Category: Hraparak.am

  • Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերա…

    Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու:

  • «Երեկ Գյումրիում ոմն մեկը, ում «բացարձակ չեմ ճանաչում», իրեն բնորոշ թատերական կե…

    «Երեկ Գյումրիում ոմն մեկը, ում «բացարձակ չեմ ճանաչում», իրեն բնորոշ թատերական կեցվածքով և արկածախնդիր պահվածքով` հուժկու մենամարտի մեջ է մտել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակներից մեկի հետ։ Ստեղծված իրավիճակից Գյումրիում սկսել են ակտիվանալ քաղաքը տարիներով թալանած, բազմաթիվ քրեական գործերով անցնող, ապօրինի կալվածքների տերեր, ծիածանի գույների հետ փոխվող ենթամշակույթներ կրող անձինք, որոնց նպատակը մեկն է` քրեական գործերի հանգուցալուծմանը զուգահեռ, փորձել մտնել քաղաքականություն` հետո այդ ամենը քաղաքական հետապնդում որակելու համար»,- քիչ առաջ ֆեյսբուքում գրել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ չմանրամասնելով, թե խոսքն ում մասին է։
    «Հրապարակ»-ին հաջողվեց պարզել, որ  խոսքը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին է, որը երեկ, տեսնելով Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված ծաղկեպսակը՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից դրված, վրդովվել է, ոտքով հարվածել է։ Տեղեկությունը հաստատեցին նաև բալասանյանականները։

  • Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց նշվել է թատրոնի ծննդյան 36…

    Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց նշվել է թատրոնի ծննդյան 36-րդ տարեդարձը:
    Միջոցառման ընթացքում ազդարարվել է  նստացույցի ավարտի մասին, որը մեկ ամիս շարունակ իրականացվում էր:«Ամեն պայքար պահանջում է փոփոխություն և զարգացում:
    Այժմ անցնում ենք նոր փուլ՝ շեշտը դնելով ավելի արդյունավետ և ռազմավարական քայլերի վրա»,- ասել են նստացույցի մասնակիցները:

  • Թայվանի զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստականության վիճակի։ Նաեւ ստ…

    Թայվանի զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստականության վիճակի։ Նաեւ ստեղծվել է արտակարգ իրավիճակների արագ արձագանքման կենտրոն։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Պատճառը՝ Չինաստանի ռազմածովային ուժերի նավերի՝ Թայվանի ափերին մոտենալն է։ Պեկինը, նշենք, որ պաշտոնապես դեռ չի արձագանքել իր ռազմական նավերի՝ Թայվանի ափերին մոտենալու մասին տեղեկատվությանը։
    Նկատենք, որ սիրիական դեպքերը եւս մի ռուբիկոն ստիպեցին հատել՝ բոլոր ռազմատենչ ուժերը գիտակցեցին, որ կարող են անպատիժ կերպով մտնել այլ պետությունների տարածք, հողեր զավթել, իշխանափոխություն անել եւ իրենց այդ քայլերը ոչ ոք չի մեղադրի, ոչ մեկն իրենց ձեռքը չի բռնի։

  • Ջակոմո Ջիրոլամո Կազանովան (1725-1798) իր ծավալուն ինքնակենսագրական («Իմ կյանքի պ…

    Ջակոմո Ջիրոլամո Կազանովան (1725-1798) իր ծավալուն ինքնակենսագրական («Իմ կյանքի պատմությունը») գրքի լույս տեսնելուց հետո մտավ համաշխարհային պատմության մեջ` որպես անգերազանցելի կնամեծար ու սրտակեր գայթակղիչ։ Ինչպես հայտնի է պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Իհարկե, հետագայում այն հաճախ ծաղրի ու ֆարսի տեսք է ընդունում։ 
    ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի (հետայսու` հայկական Կազանովա) դեպքում, չարաճճի սատանայի ճուտիկը, իր նոր աճող պոզիկները ցույց տվեց երեսփոխանի անձնական սմարթֆոնի միջից։
    Ինչպիսի էներգետիկա, ինչպիսի աշխատելու, արարելու (բառիս բուն ու փոխաբերական առումով) ցանկություն եւ վերջապես` տեստոստերոնի ինչպիսի ցուցանիշներ, որը կարող է ռեկորդային դիտարկվել` հաշվի առնելով ազգիս ընտրյալի տարիքը։ Ֆիգուրանտների թվում` էլ կանայք, էլ տղամարդիկ, էլ…
    Մի քիչ շատ տարվեցինք։ Ինչպես ֆրանսիական ասացվածքն է ասում` վերադառնանք մեր ոչխարներին (revenons a nos moutons)։

  • Վրաստանում կընդունվի օրենք, ըստ որի՝ ցույցերի մասնակիցներին  կարգելվի դեմքը փակե…

    Վրաստանում կընդունվի օրենք, ըստ որի՝ ցույցերի մասնակիցներին  կարգելվի դեմքը փակել դիմակով կամ հագուստով. այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
    «Կարևոր է նման օրենք ընդունել՝ երկրում բռնությունը կանխելու համար, մենք տեխնիկապես կկազմակերպենք ամեն ինչ այնպես, որ համապատասխան օրենքն ուժի մեջ մտնի մինչև ամսվա վերջ», – ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
    Դեկտեմբերի սկզբին Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքների մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները կիրառել են դյուրավառ նյութեր, քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանները կիրառել են ջրցան մեքենաներ:

  • Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.Երկու գեղեցիկ աշխարհներ մի…

    Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
    Երկու գեղեցիկ աշխարհներ միավորված մեկ գաղափարի շուրջ։
    Հայաստանը և Բրազիլիան հպարտությամբ և նրբագեղությամբ ներկայանում են Miss  Star International  -ում։ Շատ հուզիչ է կապ հաստատել այսքան ոգեշնչող կանանց հետ և միասին տոնել հզորության, գեղեցկության և բազմազանության մեր ընդհանուր ուղին։
    Եկեք շարունակենք կոտրել սահմանները և միասին կերտենք պատմություն։ 
    Հիշեցնենք՝ Բրազիլիայում մեկնարկել է տրանսգենդերների գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է Դիանա Ղզրոյանը: Մրցութն արդեն մեկնարկել է, այն անցկացվում է մի քանի փուլով:

  • Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը գտնվում է Մոսկվայում և ապաստան է ստացել Ռուսա…

    Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը գտնվում է Մոսկվայում և ապաստան է ստացել Ռուսաստանում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի աղբյուրին։
    «Ասադն ու իր ընտանիքը ժամանել են Մոսկվա. Ռուսաստանը, հումանիտար նկատառումներից ելնելով, նրանց ապաստան է տրամադրել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
    Մոսկվան անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայում իրավիճակի կարգավորման բանակցությունների վերսկսումը, գրում է լրատվամիջոցը։