Category: Infocom

  • Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի կան…

    🇦🇲 Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի հավաքականի նկատմամբ։
    ♟ Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը։ Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
    📌 Հայաստանի կանանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն)։
    [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]
    🇦🇲 ♟Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ։ 🔹 Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։ Գրոսմայստերներ Ռոբերտ…

  • Հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում։ «Ինֆոքոմի» թղթակից փոխանցմամբ՝ դեպի վ…

    ❗️ Հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում։
    🔶 «Ինֆոքոմի» թղթակից փոխանցմամբ՝ դեպի վայրում աշխատում են հրշեջ- փրկարարները։
    🔻ՆԳՆ փրկարար ծառայությունը դեռևս մանրամասներ չի ներկայացրել։

  • «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդները թիվ 28/1 և 28/2 ընտրական տեղամասե…

    🗳 «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդները թիվ 28/1 և 28/2 ընտրական տեղամասերում արձանագրել են, որ մեծամասնական ընտրակարգով քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկը քվեարկության ծրարում տեղադրելուց հետո ծրարի կտրված անկյունից մասնակի տեսանելի են մնում քվեաթերթիկի վերջին երկու տողերի հատվածները։
    🔸 Մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քվեաթերթիկի նմուշը պետք է սահմանվի այնպես, որ հնարավոր լինի ապահովել քվեարկության գաղտնիությունը։
    🔹 Քվեարկության գաղտնիությունը ենթադրում է, որ քվեաթերթիկը ծրարում տեղադրելուց հետո հնարավոր չպետք է լինի դրա արտաքին զննմամբ որևէ տեղեկություն ստանալ ընտրողի կատարած ընտրության վերաբերյալ՝ այդ թվում նույնականացնել թեկնածուներին և պարզել կամ բացառել նրանց օգտին քվեարկելու հանգամանքը։
    📌 Հետևաբար, քվեաթերթիկի ձևաչափի և ծրարի չափերի նման անհամապատասխանությունը վտանգում է քվեարկության գաղտնիությունը։
    [«Ականատես» դիտորդական առաքելություն]

  • Ռուսական ուժերը գիշերը 170 հարվածային անօդաչուով հարվածել են Ուկրաինային։ Կիևո…

    🇷🇺🇺🇦 Ռուսական ուժերը գիշերը 170 հարվածային անօդաչուով հարվածել են Ուկրաինային։
    📌 Կիևում մեկ մարդ զոհվել է։ Սոլոմյանսկի շրջանում անօդաչուի հարվածից հրդեհներ են բռնկվել ավտոսպասարկման կայանում և ոչ բնակելի տարածքում, իսկ Շևչենկովսկի շրջանում վիրավորվել են կին և երկու երեխա։
    ▪️ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում հարվածել է Vodafone բջջային օպերատորի տվյալների մշակման կենտրոնին՝ պնդելով, թե այն կապի և արագ ինտերնետի ծառայություններ էր տրամադրում ուկրաինական զինուժին։ |azatutyun.am|

  • Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի տղա…

    🇦🇲 ♟Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ։
    🔹 Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։ Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
    📌 Հայաստանի տղամարդկանց հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն)։
    [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]

  • Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Դ…

    🇰🇿 Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովին՝ Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողների մահից երեք օր անց։
    📌 Սեպտեմբերի 24-ին Մանգիստաուի մարզում ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում 17 զինծառայող ջուրն էր ընկել։ Երեքին հաջողվել էր փրկել, 14-ը զոհվել էին։ Զոհվածները 19-ից 23 տարեկան էին։
    ▪️ Դեպքից հետո Տոկաևը սեպտեմբերի 25-ը հայտարարել էր համազգային սգո օր և հանձնարարել էր հատուկ հանձնաժողով ստեղծել՝ պաշտպանության նախարարությունում իրավիճակը քննելու համար։ |azatutyun.am|
    🇰🇿 Կասպից ծովում որոնողական գործողության արդյունքում գտնվել են 14 զոհված ղազախստանցի զինծառայողների դիերը։ 📌 Նշենք՝ երեկ Ղազախստանի Մանգիստաուի մարզում՝ Կասպից ծովի ափին, երկրի ռազմածովային ուժերի զորավարժությունների անցկացման ժամանակ եղանակի կտրուկ վատթարացման…

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի և Բաքվի հարաբերութ…

    🇬🇪🇦🇿 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի և Բաքվի հարաբերություններում լարվածություն չկա, իսկ երկու կառավարությունների միջև բոլոր հարցերը քննարկվում են «բարեկամական մթնոլորտում»։
    📣 «Մեզ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ են կապում։ Այդ բարեկամության շնորհիվ ցանկացած հարց կարող ենք շատ հեշտ քննարկել։
    🔹 Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև բոլոր հարցերը քննարկվում են բարեկամական մթնոլորտում», – ասել է Կոբախիձեն՝ մեկնաբանելով Քուրմուխի վանքի շուրջ առաջացած վեճը, որն ադրբեջանցիներն անվանում են «Քյուրմյուք»: |azatutyun.am|
    🇦🇿🇬🇪 Բաքուն այսօր անընդունելի է որակել Վրաց Պատրիարքության հայտարարությունը Քուրմուխի վանքի՝ Սուրբ Գիորգի եկեղեցու վերաբերյալ, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում և որն ադրբեջանցիներն անվանում են «Քյուրմյուք»: 🗞 Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Վրաց Պատրիարքություննը…

  • Հայաստանի զինված ուժերում գործող ԱԹՍ վարչությունը առաջիկայում կվերածվի ԱԹՍ զորք…

    📌 Հայաստանի զինված ուժերում գործող ԱԹՍ վարչությունը առաջիկայում կվերածվի ԱԹՍ զորքերի։ Այս մասին «Զինուժի» «Միլքաստ» փոդքասթում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
    🔹 Նրա խոսքով՝ որոշումը պայմանավորված է ժամանակակից պատերազմների փորձով, որտեղ ԱԹՍ-ները շարունակում են որոշիչ դեր ունենալ։
    🗣 «Աշխարհը գնում է մի նոր ճանապարհով, այս պահին աշխարհում տեղի ունեցող ռազմական գործողությունները նրա մասին են, որ ԱԹՍ-ն շարունակում է որոշիչ գործոն լինել»,- ասել է Պապիկյանը։ |civilnet.am|

  • Խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության, արժանապատվության, պետական կամքի …

    🔶 Խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության, արժանապատվության, պետական կամքի և համախմբված հասարակության վրա։ Այս մասին ասված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ 44-օրյա պատերազմի տարելիցին տարածած հաղորդագրությունում։
    📢 «Հայաստանի գլխավոր երաշխավորը պետք է լինի հենց Հայաստանը՝ իր միասնականությամբ, բանակով, ուժեղ բանակցային դիվանագիտությամբ, զարգացած գիտությամբ, մրցունակ տնտեսությամբ և միասնական կամքով։
    🔹 Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր գալիք սերունդները կրկին ստիպված լինեն վճարել այս իշխանության անպատասխանատվության և ստերի գինը»,- ասվում է հաղորդագրությունում։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի առաջարկած յոթօրյա ճանապարհային քարտեզը…

    🇮🇷🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի առաջարկած յոթօրյա ճանապարհային քարտեզը, որը նպատակ ուներ ավարտել պատերազմը, վերաբացել Հորմուզի նեղուցը և վերսկսել միջուկային բանակցությունները։
    🔹 ԱՄՆ ղեկավարը հայտարարել է, թե Թեհրանը համաձայնագիր է փնտրում ֆինանսական ծանր վիճակի պատճառով՝ նշելով, որ «նրանք կործանվում են, փողը չի մտնում երկիր»։
    📌 Իրանական կիսապաշտոնական «Mehr» գործակալության փոխանցմամբ, Իրանի զինված ուժերը նախազգուշացրել են, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան բոլոր տեղակայման կենտրոնները կդառնան թիրախ, եթե Վաշինգտոնը «սխալ թույլ տա» և հարձակվի Իրանի վրա։ |civilnet.am|