական վերլուծության ենթակա էլ չէ այդ ՔՊ-ական պերսոնաժը: Ոչ այն է՝ ՔՊ-ին քննադատես՝ ինչո՞ւ հեռացրիք խեղճ հարիֆին, ոչ այն է՝ խորանաս հեռացնելու պատճառների մեջ, քանզի պատճառներ չկան առհասարակ: Մարդը տրանսպորտով գալիս էր ԱԺ, գնում տուն, ընդդիմությանը (հիմնականում՝ Դաշնակցությանը) «քննադատող» ելույթներ ունենում, մասնակցում տարբեր հանձնաժողովների աշխատանքներին: Ի՞նչն այնպես չէր անում: Մի անգամ նույնիսկ քիչ էր մնացել ծեծ ուտեր Եռաբլուրում՝ ՔՊ-շնիկ լինելու համար: Դա էլ չօգնեց: Հեռացրին մարդուն, եւ վերջ: Գոնե ժամանակավոր հեռացնեին կամ սառեցնեին, ինչպես ինքն էր խնդրել իր հայտարարության մեջ: Չէ, դրեցին ու չորով հեռացրին ֆրակցիայից: Երեւի կուսակցությունից էլ կհեռացնեն, եւ խեղճ Հակոբ Ասլանյանը կդառնա քայլող հանգուցյալ: Չեմ ասում՝ քաղաքական հանգուցյալ, որովհետեւ նա երբեք քաղաքական գործիչ չի եղել, կարելի է ասել` քաղաքականությամբ չի զբաղվել, այլ միայն քաղաքական պատվերներ է կատարել եւ, ահա, մնաց առանց աշխատանքի, գործատուի՝ իր նմանների պահանջարկ չունենալու պատճառով: