Category: Hraparak.am

  • Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում մա…

    Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում մասնակցելու է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է, որը ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Ռուսաստանը հաստատել է Սերգեյ Լավրովի մասնակցությունը, իսկ Վրաստանը հերթական բոյկոտի մասին է հայտնել: Նրանք հանդիպումներից և ոչ մեկին չեն մասնակցել՝ պատճառաբանելով Ռուսաստանի հետ հակասությունները։

  • Վերջերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ Հայաստանի ազգային ագրարային …

    Վերջերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում է ընդգրկվել նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նա հատկապես աչքի է ընկել նրանով, որ իր կառավարման տարիներին խիստ նվազել է ուսանողների և աշխատակիցների թվաքանակը։ Մեր տեղեկություններով, նաև Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է քննում այդ ժամանակաշրջանի հետ կապված և անցած տարի հենց ԿԳՄՍ նախարարն է Ուռուտյանին արգելել կրկին առաջադրվել ռեկտորի պաշտոնում։
    Ստացվում է, որ հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկելով՝ նախարարը ներել է ագրարայինի նախկին ռեկտորին։

  • ՔՊ-ում կադրային սով է, արդարադատության նախարարի թեկնածուի փնտրտուքները դեռ շարու…

    ՔՊ-ում կադրային սով է, արդարադատության նախարարի թեկնածուի փնտրտուքները դեռ շարունակվում են, երեքշաբթի օրը չկայացած վարչության նիստը չնայած նախատեսել էին հաջորդ օրն անցկացնել, սակայն այն մինչ օրս չի կայացել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հույս ունեն, որ այս ընթացքում նոր հարմար թեկնածու կգտնեն եւ վարչության որոշ անդամների գործուղման մեջ գտնվելու պատրվակով նիստը հետաձգում են: Ավելին՝ Գրիգոր Մինասյանին հեռացնելուց հետո վարչության առաջին նիստում ընդունած որոշումը, որ նախարարն անպայման պետք է կին լինի, հաջորդ նիստին չեղարկել են՝ հասկանալով, որ շատ բարդ է լինելու նախարարի պաշտոնին համապատասխան ունակություններով կին գտնելը, որը կլինի նաև թիմից։ Այս պահի դրությամբ ներկայացված չորս թեկնածուների հարցում եւս Նիկոլ Փաշինյանը նախընտրություն չունի եւ հուսով է, որ հարցը ձգելով իր սրտի թեկնածուին գտնի, եթե ոչ` կընտրեն առաջադրվածներից մեկին։

  • Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամ…

    Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է։ Տեղեկությունը հրապարակվել է ադրբեջանական լրատվամիջոցներում։

  • Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ ռա…

    Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ ռանչո» կոչվող տարածքում աշխատողները մի քանի ամիս է` աշխատավարձ չեն ստացել։
    Մեզ դիմած աշխատակիցներից մեկը նշեց. «Ես ու բազմաթիվ մարդիկ աշխատել ենք «Ռանչոյում», կատարել ենք գյուղական աշխատանքներ տարածքն ենք խնամել։ Սկզբում մեզ ամեն ամիս աշխատավարձը նորմալ տվել են, բայց վերջին 2-3 ամսվա աշխատավարձը չեն տվել ու չեն էլ ասում երբ են տալու»։
    Բողոքի վերաբերյալ զանգեցինք Վարդան Ղուկասյանին, նա ասաց. «Չկա էդպիսի բան, էդպիսի մարդ չկա»։

  • Դա ընդամենը մի դրվագ էր, որն արտահայտում էր պետական կառավարման համակարգի ողջ սնա…

    Դա ընդամենը մի դրվագ էր, որն արտահայտում էր պետական կառավարման համակարգի ողջ սնանկությունն ու թշվառությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լրագրողների դիտարկումներին:
    «Մարդիկ ինքնախոստովանություն արեցին՝ հանցագործության բացահայտում, ընդ որում՝ երկու կողմից։ Նորմալ երկրում պետք է հաղորդում ներկայացնեին, վարույթ նախաձեռնեին»,- ասել է նա:

  • Բագրատ արբազանը քիչ առաջ Ազգային ժողով ժամանեց: Նա կմասնակցի «Հայաստան» խմբակցու…

    Բագրատ արբազանը քիչ առաջ Ազգային ժողով ժամանեց: Նա կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումներին, որի ընթացքում քննարկվելու է խմբակցության ներկայացրած «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

  • Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը կուսակցական շարքերին հորդորել է մտածել միայն ա…

    Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը կուսակցական շարքերին հորդորել է մտածել միայն առաջիկա ընտրությունների մասին, մնացածը՝ նկատի է ունեցել արտաքին զարգացումները, իր խնդիրն է։ Այդ նպատակով մարզպետներին, Երեւանի վարչական շրջանների ՔՊ պատասխանատուներին հանձնարարել է՝ աշխատանքային խմբեր ձեւավորել, ընդգրկելով թե՛ պատգամավորներին, թե՛ տվյալ համայնքի բնակիչ նախարարներին, թե՛ տարածքում եղանակ ստեղծող ակտիվ կուսակցականներին՝ բոլորին գործի դնել։
    Առաջնահերթ սերտացնել շփումը քաղաքացիների հետ եւ անխտիր լուծում տալ նրանց առաջ քաշած հարցերին, որպեսզի ընտրություններին գնան ուժեղացած: Այդ աշխատանքային խմբերն ամիսը 1 անգամ հավաքվում, աշխատանքի բաժանում են անում՝ փորձելով լուծում տալ բոլորի կարիքներին։ Այսինքն՝ փաստացի Փաշինյանը գործի է դրել ընտրություններից առաջ ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմները։ Իսկ ընտրակաշառք համարվում է ոչ միայն փող բաժանելը, այլեւ ընտրողների հարցերը լուծելը:

  • Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումները ՔՊ-ում «ռազբորկաների» առիթ են դարձել, ք…

    Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումները ՔՊ-ում «ռազբորկաների» առիթ են դարձել, քանի որ 71 հոգանոց ֆրակցիայից մասնակցում էր 2 տասնյակից էլ քիչ մարդ: Իսկ ներկաների մեծ մասի ներկայությունը դեկորատիվ էր, մի քանիսն էին իրենց ուսերին վերցրել ուժայիններին նեղը գցելու գործը։ ՔՊ-ականների բացակայությունը նկատեցին անգամ ընդդիմադիրները: Ագնեսա Խամոյանն անգամ Անդրանիկ Քոչարյանին խայթեց, թե նրա փոխարեն ինքը կվիրավորվեր ՔՊ-ի ակտիվությունից։ Մեր տեղեկություններով՝ լսումներից հետո այս թեման էլ է բավականին բուռն արծարծվել ՔՊ-ում: