Category: Hraparak.am

  • Գրել ենք, որ Բաքվում և Աբշերոնի շրջանում տեղացած հորդառատ տեղումների պատճառով հե…

    Գրել ենք, որ Բաքվում և Աբշերոնի շրջանում տեղացած հորդառատ տեղումների պատճառով հեղեղումներ են սկսվել, ինչի հետևանքով տարհանել են մարդկանց:
    Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հոկտեմբերի 21-ին սկսված և մինչ օրս շարունակվող հորդառատ անձրեւները Բաքվի տարբեր շրջաններում հեղեղել են ճանապարհներ, անցումներ, մասնավոր բնակելի շենքեր։
    Նշվում է, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով տարբեր շրջաններում ջրի տակ են անցել մի քանի թունելներ, ինչպես նաև երթուղային և մասնավոր տրանսպորտային միջոցներ:
    Ջրհեղեղը վնաս է հասցրել նաև Ադրբեջանի արվեստի պետական ակադեմիայի շենքին. հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են առաստաղից հոսում անձրևաջրերը։
    Բաքվի Յասամալ թաղամասում չդադարող անձրեւների պատճառով երկհարկանի շենք է փլուզվել։

  • ԱԺ հերթական նիստերից առաջ՝ երեկ երեկոյան, ՔՊ խմբակցությունը նիստ է անցկացրել եւ …

    ԱԺ հերթական նիստերից առաջ՝ երեկ երեկոյան, ՔՊ խմբակցությունը նիստ է անցկացրել եւ քննարկել օրակարգային հարցերը, հատկապես կենտրոնացել է օրակարգում ընդգրկված սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցի վրա։ Իշխանական ֆրակցիայի ղեկավարությունը պատգամավորներին հրահանգել է հնարավորինս մատչելի եւ ընդդիմության թեզերը ջախջախող ելույթներ պատրաստել, որ հանրությանը համոզենք, թե այդ կանոնակարգի ընդունումից են կախված մեր պետության սուվերենությունն ու անվտանգությունը։
    Այդուհանդերձ, ՔՊ-ի ներսում մտահոգություններ են հնչել՝ ինչո՞ւ ենք շտապում, եւ եթե Բաքուն, այդուհանդերձ, չվավերացնի կանոնակարգը, իսկ ՀՀ խորհրդարանը դա անի առաջիկա օրերին, ի՞նչ է լինելու հետո: Շարքերին հանգստացրել են, որ ոչ մի բան էլ չի լինի, քանի որ կանոնակարգն ուժի մեջ է մտնելու կողմերի միջեւ փոխանակումից հետո։

  • Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարց…

    Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցում ՀՀ կառավարությունն անբացատրելի շտապողականություն է դրսեւորում։ Մինչ Ադրբեջանը մատը մատին չի խփում, մեր իշխանություններն օրենքի խախտումով ափալ-թափալ, կանոնակարգի նախագիծը հաստատեցին պատկան հանձնաժողովում եւ խցկեցին այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգ։ Գլխադասային պետաիրավական հանձնաժողովում կանոնակարգը քննարկվեց եւ ընդունվեց երեկ ժամը 15.00-ի սահմաններում։ Մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը սահմանում է նախագծերի քննության ընթացակարգը՝ որ նախագիծը կարող էր վաղվա օրակարգում ներառվել, եթե այն ընդունվեր մինչեւ ժամը 12:00-ն:
    «Հանձնաժողովի որոշումն ընդունվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ուշ, քան ԱԺ հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաեւ մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրվա ժամը 12:00-ն»։ Սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանին երեկ հարցրինք՝ ինչո՞վ է պայմանավորված այս շտապողականությունը։

  • Աննա Հակոբյանի կազմակերպած այսօրվա քննարկումին ներկա է եղել «Ավան մսուր-մանկապար…

    Աննա Հակոբյանի կազմակերպած այսօրվա քննարկումին ներկա է եղել «Ավան մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն՝ Արարատ Սուքիասյանը։ Նա 2022-ին հայտնվել էր սկանդալի կենտրոնում։
    Այն ժամանակ մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ Արարատ Սուքիասյանը մանկապարտեզում նախորդ իշխանությունների, մասնավորապես՝ «Հանրապետական» կուսակցության մասին վատ արտահայտություններ է արել, մասնավորապես, նա ասել է, թե զզվում է հանրապետականներից, չի աշխատի հանրապետական ներկայացուցիչների հետ։

  • Ժամեր առաջ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ընդունել է մի շարք իշխանական քարոզիչնե…

    Ժամեր առաջ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ընդունել է մի շարք իշխանական քարոզիչների, որոնց անվանել է կարծիք ձևավորողներ:
    «Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական եւ մեդիա հարթակներով կարծիք ձեւավորող եւ տարածող անձանց հետ այսօր քննարկում էինք հետեւյալ հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը։ Այսինքն՝ անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ։ Շնորհակալ եմ բոլորին հրավերն ընդունելու եւ արդյունավետ քննարկման համար»,- նշել է Հակոբյանը:
    Մենք նկատեցինք, որ հանդիպմանը ներկա են գտնվել քարոզիչներ՝ Ստյոպա Սաֆարյանը, Ռոման Բաղդասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, իշխանական լրագրող Նանե Արզումանյանը և այլք:

  • Դրոնը հարվածել է Սիրիայում Իրանի դեսպանատան մոտակայքում: Կադրերը հրապարակել են ա…

    Դրոնը հարվածել է Սիրիայում Իրանի դեսպանատան մոտակայքում: Կադրերը հրապարակել են արտասահմանյան տելեգրամյան ալիքները։
    Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 1-ին Իսրայելի ավիահարվածը ոչնչացրեց Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը։
    Այդ ժամանակ սպանվեց 16 մարդ, այդ թվում՝ բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» ջոկատի ավագ հրամանատարը և ևս 7 ԻՀՊԿ սպա:

  • Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում անդր…

    Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այս թվերին ասում է. «Ոստիկանությունը` ՆԳՆ նախարարի թեթև ձեռամբ զբաղված է մեկ գլխավոր խնդրով` պաշտպանել Նիկոլ Փաշինյանի ո…ը: Այսօր ոստիկանությունը ներգրավվում է այնպիսի գործերի մեջ, որի իրավունքը չունի: Ոստիկանության զորքերի մասին ունենք 1997 թվականի օրենքը, որը հստակ ասում է, որ, օրինակ, ոստիկաններն չունեն իրավունք միջամտելու, խոչընդոտելու խաղաղ հավաքներին, բայց Նիկոլ Փաշինը երկու կիլոմետր գնալու համար հետևից 2000 ոստիկան է տանում: Պարզ չէ՞, որ այս պարագայում ոստիկանությունը զրկվում է օպերատիվ իրավիճակին տիրապետելու հնարավորությունից, նման պայմաններում ի՞նչ պետք է լինի` պետք է արձանագրվի հանցավոր աճ: Ոստիկանությունն իր բուն գործառույթները թողած ընկել է Նիկոլի ո…ը պաշտպանելու հետևից: Իրենց իրական աշխատանքները կատարելու փոխարեն: Նույնը դատախազության մասին կարող եմ ասել:

  • Թաղապետը համբերության կոչ է անում․ «Մենք էլ անընդհատ հետեւում ենք, որ այն փոսերը…

    Թաղապետը համբերության կոչ է անում․ «Մենք էլ անընդհատ հետեւում ենք, որ այն փոսերը, որտեղ աշխատանքները վերջացրել են, լիցքերը լինեն, մինչեւ ասֆալտապատվի․․․Ջրագծերը համարյա ավարտվել է, կոյուղագծերն էլ անհատական տներն են հասցվում։ Մի փոքր պիտի համբերեն, ես գիտեմ, որ նեղություն ա, բայց ինչ անենք, «зато» եկող տարի իրենք ամեն ինչ կունենան»։