Category: Infocom

  • Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել: Հրաժարականը տեղի է ունենո…

    🇷🇸 Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել:
    🔸 Հրաժարականը տեղի է ունենում երկրում հոկտեմբերի 25-ին նախատեսված խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավին ընդառաջ։ Նրա «Սերբական առաջադիմական կուսակցությունը» (SNS) ընտրություններին մասնակցում է դաշնակիցների հետ միասին։
    🔸 Եթե հոկտեմբերի 25-ի խորհրդարանական ընտրություններից հետո նրա կուսակցությունն ու դաշնակիցները կարողանան ձևավորել կառավարություն, Վուչիչը կարող է նշանակվել վարչապետ։ |armenpress.am|

  • Երգիչ Թաթա Սիմոնյանն «անթույլատրելի» է անվանել սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուս…

    ‼️ Երգիչ Թաթա Սիմոնյանն «անթույլատրելի» է անվանել սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությամբ իր համերգի ցուցադրումը:
    💬 «Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը։ Նյութն օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու: Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ»,- գրել է Սիմոնյանը:
    📌 Նշենք, որ սեպտեմբերի 27-ին` 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի օրը, Հանրային ՀԸ-ն եթերում ներառել և ցուցադրել է Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ «Ֆեստիվառ» տոնական համերգը: Այս քայլը քննադատության է արժանացել սոցիալական ցանցերում: Հեռուստաընկերությունը դեռև որևէ հայտարարություն չի տարածել:

  • Հայաստանի և՛ տղամարդկանց, և՛ կանանց հավաքականները Շախմատի համաշխարհային 46-րդ …

    🥉 ♟ Հայաստանի և՛ տղամարդկանց, և՛ կանանց հավաքականները Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականները, իսկ Ա խմբի հատուկ հաշվարկում՝ երրորդ հորիզոնականները՝ նվաճելով բրոնզե մեդալներ։
    📌 Տղամարդկանց օլիմպիադայում 204 հավաքականների պայքարում հաղթող է դարձել Ուզբեկստանի հավաքականը, իսկ կանանց օլիմպիադայում 187 հավաքականների պայքարում՝ Չինաստանի հավաքականը։
    [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]
    🇦🇲 Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի հավաքականի նկատմամբ։ ♟ Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը։…

  • ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ հրդեհը ժամը 21:10-ին մարվել է: Սահմանվել է հերթապահությո…

    ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ հրդեհը ժամը 21:10-ին մարվել է: Սահմանվել է հերթապահություն: |azatutyun.am|
    📌 Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

  • Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտր…

    📌 Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
    ⚡️«Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկումներ են տեղի ունեցել ստորև նշված հասցեներում, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումն առաջիկա ժամերի ընթացքում կվերականգնվի՝ այլընտրանքային սնուցման միջոցով։ 📍 Ներկա պահին հրդեհի հետևանքով…

  • Հրշեջ-փրկարարներից 2-ը ծխահարվել են, մեկը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է…

    🔥 Հրշեջ-փրկարարներից 2-ը ծխահարվել են, մեկը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ |azatutyun.am|
    🔶 Հրդեհի պատճառների վերաբերյալ որևէ վարկած չի բացառվում։ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվող էլեկտրական ենթակայանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ 🗣 «Էլեկտրատեխնիկական առումով, մեր մասնագետների պնդմամբ…

  • Հրդեհի պատճառների վերաբերյալ որևէ վարկած չի բացառվում։ Ծիծեռնակաբերդի խճուղում …

    🔶 Հրդեհի պատճառների վերաբերյալ որևէ վարկած չի բացառվում։ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվող էլեկտրական ենթակայանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
    🗣 «Էլեկտրատեխնիկական առումով, մեր մասնագետների պնդմամբ, նման ենթակայանում այս մասշտաբի հրդեհ չպետք է տեղի ունենար։ Չենք բացառում որևէ տեսակի վարկած», — ասել է Պետրոսյանը։ |azatutyun.am|
    ⚡️ էլեկտրական ենթակայանի հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության, հիմնականում՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում: Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

  • Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի կան…

    🇦🇲 Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի հավաքականի նկատմամբ։
    ♟ Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը։ Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
    📌 Հայաստանի կանանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)։
    [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]
    🇦🇲 ♟Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ։ 🔹 Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։ Գրոսմայստերներ Ռոբերտ…

  • Հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում։ «Ինֆոքոմի» թղթակից փոխանցմամբ՝ դեպի վ…

    ❗️ Հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում։
    🔶 «Ինֆոքոմի» թղթակից փոխանցմամբ՝ դեպի վայրում աշխատում են հրշեջ- փրկարարները։
    🔻ՆԳՆ փրկարար ծառայությունը դեռևս մանրամասներ չի ներկայացրել։

  • «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդները թիվ 28/1 և 28/2 ընտրական տեղամասե…

    🗳 «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդները թիվ 28/1 և 28/2 ընտրական տեղամասերում արձանագրել են, որ մեծամասնական ընտրակարգով քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկը քվեարկության ծրարում տեղադրելուց հետո ծրարի կտրված անկյունից մասնակի տեսանելի են մնում քվեաթերթիկի վերջին երկու տողերի հատվածները։
    🔸 Մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քվեաթերթիկի նմուշը պետք է սահմանվի այնպես, որ հնարավոր լինի ապահովել քվեարկության գաղտնիությունը։
    🔹 Քվեարկության գաղտնիությունը ենթադրում է, որ քվեաթերթիկը ծրարում տեղադրելուց հետո հնարավոր չպետք է լինի դրա արտաքին զննմամբ որևէ տեղեկություն ստանալ ընտրողի կատարած ընտրության վերաբերյալ՝ այդ թվում նույնականացնել թեկնածուներին և պարզել կամ բացառել նրանց օգտին քվեարկելու հանգամանքը։
    📌 Հետևաբար, քվեաթերթիկի ձևաչափի և ծրարի չափերի նման անհամապատասխանությունը վտանգում է քվեարկության գաղտնիությունը։
    [«Ականատես» դիտորդական առաքելություն]