Category: Hraparak.am

  • Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվն օրեցօր աճում է, անցած շաբաթ էլ 2 մ…

    Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվն օրեցօր աճում է, անցած շաբաթ էլ 2 մահվան բոթ լսվեց, ու թեպետ իշխանությունները չեն ընդունում մեղքի իրենց բաժինը, սակայն, մեր տեղեկություններով, ներքին քննարկումներում արձանագրել են, որ բանակում «բարդակ» է, սպայական կադրերի լուրջ դեֆիցիտ կա, օր առաջ պետք է փոխել իրավիճակը, հակառակ դեպքում այդ վիճակագրության դեմն առնել հնարավոր չի լինի։
    Մեր տեղեկություններով՝ նախօրեին կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկում է եղել, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն առաջարկել է միջոցներ հատկացնել, որ օրենքում փոփոխություններ մշակեն եւ հնարավորություն տան թոշակառու սպաներին՝ ծառայության անցնել զորամասերում, ստանալ թե՛ զինվորական թոշակը, թե՛ ծառայության աշխատավարձերը, որ փորձառու սպաները բանակ վերադառնան, եւ զորամասերը չմնան 18-20 տարեկանների հույսին, որի հետեւանքն այդ մահերի վիճակագրությունն է։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել, հնարավոր է օրենքում փոփոխությունների նախագիծ մշակվի։

  • Գորիսի ոստիկանապետ, «Բիչոկ» մականունով Կարեն Հովսեփյանի գլխին մութ ամպեր են կուտ…

    Գորիսի ոստիկանապետ, «Բիչոկ» մականունով Կարեն Հովսեփյանի գլխին մութ ամպեր են կուտակվել՝ Սյունիքի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ձերբակալության պատճառով։ Հիշեցնենք․ հոկտեմբերի 5-ին Տեղի համայնքապետը ձերբակալվել էր, ապա՝ ազատ արձակվել: Մեզ պատմել են, որ ձերբակալությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ, մասկի շոուով։ Մոտ 20 ոստիկան` պետի գլխավորությամբ ասֆալտին փռելով, թեւերը ոլորելով՝ բաժին են տարել նրան եւ 6 ժամ պահելուց հետո ազատ արձակել։ Հիմա Ղուլունցը կուլ չի տալիս այդ անարգանքը եւ, ըստ մեր աղբյուրների, բողոքել է վերեւներին՝ դիմել է դատախազություն եւ պահանջել գնահատական տալ ոստիկանների անհամաչափ գործողություններին եւ պատժել։
    Ձերբակալության օրը ՆԳՆ-ից պարզաբանել էին, որ համայնքապետը ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար է ենթարկվել վարչական ձերբակալման, ապա ազատ արձակվել:

  • Քիչ առաջ ավարտվել է «Քաղաքացիական կուսակցության» վարչության նիստը, որի ընթացքում…

    Քիչ առաջ ավարտվել է «Քաղաքացիական կուսակցության» վարչության նիստը, որի ընթացքում պետք է ընտրեին արդարադատության նախարարի թեկնածու՝ առաջադրված չորս թեկնածություններից։ Մեզ հայտնի դարձավ, որ վարչությունը կրկին թեկնածու չի ընտրել, այլ մանրամասներ առայժմ հայտնի չէ:
    Հիշեցնենք, որ առաջադրված թեկնածուները չորսն էին՝ ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշի…

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է.
    «Հարգելի պարոն վարչապետ,
    Ուրախ եմ տեսնել, որ Ձեր երկիրը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, որը կկարգավորի ձեր երկու երկրների միջև հարաբերությունները:
    Ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։ Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար: Այն կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը։

  • Տրանսգեներ մոդել Դիանա Ղզրոյանն, ով Հայաստանը տրանսգենդերների մրցույթում է ներկա…

    Տրանսգեներ մոդել Դիանա Ղզրոյանն, ով Հայաստանը տրանսգենդերների մրցույթում է ներկայացնելու, Վրաստանից լուսանկարներ է հրապարակել:
    Հիշեցնենք, որ նախորդ ամիս Վրաստանում սպանվել էր ամենահայտնի վրացի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեն: Վրաստանում ԼԳԲՏ համայնքի վիճակն այժմ մեղմ ասած լավ չէ։

  • ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան հույս է հայտնել, որ մոտ ա…

    ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։
    Այս մասին Վալովայան ասել է Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով Ադրբեջանի պետական ​​կոմիտեի նախագահ Բահար Մուրադովայի հետ հանդիպմանը։
    Տեղեկությունը փոխանցում է «Report»-ը։
    Նա գոհունակությամբ նշել է, որ բանակցությունների ընթացքում համաձայնեցվել է հարցերի ավելի քան 80 տոկոսը։

  • Բաքվում շտապել են արձագանքել ՀՀ ԱԺ խոսնակի հայտարարությանը և հղում անելով ինչ-որ…

    Բաքվում շտապել են արձագանքել ՀՀ ԱԺ խոսնակի հայտարարությանը և հղում անելով ինչ-որ կասկածելի փորձագետների՝ բարբաջել, թե «Հայաստանն առաջարկելու ոչինչ չունի, քանի որ նա ինքնին վնաս է հասցնում շրջակա միջավայրին»:
    «Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները շարունակում են աղտոտել անդրսահմանային գետերը, ինչը բացասաբար է անդրադառնում Ադրբեջանի շրջակա միջավայրի վրա»,-գրում է Minval-ը՝ հիշեցնելով ավելի վաղ ոմն փորձագետ Սաբիթ Բաղիրովի տված հարցազրույցը:
    «Հայաստանը անտեսում է միջազգային բնապահպանական չափանիշները և չի միացել անդրսահմանային ջրերի պաշտպանության մասին՝ ՄԱԿ-ի կոնվենցիային։ Սա լուրջ սպառնալիք է ողջ Հարավային Կովկասի էկոլոգիայի համար, քանի որ աղտոտված գետերը վնասում են բուսական և կենդանական աշխարհին՝ ընդհուպ մինչև Կասպից ծով»,-զառանցել էր ադրբեջանցին: