Category: Hraparak.am

  • Hraparak.am-ի տեղեկություններով՝ այս պահին մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում հ…

    Hraparak.am-ի տեղեկություններով՝ այս պահին մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում հոսպիտալացված Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը թիմակիցների՝ «Բալասանյան դաշինք»-ի հետ հեռավար նիստ է անցկացրել՝ տեղեկացնելով դաշինքի հիմնադիր , Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշման մասին, ըստ որի՝ իրենց ողջ քաղաքական թիմը լքում է համայնքապետարանը: Սամսոնյանի հետ հեռանալու են նաև համայնքապետարանի այն պաշտոնյաները, ովքեր « Բալասանյան դաշինք»-ի կողմից են նշանակված:
    Համայնքապետարանի մեր աղբյուրը նշում է, որ պատրաստ է արդեն Սամսոնյանի հրաժարականի տեքստը, որը ամենայն հավանականությամբ կհրապարակվի մինչև շաբաթվա վերջ, դրան հաջորդելու է ավագանու անդամների մանդատները վայր դնելու գործընթացը, մանդատներից հրաժարվելու են նաև հաջորդիվները՝ այդ կերպ հող նախապատրաստելով նոր ընտրություններին, որը պահանջել է իշխող Քաղաքացիական կուսակցությունը: Մեր աղբյուրի խոսքով՝ ճամպրուկային տրամադրություն է Գյումրու համայնքապետարանում, ավագ մասնագետից մինչև կրտսեր՝ իրենց իրերն են հավաքում:

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի արտահ…

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի արտահայտություն են փոխանակել Կազանում այսօր ընթացող Outreach/BRICS+ ձևաչափով հանդիպման ժամանակ։
    ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հանդիպմանը երկու առաջնորդները նստած են միմյանց կողքին։
    Երբ սկսվել են ելույթները, Փաշինյանը դիմել է Ալիևին, որին հաջորդել է մտքերի կարճ փոխանակում: Թե ինչի մասին են նրանք զրուցել, չի լսվում, հաղորդում է գործակալությունը:
    Հավելենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամն է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի է ունենում կարծիքների ոչ պաշտոնական փոխանակում, երկու դեպքում էլ՝ Ռուսաստանում։
    Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովում Փաշինյանի և Ալիևի միջև կարճ զրույց էր տեղի ունեցել։

  • ՔՊ վարչության վերջին նիստից հետո ՔՊ-ում այլեւս կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանը…

    ՔՊ վարչության վերջին նիստից հետո ՔՊ-ում այլեւս կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանը դեմոկրատիա է խաղում՝ առաջարկելով արդարադատության նախարարի պաշտոնում թեկնածություններ առաջադրել։ Իրականում ինքն է որոշելու, թե ում է նշանակելու, պարզապես դա կուսակցական ընտրության շղարշի տակ է ուզում ներկայացնել: Իսկ երբ պահը գա, իր թեկնածուին կբերի ու կհորդորի, որ քվեարկեն նրա օգտին։ Նախօրեին վարչությունը մերժեց չորս թեկնածուներից երկուսին՝ Արմեն Խաչատրյանին, Ալեքսանդր Սիրունյանին, իսկ Նազելի Բաղդասարյանն ու Սուրեն Գրիգորյանը բացարկ էին հայտնել։ Սիրունյանին ոչ մեկը կողմ չի քվեարկել, Արմեն Խաչատրյանին կողմ են եղել Արփի Դավոյանը, Վահագն Ալեքսանյանը, եւս մեկ վարչության անդամ։ Նիստի ժամանակ ասվել է, որ կսպասեն նոր առաջադրումների։
    Ի դեպ, տեղեկություններ կան, որ ՔՊ վարչությունը որոշել է, որ առաջիկա թեկնածուները կարող են կուսակցական չլինել, հակառակ դեպքում, հնարավոր է չկարողանան ընտրություն կատարել:

  • ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իրեն պատկանող T…

    ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իրեն պատկանող Truth սոցիալական ցանցում հայերին վերաբերող գրառում է կատարել:
    Թրամփը քննադատել է իր մրցակցին՝ դեմոկրատների նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսին՝ շեշտելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120․ 000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»: Նա նաև խոստացել է նախագահ դառնալու պարագայում խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև:
    Իր գրառման մեջ, Թրամփը, մասնավորապես ասել է.
    «Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

  • Դեկտեմբերին լրանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը, …

    Դեկտեմբերին լրանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը, խոսքն ամսական 1 շնչին 40+10 հազարական դրամների մասին է։ Մեր տեղեկություններով՝ կառավարությունը մտադիր չէ շարունակել ծրագիրը, աջակցության այլ ծրագիր են մշակում միայն սոցիալական որոշ խմբերի, մասնավորապես՝ անչափահասների, կենսաթոշակառուների համար, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացնելու արցախցիների շրջանում․ շատերրը հենց այդ աջակցության շնորհիվ էին բնակվարձերը հոգում։
    Իշխանությունը կանխատեսում է, թե ծրագրի ավարտից հետո ինչ դժգոհության ալիք է բարձրանալու, ուստի, ըստ կառավարության մեր աղբյուրների, հրահանգել են մարզպետներին, քաղաքապետերին, թաղապետերին՝ ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ ռիսկերը կառավարելու նպատակով, ասենք` լոկալ աջակցություններ ցուցաբերել տեղերում։
    ՔՊ-ական պաշտոնյաները, կարելի է ասել, որսի են դուրս եկել եւ ակտիվ ժողովներ, հավաքներ են իրականացնում, մարդկանց փորձում համոզել, որ շուտով իրենց խնդիրները լուծում կստանան:

  • Վարդան Օսկանյանի գլխավորած Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հ…

    Վարդան Օսկանյանի գլխավորած Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը վերադարձել է արտերկրից, որտեղ տասնյակ հանդիպումներ են ունեցել եւ քննարկել արցախցիների վերադարձի եւ իրավունքների հարցերը։ Վերջին օրերին հանձնախումբը հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահի, պատգամավորների, կառավարության անդամների, փորձագետների հետ եւ հաշվետվություն ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ։
    Վարդան Օսկանյանի փոխանցած տեղեկությունները մի կողմից լավատեսական տրամադրություններ են առաջացրել արցախյան շրջանակներում, հույս ներշնչել, որ հարցը փակված չէ, մյուս կողմից՝ ամաչեցրել նրանց, քանի որ Օսկանյանն ասել է, որ հանձնախումբը տիտանական աշխատանք է կատարում, իսկ իրենք անգործության են մատնված։ «Ի՞նչ եք անում դուք»,- ուղիղ հարց է տվել Օսկանյանը՝ նկատելով, որ հաշված մարդիկ են բարձրաձայնում արցախցիների իրավունքների եւ հատկապես վերադարձի իրավունքի խնդիրը։

  • ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Անկարայի ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերությ…

    ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով Անկարայի ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա տեղի ունեցած զինված հարձակմանը, X-ի միկրոբլոգում գրել է․
    «Ինչպես ցույց տվեց այսօր Անկարայում տեղի ունեցած հարձակումն, ահաբեկչության և անմեղ մարդկանց վնաս հասցնելու համար ոչ մի արդարացում գոյություն չունի։ Հայաստանն, ինչպես բազմիցս է արտահայտվել, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի և նման բռնության գործողությունների»։

  • Ազգային ժողովը ՀՌՀ անդամ է ընտրել Ավետ Պողոսյանին։ Քվեարկությունից հետո Հաշվիչ հ…

    Ազգային ժողովը ՀՌՀ անդամ է ընտրել Ավետ Պողոսյանին։ Քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, կողմ է քվեարկել 66-ը։
    Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 2-3-րդ մասերի, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Ավետ Վիլյամի Պողոսյանի թեկնածությունը: