Category: Infocom

  • Ինչ չի կարող անել իշխող կուսակցությունն առանց 3/5 և առանց 2/3 մեծամասնության | …

    🗳 Ինչ չի կարող անել իշխող կուսակցությունն առանց 3/5 և առանց 2/3 մեծամասնության | civilnet.am
    📌 Եթե «Բարգավաճ Հայաստան»-ը չի հաղթահարում անցողիկ շեմը, ապա նրա ստացած ձայները կվերաբաշխվեն խորհրդարան անցած ուժերի միջև, ինչը կարող է մոտ հինգ մանդատի վերաբաշխման հանգեցնել։ Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ ընտրական օրենսգրքի բանաձևերի կիրառման արդյունքում՝ մանդատների բաշխումը կունենա հետևյալ տեսքը․
    🔸 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ՝ 61-ի փոխարեն, «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ՝ 28-ի փոխարեն, «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ՝ 11-ի փոխարեն։
    📣 Այսինքն՝ եթե ՔՊ-ն ունենա 61 մանդատ, չի ստանա ձայների 3/5-ը, իսկ 63-64 մանդատի դեպքում ստանում է 3/5-ը։ Առանց 3/5-ի իշխող ուժը չի կարող ընտրել կամ պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների։ Առանց 3/5-ի իշխող ուժը չի կարող ընտրել կամ պաշտոնանկ անել նաև Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին։

  • ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն իր դիտարկումներն է ներկայացրել ընտրություն…

    🗳📣 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն իր դիտարկումներն է ներկայացրել ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ։
    🔸 Քարոզարշավը եղել է խիստ հակադրական՝ բաժանարար հռետորաբանությամբ և ընտրակաշառքի ու այլ ընտրական խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, ինչը հանգեցրել է ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական գործերի հարուցման, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ կողմնակիցներ զերծ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցությունից։
    🔸 Նկատվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների սրման և անվտանգության սպառնալիքների տեսքով, ինչը նպատակ ուներ անհարկի կերպով ազդել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի։ Մյուս կողմից՝ մենք տեղական մակարդակում պետական վարչական ռեսուրսների համակարգային չարաշահման դեպքեր չենք արձանագրել։
    🔸 Այս ամենը, ինչպես նաև պետական հատվածի աշխատողների վրա ճնշումները՝ մասնակցելու իշխող կուսակցության միջոցառումներին, և վերջերս ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումները, առաջացրել են մտահոգություններ քարոզարշավ իրականացնելու հավասար հնարավորությունների վերաբերյալ:|azatutyun.am|

  • «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է՝ ընտրության արդյունքներով հրապարակված թվերը չե…

    🗳📣 «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է՝ ընտրության արդյունքներով հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը։
    🔸 «Ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ը գործել է իշխանական համակարգի կողմից կազմակերպված աննախադեպ ու զանգվածային ճնշումների և հետապնդումների պայմաններում։
    🔸 Նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, թեկնածուների, համակիրների և թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով։
    🔸 Բուն քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրս, արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ։ Նշված երևույթները չէին կարող ազդեցություն չունենալ ընտրական գործընթացի և դրա արդյունքների վրա։
    🗣 «Ուժեղ Հայաստան»-ը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ և ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով, որի ավարտից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումն ու հետագա քայլերը», — գրել է «Ուժեղ Հայաստանի» խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:
    ‼️ ԿԸՀ նախագահը նոր նախնական տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 🔸 ՔՊ — 49.825 % 🔸 «Ուժեղ Հայաստան» — 23.281 % 🔸 «Հայաստան» դաշինք — 9.934 % 🔸 ԲՀԿ — 3.996 % 🗣 Նա նշեց. «ԿԸՀ կայքում հրապարակված նախնական թվերը չեն ներառում էլեկտրոնային…

  • Ռուսաստանի լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերա…

    🇪🇺 Ռուսաստանի լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայ ժողովրդի ընտրությունը՝ հօգուտ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստանի։ Այս մասին գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ շնորհավորելով Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ։

    🗣 «Ես հնարավորինս շուտ կգամ Հայաստան. Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ ուժի մեջ է», — նշել է Կոսը։

    🇵🇱 Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ևս արձագանքել է Հայաստանում ընտրություններին՝ նշելով՝ «Հայաստանը ընտրել է շարունակականության ուղին և վերահաստատել իր եվրոպամետ ուղղությունը»։
    🇮🇳 Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին էլ շնորհավորելով ասել է, որ սկնկալում եմ սերտորեն համագործակցել՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև ջերմ ու պատմական բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն առավել խորացնելու նպատակով»:

  • Ռուսաստանը մտադիր է Հայաստանի հետ իր քաղաքականությունը կառուցել՝ հաշվի առնելով …

    🗳🇦🇲🇷🇺 Ռուսաստանը մտադիր է Հայաստանի հետ իր քաղաքականությունը կառուցել՝ հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության գործողությունները․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա
    🗣 «Հայաստանում խորհրդարանական ընտրությունները անցկացվեցին ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում», — «TASS»-ի փոխանցմամբ ասել է Զախարովան։

  • Իրաքը փակում է երկրի օդային տարածքը: Նշվում է, որ սա «կանխարգելիչ միջոցառում է»…

    🇮🇶 Իրաքը փակում է երկրի օդային տարածքը: Նշվում է, որ սա «կանխարգելիչ միջոցառում է»՝ ուղղված քաղաքացիական ավիացիայի անվտանգության և պաշտպանվածության ապահովմանը։
    🇸🇾 Նախօրեին երկրի օդային տարածքում սահմանափակումներ մտցնելու մասին հայտարարել էր նաև Սիրիան։ Մասնավորապես՝ փակ են Դամասկոսի օդանավակայանը, ինչպես նաև հարավային օդային միջանցքները։
    🇮🇱 Իսրայելը Իրանի կենտրոնական և արևմտյան մասերում գտնվող թիրախների է հարվածել այն բանից հետո, երբ ըստ Axios-ի աղբյուրների՝ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում հորդորել էր զերծ մնալ հետագա հարձակումներից։ 🔸 Իսրայելից հայտնել…

  • Այն փաստը, որ քաղաքական ուժերը մոտ 2-3 ժամ ավելի արագ են քվեարկության արդյունքն…

    💬 Այն փաստը, որ քաղաքական ուժերը մոտ 2-3 ժամ ավելի արագ են քվեարկության արդյունքները ամփոփում, բնական է՝ նշում է ԿԸՀ նախագահը:
    🗣 Վահագն Հովակիմյանի խոսքով՝ դրա պատճառն այն է, որ վստահված անձինք արագ միայն թվերը ներկայացնում են իրենց շտաբներին, իսկ ԿԸՀ տվյալներ ներկայացնելուց պետք է հաշվեն նաև կտրոնները, տեղավորեն դրանք պարկերում և էլի մի շարք գործողություններ արվեն, ինչն էլ ուշացնում է տվյալների ստացումը։ |news.am|
    Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը․

  • «Նժար» սահմանադրական շարժումը բոլոր ուժերին հրավիրում է ժամը 19:00-ին հավաքվելո…

    ‼️ «Նժար» սահմանադրական շարժումը բոլոր ուժերին հրավիրում է ժամը 19:00-ին հավաքվելու Ազատության հրապարակում՝ «միասին վերահաշվարկ կատարելու և հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել»:
    💬 Շարժման ղեկավար, «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը աննախադեպ է համարել ձայների 10% հաշվարկի պայմաններում իշխանության ներկայացուցիչների՝ ընտրություններում հաղթելու մասին հայտարարությունը:
    🗣 «Սա ուրիշ բանի մասին է խոսում. բացի նրանից, որ տեղի է ունեցել ազդեցություն ընտրական 2-րդ՝ հաջորդ փուլի վրա, ասել է թե ձայների հաշվարկի վրա, շատ մեծ հավանականություն կա, որ տեղի են ունեցել խախտումներ, մեծ խախտումներ. ուրիշ բանի մասին ուղղակի չի կարող խոսել»,- նշել է նա:
    Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը․

  • Զելենսկին շնորհավորել է Հայաստանին «ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկա…

    🇺🇦🇦🇲 Զելենսկին շնորհավորել է Հայաստանին «ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ», իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ։
    🔸 «Սա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, անկախության համար և ձեր ընտրած ձևով ապրելու ձեր իրավունքի համար։ Մաղթում ենք ձեզ հաջողություններ։
    🔸 Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա հենց այն ժամանակն է, որ ԵՄ-ն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որ մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։ Սա փորձություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները»,- գրել է Ուկրաինայի նախագահը X-ում:

  • ԿԸՀ նախագահը նոր նախնական տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց՝ ձայները բաշխվել են հ…

    ‼️ ԿԸՀ նախագահը նոր նախնական տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
    🔸 ՔՊ — 49.825 %
    🔸 «Ուժեղ Հայաստան» — 23.281 %
    🔸 «Հայաստան» դաշինք — 9.934 %
    🔸 ԲՀԿ — 3.996 %

    🗣 Նա նշեց. «ԿԸՀ կայքում հրապարակված նախնական թվերը չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները: Ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ համակարգն անում է, հարյուրերորդականով հաշվարկած՝ կլորացնում է: Եթե կայքի հրապարակած թվերը զուտ գումարեք և բացարձակ թվերից տոկոս հաշվարկեք, կտեսնեք, որ 1000-երորդական մակարդակով որոշակի տարբերություն կա»:

    ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները: