Category: Hraparak.am

  • Քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին կալանքի տակ է` գտնվում …

    Քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին կալանքի տակ է` գտնվում է ԱԱԾ-ին կից «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ մենախցում։ Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը կարծում է, որ Թբիլիսսկին պետական կամ այլ տեղից իջեցված պատվերով է գտնվում կալանքի տակ․ «Դատավարական ծայրահեղ խախտումներով գործը քննվել եւ ուղարկվել է դատարան։ Ունենք վկայի ուղիղ ցուցմունք այն մասին, որ նրա գրպանը թմրամիջոց են նետել, եւ դա այնպիսի թմրամիջոց է, որը քրեական միջավայրում ընդունված չէ (խոսքը «կրիստալի» մասին է)։

  • Ален Симонян адаптирует заседания НС к своему графикуЗаконопроект «Еврокве» подд…

    Ален Симонян адаптирует заседания НС к своему графику
    Законопроект «Еврокве» поддержали 63 депутата, против выступили семеро. Он был одним из последних проектов, поставленных на голосование. Депутаты рассмотрели около двух десятков законопроектов, но когда очередь дошла до этого, глава фракции «Гражданский договор» Айк Конджорян неожиданно для многих членов команды объявил 20-минутный перерыв. По имеющейся информации, председатель НС Ален Симонян, отсутствовавший в зале, отправил Конджоряну SMS с просьбой объявить перерыв. Спустя 20 минут Симонян вернулся и принял участие в голосовании. Этот эпизод вызвал обсуждения в рядах «Гражданского договора». Некоторые депутаты недоумевали, почему председателя НС изначально не было в зале, ведь он не принимал иностранную делегацию, и на сайте НС отсутствовала информация о каких-либо встречах.
    Полностью текст по ссылке

  • После закрытой встречи власти перешли к действиямПосле напряжённого обсуждения в…

    После закрытой встречи власти перешли к действиям
    После напряжённого обсуждения в НС с участием родственников пропавших без вести власти поняли, что бездействие государственных институтов может вызвать серьёзное общественное недовольство. Несколько дней назад в комиссии по обороне НС прошло закрытое рабочее совещание с целью правового определение статуса «пропавших без вести». В настоящее время родственники таких лиц вынуждены добиваться в судебном порядке признания их умершими, чтобы получить положенную государственную поддержку. Однако законопроект «О пропавших без вести» на протяжении многих лет не принимается из-за разногласий между государственными структурами. Министерство обороны считает, что эти вопросы уже урегулированы, и в отдельном законе нет необходимости. Однако в ходе обсуждения комиссии пришли к иному выводу: статус пропавших без вести должен быть чётко закреплён отдельным законодательным актом.
    Полностью статья по ссылке

  • Անհետ կորածների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում թեժ քննարկումից հետո իշխանությ…

    Անհետ կորածների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում թեժ քննարկումից հետո իշխանությունները հասկացել են, որ նրանց դժգոհությունները պետական ինստիտուտների անգործության մասով, կարող են իրենց չներվել: Եվ ԱԺ պաշտպանության հանձնաժողովում մի քանի օր առաջ աշխատանքային փակ քննարկում է եղել ՆԳ, արդարադատության նախարարների եւ այլ պաշտոնյաների մասնակցությամբ, որ իրավական սահմանում տրվի «անհետ կորած» անձանց կարգավիճակին: Անհետ կորածների հարազատները ստիպված են լինում դատական կարգով հասնել մահացածի կարգավիճակի հաստատմանը, որ օգտվեն պետական աջակցությունից։
    «Անհետ կորածի մասին» օրենքի նախագիծը տարիներ շարունակ օրենք չի դառնում, քանի որ պետական կառույցների դիրքորոշումները տարբեր են։ ՊՆ-ում կարծում են, որ այս հարցերն ամբողջությամբ կարգավորված են՝ առանձին օրենքի կարիք չկա։ Սակայն հանձնաժողովի քննարկմանը եկել են համոզման, որ պետք է առանձին օրենքով սահմանել այդ կարգավիճակը։

  • Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու…

    Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին։ Հիմքում սահմանադրական այն նորմն է, որ արտակարգ դրության ժամանակ չեն կարող ընտրություններ անցկացվել։ ԱՀ խորհրդարանի լիազորություններն ավարտվում են 2025 թ․ մայիսին։ Հակառակ դեպքում կա՛մ պետք է նոր ընտրություններ անցկացնեին, կա՛մ՝ ԱԺ-ն լուծարվեր, ինչը, ի դեպ, Ալիեւի պահանջն է։
    ՀՀ իշխանությունն էլ է կողմ դրան՝ համարելով, որ ԱՀ պետական ինստիտուտները սպառնալիք են ՀՀ անվտանգությանը։ Իհարկե, սա չի նշանակում, որ ԱՀ խորհրդարանն ակտիվ աշխատելու է, բայց իրավական հիմքերը պահելով՝ քաղաքական խնդիր են լուծում, որ Արցախի հարցը չփակվի, եւ աշխարհաքաղաքական նպաստավոր զարգացումների դեպքում կարող են իրենց մանդատները գործի դնել։

  • Նախ էդ, որ ասում են չենք կռվել, թողել փախել ենք, զենքն էլ տվել ենք թուրքերին, ա…

    Նախ էդ, որ ասում են չենք կռվել, թողել փախել ենք, զենքն էլ տվել ենք թուրքերին, ասեմ, որ Լևոն Մնացականյանը հաշվարկել էր, կռվի դեպքում այդ զենքը մեզ հերիքելու էր ընդամենը 17 օր, ոչ մի օր ավելի: Իսկ եթե Հայաստանը ճեղքեր ու մտներ Արցախ, Արցախը անպայման կփրկվեր: Բայց պարզ է, որ նման բան չէր կարող լինել, քանի որ կար նախապես պայմանավորվածություն: Արդյունքում եթե դուրս չգայինք, ապա 120 հազար մարդ պետք է մորթվեր, ցեղասպանվեր, երևի այս մարդկանց ուզածն էլ հենց դա է, որ մնայինք, մորթվեինք: Ինչ վերաբերում է մեր կռվելուն, ապա մի օրվա մեջ ավելի շատ կռիվ ենք տվել, քան 44-օրյայի ժամանակ, անգամ ադրբեջանցիներն են փաստում, որ հերոսաբար կռիվ է եղել: Բացի այդ, Ալեն Սիմոնյանը լավ պետք է իմանա, որ շրջափակման մեջ ընկած սոված զինվորը երկար չի կարող կռվել: Մեզ շրջափակման մեջ էին գցել ուղիղ մեկ տարի, ինչո՞ւ այդ մասին չեն հիշում, հաշվի չեն առնում այդ հանգամանքը: Լսելով, թե ինչեր են խոսում, մի եզրակացության ենք գալիս, որ ամեն բան անում են թշնամու աչքին բարձր երևալու համար: Գուցե չեն էլ ուզում շատ բան խոսել, սակայն այնքան մեծ է ցանկությունը Ալիևի աչքին բարձր երևալու, որ լռել չեն կարողանում: Ադրբեջանի ջրաղացին են բացառապես ջուր լցնում և հայ ազգը պառակտում: Սա է ողջ իրականությունը: Բայց այդպես չի կարելի: Ժամանակավոր խաղերի պատճառով ազգի հետ այսպես չի կարելի վարվել: Կա նաև մի խավ, որ լսելով այդ անհեթեթ հայտարարությունները, հավատում է ու կրկնում, ասելով, որ արցախցին չի կռվել: Բա եթե արցախցին չի կռվել մի օրվա մեջ որտեղի՞ց 263 զոհ: Կռվե՞լ ենք, չէ՞, որ այդքան զոհ է եղել 24 ժամվա մեջ: Մարդիկ ամեն ինչ արեցին, կռվեցին, պայքարեցին, իրենք շատ լավ էլ գիտեն, թե արցախցիներն ինչ հերոսություններ են արել, ուղղակի երեխայություններ են անում, ազգին պառակտում, հավանաբար այս ամենն արվում է միայն աթոռները պահելու համար: 1988 թվականից սկսկած մենք հաղթեցինք, որովհետև հայ ազգը միասնական էր, չկար ոչ մի պառակտիչ, թեպետ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ էր, որ Շուշին ազատագրեինք, սակայն նա էլ չէր պառակտում, ուղղակի իր տեսակետն էր ասում, իսկ հիմա Ազգային ժողովի ամբիոնից Ադրբեջանին են հաճոյանում առանց անհարմար զգալու, բայց ժողովուրդն արդեն ամեն ինչ լավ հասկանում է ու այս վիճակը երկար դժվար թե շարունակվի:
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/04a0f754d399eda682ce24688f66da8c
    © 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

    Ազգային ժողովի ամբիոնից Ադրբեջանին են հաճոյանում` առանց անհարմար զգալու

  • Ութ ամսից ավելի պատիժ կրելուց հետո գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյան…

    Ութ ամսից ավելի պատիժ կրելուց հետո գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվեց: 2 օր է վերականգնվել է Պողոսյանի խոսքի ազատությունը եւ նա ինչպես սոցհարթակներում գրառում անելու, այնպես էլ մամուլին հարցազրույց տալու իրավունք ունի։ Մինչ Պողոսյանի նկատմամբ սահմանափակումներ էին դրված, շրջանառվում էր նրա անունը Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Մենք հետաքրքրվեցինք նա առաջադրվելո՞ւ է։ Ասաց. «Որոշել եմ չմասնակցել»։ Թեեւ առաջարկ եղել է, բայց որոշում է կայացրել, որ «իմաստ չունի», քանի որ «Քաղաքապետի ընտրություններով ոչինչ չես փոխի, համակարգային, ուրիշ փոփոխություն է պետք, հիմա սա մեզ ոչինչ էլ չի տալու»։
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/af0cd854592dfd2213856801ef8830d4
    © 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

    Չէի սպասում, շատ ուրախացա, որ դեռ կան անկախ դատավորներ, որ պատրաստ են համակարգին դեմ գնալ

  • Баку «спустят с небес». Алиев «потерял голову» после захвата Карабаха В Азер…

    Баку «спустят с небес». Алиев «потерял голову» после захвата Карабаха
    В Азербайджане развернулась новая волна антироссийского дискурса. Как сообщают местные СМИ в стране разоблачена так называемая “пятой колонны” – группа, представляющая интересы Москвы. Во главе этой структуры стоял бывший руководитель администрации президента Рамиз Мехтиев. В группу входили экс-министры Абульфаз Гараев, Азад Рагимов и Эльмар Мамедъяров, а на некоторых встречах присутствовал и бывший министр национальной безопасности Эльдар Махмудов. Бывший глава МИД Эльмар Мамедъяров и Рамиз Мехтиев отвергли обвинения. “Обвинять меня в работе на благо России просто смешно. Я не занимаю никаких должностей уже пять лет, и, по-видимому, именно поэтому меня пытаются вспомнить таким образом. Нет никаких оснований связывать меня с Москвой”, — заявил Мамедъяров. Рамиз Мехтиев также опроверг обвинения, назвав их “нелепыми слухами без каких-либо оснований”.
    Полная статья по ссылке

  • Այսօր՝ փետրվարի 12-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունցել Երևանում, որի ժ…

    Այսօր՝ փետրվարի 12-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆֆու փողոցի 87 շենքի բակում կրակոցներ են հնչել, որի ժամանակ տեղի է ունեցել ավազակային հարձակում։
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/2c435180e9a84393c8b5f3ed55548504
    © 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

    Կրակոցներ եւ զինված հարձակում՝ Երեւանում

  • Հայտնի ռեփեր Սնուփ Դոգը Հայաստանում նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի …

    Հայտնի ռեփեր Սնուփ Դոգը Հայաստանում նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի համար ստացված ամբողջ գումարը հետ է վերադարձրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/78d512388ff074eab9f91d0ee18440a3
    © 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

    Սնուփ Դոգը վերադարձրել է երևանյան չկայացած համերգի հոնորարը