⚖️🗳 Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչ այսօր դատարան է հանձնվել ընտրական հանցագործություններին վերաբերող 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ: [ՀՀ գլխավոր դատախազություն]
‼️ ՄԻ պաշտպանի և ԵՄ դեսպանի հանդիպմանը քննարկվել է նաև Արտուր Օսիպյանի դեպքը: 🗣 Այս մասին հանդիպման վերաբերյալ X-ի գրառման մեջ գրել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: 💬 Նա նշել է՝ Անահիտ Մանասյանի հետ քննարկել է ընտրություններից առաջ մարդու իրավունքների վիճակն ու դրան առնչվող գործերը, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի դեպքը։ Նա գրել է, որ լիովին աջակցում է ՄԻՊ դիրքորոշմանը՝ ատելության խոսքի և կալանքի չարաշահման հարցերին անդրադառնալու անհրաժեշտության վերաբերյալ։ |hetq.am|
🇦🇲🇺🇸 Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ 🗳 Պատասխանելով հունիսի 7-ի ընտրություններում արտաքին միջամտության մասին հաղորդումների և ամերիկացի օրենսդիրների նախազգուշացումների մասին «Ազատության» հարցերին՝ Պետդեպը նշել է, որ ԱՄՆ-ն սատարում է «Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը, ներառյալ Հայաստանի՝ իր արտաքին քաղաքականությունը և հարաբերությունները որոշելու իրավունքը»։ 🗣 «Մենք տեղյակ ենք Հայաստանի քաղաքական գործընթացներին արտաքին միջամտության վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդումների մասին։ Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի ընտրել իր ղեկավարությունն և կառուցել իր ապագան», — ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։ |azatutyun.am|
📣 Քննիչները «Armat Media»-ի աշխատակիցներին թույլ չեն տալիս դուրս գալ սենյակներից: 🗣 Լրագրողներից Ամալյա Առաքելյանը դռան արանքից փոխանցել է, որ քննիչներն առգրավել են իրենց հեռախոսները: Չեն բացատրել, թե ինչու: Խմբագիր Աղավնի Սուքիասյանն ասել է, որ առգրավել են նաև համակարգիչներ: Խուզարկությունն ու առգրավումները իրականացվել են առանց փաստաբանների: ⚖️ Քննչական կոմիտեից հայտնել են, որ վարույթը վերաբերում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը: |azatutyun.am|
⚖️🗞 Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատվական գործակալությունում։ Այս մասին Aysor.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ 📣 Նշենք, որ «Արմատ մեդիա»-ի խմբագիր Նելլի Ավետիսյանը գրել էր, որ լրատվամիջոցի խմբագրությունում…
⚖️ «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ Զեյթունի գրասենյակի պատասխանատու անձինք, համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք․Հակակոռուպցիոն կոմիտե 📣 Ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերի առթիվ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնցից 2-ը կալանավորվել են։
⚖️ Ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ 📣 «Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Գ.Բ.-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- հաստատեցին կոմիտեից: |1lurer.am|
⚖️ Հերթական մեղադրանքն է առաջադրվել Տիրան Խաչատրյանին․ փաստաբան 🗣 «Մեղադրանքն առաջադրվել է իբրև թե 2023 թ. սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար: Ընդ որում` 3 տարի շարունակ (2023 թվականից նախաձեռնված վարույթով) որևէ գործողություն չկատարելուց հետո, օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ», — գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
⚖️Ձերբակալվել, ապա 2 ամսով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը։ 📌 Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Սահակյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու կամ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ |arm.sputniknews.ru|
⚖️ Փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրություններին իրենց դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։ 🚨 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։