Category: Infocom

  • «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի խոսքով՝ Փաշ…

    ❗️ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է Կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է և վերազանցում է վարչապետի լիազորությունները:
    🗣 «Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10%-ից մի փոքր ավելին է հաշվարկված, երբ Երևանում քվեարկության արդյունքների 10%-ն էլ ամփոփած չէ:
    Այս պայմաններում նա խոսում է ընդդիմության տարբեր առաջնորդների պատասխանատվության ենթարկելու մասին. նման լիազորություն չունի վարչապետը: Սա օրենքի կոպիտ խախտում է: Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում ենք ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն, որը քրեորեն պատժելի է»,- հայտարարել է Թաթոյանը։

  • Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումները, հետընտրական զարգացում լին…

    📣 Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումները, հետընտրական զարգացում լինում ա այնտեղ, որտեղ լինում ա իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում։
    🔸 Ընդդիմությունը չի կարող հետընտրական զարգացում հարուցել, որովհետեւ իրենց ստացած ձայների մեծ մասը ընտրակաշառքով ստացած ձայներ են, և բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունն ընդհանրապես թպրտա։ Ոչ մի հետընտրական պրոցես էլ չի լինի։
    [Նիկոլ Փաշինյան]
    🗣 Իմ ասելիքը չի փոխվել․ էդ ուժերի լիդերները պետք ա բերվեն պատասխանատվության ՀՀ օրենսդրության սահմանած կարգով։ Այս մասին ասաց Փաշինյանը՝ ի պատասխան հարց-դիտարկման՝ կարծես թե նշմարվում է՝ որ ուժերից է ձեւավորվելու խորհրդարանը, նրանց հետ համագործակցության ի՞նչ…

  • Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցո…

    🗣 Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը․
    🔸 «ՔՊ-ն միանձնյա կձեւավորի իշխանություն։ Շնորհակալ եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին եւ իրենց ազատ կամարտահայտմամբ քվեարկեցին։ Ուզում եմ ընդգծել, որ ՔՊԿ-ն 2021-ի համեմատ ստացել է ՀՀ ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ Սա պարտավորեցնող է, եւ նշանակում է՝ ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը»,- ասաց Փաշինյանը քիչ առաջ մեկնարկած ասուլիսի սկզբում։
    Հարցին՝ ինչպե՞ս է վստահ պնդում, որ հաղթել է ընտրություններում, երբ բոլոր տեղամասերի հաշվարկը հրապարակված չէ, Փաշինյանը պատասխանեց․
    🔸 «Մենք բոլոր տեղամասերում ունենք վստահված անձինք, ունենք արձանագրությունները, մեր սեփական հաշվարկներն ենք անում։ Նաեւ, կարծում եմ, ԿԸՀ-ն տվյալները հրապարակում է, եւ ակնհայտ է»։

  • 176 ընտրատեղամասի նախնական արդյունքները՝ ըստ ԿԸՀ-ի։…

    ❗️ 176 ընտրատեղամասի նախնական արդյունքները՝ ըստ ԿԸՀ-ի։

  • Ժամը 22:00-ի դրությամբ արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործությունների 79 դ…

    🗳 Ժամը 22:00-ի դրությամբ արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործությունների 79 դեպք, որոնցով ձերբակալվել է 18 անձ։ Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԳՆ քրեագիտական վերլուծության և իրավապահ համագործակցության գլխավոր վարչության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը։
    📌 Գնդապետը մանրամասն ներկայացրել է խախտումների կառուցվածքը՝ նշելով, որ արձանագրված միջադեպերից 41-ը կապված է կրկնակի քվեարկության կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերի հետ, իսկ 29 իրավախախտում վերաբերում է քվեարկության գաղտնիության խախտմանը։ |news.am|

  • 104 ընտրատեղամասից ստացված տվյալները։ Ներկայացնում ենք ընտրությունների նախնական…

    ❗️ 104 ընտրատեղամասից ստացված տվյալները։
    📈 Ներկայացնում ենք ընտրությունների նախնական արդյունքները։

  • Եվս մեկ թարմացում «Ինֆոքոմից»։ Ընտրությունների նախնական արդյունքները ներկայացնո…

    ❗️ Եվս մեկ թարմացում «Ինֆոքոմից»։
    📈 Ընտրությունների նախնական արդյունքները ներկայացնում ենք արդեն 82 ընտրատեղամասից ստացված տվյալների հիման վրա։

  • Ընտրությունների նախնական արդյունքները 65 ընտրատեղամասի տվյալների հիման վրա։ liv…

    ❗️ Ընտրությունների նախնական արդյունքները 65 ընտրատեղամասի տվյալների հիման վրա։
    ‼️ liveelections.infocom. am կայքը մեծ թվով այցելությունների պատճառով ժամանակավորապես անհասանելի է։
    📌 Տեխնիկական խնդիրը փորձում ենք հնարավորինս արագ լուծել։ Մինչ այդ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ ուղիղ ռեժիմով թարմացումներին կարող եք հետևել «Ինֆոքոմի» սոցիալական ցանցերում։

  • Ընտրությունների նախնական արդյունքները բաց տվյալների հիման վրա արդեն առկա են․ li…

    ❗️ Ընտրությունների նախնական արդյունքները բաց տվյալների հիման վրա արդեն առկա են․ liveelections.infocom.am -ում արդեն կարող եք հետևել ընտրատեղամասերից ստացվող՝ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ ուղիղ ռեժիմով թարմացվող տվյալներին։

  • 8/24 տեղամասի հարակից տարածքում տեղի է ունեցել դանակահարություն՝ արձանագրել է «…

    ‼️ 8/24 տեղամասի հարակից տարածքում տեղի է ունեցել դանակահարություն՝ արձանագրել է «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ նշելով, որ դեռ հնարավորություն չի եղել պարզել, թե արդյոք միջադեպը կապված է ընտրական գործընթացի հետ։
    ℹ️ ՆԳՆ փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ ըստ նախնական տեղեկությունների, մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։ Դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը և միջադեպի մասնակիցները հայտնաբերվել և ձերբակալվել են։
    ◾️ Բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։