Category: Infocom

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդություննե…

    🔶 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունները «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։  Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։
    📌 Դատախազությունը միջնորդել էր համաձայնություն տալ դաշինքի ընտրական ցուցակի հետևյալ թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրանց ազատությունից զրկելուն՝ Վահե Թավաքալյան, Հայկ Ավագյան, Վահե Եղիազարյանը, Սուսան Բադոյան, Աշոտ Սահակյան, Արթուր Աբրահամյան։ |armenpress.am|

  • ԱԱԾ կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձե…

    ❗️ ԱԱԾ կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն
    Մասնավորապես, հանձնաժողովի անդամներ ընտրելիս վերջինս նախապատվությունը տվել է այն անձանց, որոնք համաձայնել են հանձնաժողովում ընդգրկվելու և դրա դիմաց վարձատրություն ստանալու պայմանով ապահովել ինչպես իրենց, այնպես էլ իրենց կողմից ներգրավված կոնկրետ թվով անձանց քվեարկությունը՝ հանձնաժողովի անդամությունը և դրա դիմաց նախատեսված վարձատրությունը փաստացի օգտագործելով որպես քվեներ ձեռք բերելու միջոց։
    Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են էլեկտրոնային կրիչներ, համակարգիչներ, գաղտնալսող միջոցներ հայտնաբերող սարքավորում, ինչպես նաև վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող՝ գումարային շարժերի, տարբեր քաղաքացիներին օգնություններ տրամադրելու վերաբերյալ մի շարք այլ փաստաթղթեր։

  • ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Իրա…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը յոթ բալիստիկ հրթիռ են արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։
    📌 Սա տեղի է ունեցել ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները խոցել էին Իրանի հարվածային անօդաչու թռչող սարքերը, որոնք արձակվել էին դեպի Հորմուզի նեղուց, ինչպես նաև հարվածներ էին հասցրել Իրանի ռադիոլոկացիոն օբյեկտներին։
    🔸 Տուժածների մասին տեղեկություններ չկան։ |news.am|

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ «Հանրապետ…

    📌 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած հայցը։
    🔸 ԿԸՀ-ն երեկոյան արտահերթ նիստի արդյունքում որոշեց, որ դիմումում ներկայացված պնդումները հիմնված են «ենթադրությունների և իրավապահ մարմինների հաղորդագրությունների վկայակոչման վրա»։ ԿԸՀ-ն արձանագրել է, որ այս պահին չկա որևէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը կհաստատի այդ պնդումները։ |civilnet.am|

  • «Հանրայինի» լրատվական ալիքի բալանսավորված և բալանսավորման լուսաբանումը նախընտրակ…

    «Հանրայինի» լրատվական ալիքի բալանսավորված և բալանսավորման լուսաբանումը նախընտրական շրջանում
    2 ժամ․ հենց այսքան տևեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին վերաբերող տեսանյութերը «Հանրային» հեռուստաընկերության լրատվական ալիքում նախընտրական քարոզարշավի առաջին 20 օրերին։
    🗣 Այս 2 ժամից 1 ժամ, 39 րոպե և 15 վայրկյանը նվիրված էր Նիկոլ Փաշինյանի ելույթներին։ Համեմատության համար նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսացկության նախընտրական քարոզարշավին վերաբերող նյութերը միասին տևել են 1 ժամ, 45 րոպե` այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան միայն Նիկոլ Փաշինյանի ելույթներն են։
    🔍 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է մայիսի 8-ից 27-ն ընկած ժամանակահատվածում «Հանրային» հեռուստաընկերության լրատվական ալիքի յություբյան էջի նախընտրական լուսաբանումը՝ ցույց տալով, թե որ քաղաքական ուժին որքան ժամանակ է հատկացրել լրատվամիջոցը։

  • «Քաղաքացիական պայմանագրի» տնտեսական խոստումները՝ թվերով և իրականում. ի՞նչ է փոխվ…

    «Քաղաքացիական պայմանագրի» տնտեսական խոստումները՝ թվերով և իրականում. ի՞նչ է փոխվել 5 տարում
    ‼️ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային Ժողովի` 2021 թ. արտահերթ ընտրություններին խոստացել էր գործազրկության և աղքատության մակարդակի նվազեցում, կենսաթոշակի և աշխատավարձերի բարձրացում և համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճ։
    🤔 Ի՞նչն է կատարվել այս տարիների ընթացքում, ի՞նչն է մնացել թղթի վրա, ատարված ո՞ր խոստումներն են իսկապես ազդել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։
    🔎 «Ինֆոքոմն» ուսումնասիրել և վերլուծել է 2021-2026 թթ. պաշտոնական տվյալները և տնտեսագետների հետ միասին փորձել հասկանալ՝ որն է իրական վիճակը թվերի հետևում։
    🔗 Ավելի մանրամասն կարդացեք մեր հոդվածում՝ https://infocom.am/10037542/

  • ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Արտուր Օսիպյանի ամենօրյա զբոսանքի իրավունքի իրացման հարց…

    ❗️ ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Արտուր Օսիպյանի ամենօրյա զբոսանքի իրավունքի իրացման հարցով, որից հետո անմիջապես հասցեավորել են հարցը և հետադարձ կապով ստացել տեղեկատվություն, որ զբոսանքը կազմակերպված է, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
    🗣 «Մշտադիտարկման արդյունքում մի շարք հարցեր քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։ Բարձրացված խնդիրների մի մասը ստացել է լուծում, իսկ մյուսների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
    🔸 ՄԻՊ աշխատակազմը չի կիսվում հարցին առնչվող մնացյալ տեղեկություններով, քանի որ դրանց թվում առկա են բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ։ Հարցը շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում»,- նշված է հայտարարության մեջ։
    📣 Արտուր Օսիպյանն արդեն մի քանի օր է՝ զրկված է զբոսանքի հնարավորությունից։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը։ 🗣 «Սա անմարդկային վերաբերմունք է և խոսում է նրա մասին, որ Օսիպյանին քրեակատարողական հիմնարկում պահելը արդեն որոշ չափով նման է վրեժխնդրության»…

  • Վահե Դոլմազյանի որոշմամբ՝ Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է։ Տեղեկությո…

    ‼️ Վահե Դոլմազյանի որոշմամբ՝ Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Factor TV-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
    ⚖️ Ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ 📣 «Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Գ.Բ.-ին կալանավորելու…

  • Վահե Դոլմազյանի որոշմամբ՝ Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է։ Տեղեկությո…

    ‼️ Վահե Դոլմազյանի որոշմամբ՝ Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Factor TV-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
    ⚖️ Ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ 📣 «Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Գ.Բ.-ին կալանավորելու…

  • Վահե Դոլմազյանի որոշմամբ՝ Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է։ Տեղեկությո…

    ‼️ Վահե Դոլմազյանի որոշմամբ՝ Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Factor TV-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
    ⚖️ Ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ 📣 «Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Գ.Բ.-ին կալանավորելու…