Category: Infocom

  • «Նժար» սահմանադրական շարժումը բոլոր ուժերին հրավիրում է ժամը 19:00-ին հավաքվելո…

    ‼️ «Նժար» սահմանադրական շարժումը բոլոր ուժերին հրավիրում է ժամը 19:00-ին հավաքվելու Ազատության հրապարակում՝ «միասին վերահաշվարկ կատարելու և հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել»:
    💬 Շարժման ղեկավար, «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը աննախադեպ է համարել ձայների 10% հաշվարկի պայմաններում իշխանության ներկայացուցիչների՝ ընտրություններում հաղթելու մասին հայտարարությունը:
    🗣 «Սա ուրիշ բանի մասին է խոսում. բացի նրանից, որ տեղի է ունեցել ազդեցություն ընտրական 2-րդ՝ հաջորդ փուլի վրա, ասել է թե ձայների հաշվարկի վրա, շատ մեծ հավանականություն կա, որ տեղի են ունեցել խախտումներ, մեծ խախտումներ. ուրիշ բանի մասին ուղղակի չի կարող խոսել»,- նշել է նա:
    Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը․

  • Զելենսկին շնորհավորել է Հայաստանին «ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկա…

    🇺🇦🇦🇲 Զելենսկին շնորհավորել է Հայաստանին «ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ», իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ։
    🔸 «Սա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, անկախության համար և ձեր ընտրած ձևով ապրելու ձեր իրավունքի համար։ Մաղթում ենք ձեզ հաջողություններ։
    🔸 Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա հենց այն ժամանակն է, որ ԵՄ-ն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որ մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։ Սա փորձություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները»,- գրել է Ուկրաինայի նախագահը X-ում:

  • ԿԸՀ նախագահը նոր նախնական տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց՝ ձայները բաշխվել են հ…

    ‼️ ԿԸՀ նախագահը նոր նախնական տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝
    🔸 ՔՊ — 49.825 %
    🔸 «Ուժեղ Հայաստան» — 23.281 %
    🔸 «Հայաստան» դաշինք — 9.934 %
    🔸 ԲՀԿ — 3.996 %

    🗣 Նա նշեց. «ԿԸՀ կայքում հրապարակված նախնական թվերը չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները: Ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ համակարգն անում է, հարյուրերորդականով հաշվարկած՝ կլորացնում է: Եթե կայքի հրապարակած թվերը զուտ գումարեք և բացարձակ թվերից տոկոս հաշվարկեք, կտեսնեք, որ 1000-երորդական մակարդակով որոշակի տարբերություն կա»:

    ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները:

  • Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Նիկոլ Փաշի…

    🇪🇺🇦🇲 Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին.
    💬 «2018թ. Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»,- գրել է Լայենը X-ում: |armenpress.am|

  • Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Կատա…

    🇮🇷☎️ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Կատարի, Թուրքիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների, ինչպես նաև Պակիստանի բանակի հրամանատարի հետ:
    🔸 Քննարկումները վերաբերել են տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: |azatutyun.am|
    Իսրայելը Իրանի կենտրոնական և արևմտյան մասերում գտնվող թիրախների է հարվածել այն բանից հետո, երբ ըստ Axios-ի աղբյուրների՝ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում հորդորել էր զերծ մնալ հետագա հարձակումներից։

  • ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները: Անցողիկ շեմը, նախն…

    ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները:
    ‼️ Անցողիկ շեմը, նախնական տվյալներով, հաղթահարել են՝
    ՔՊ — 49.81%
    «Ուժեղ Հայաստան» — 23.29%
    «Հայաստան» դաշինք — 9.94%
    ԲՀԿ — 4%

  • Ընտրությունների արդյունքները կարող են հաստատվել միայն օրենքով սահմանված կարգով։…

    💬 Ընտրությունների արդյունքները կարող են հաստատվել միայն օրենքով սահմանված կարգով։ Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի այս գործելակերպը և այն դիտարկում որպես պետության ինստիտուտների հեղինակազրկման, ընտրական գործընթացի նկատմամբ ճնշման և իշխանության պահպանման նպատակով իրականացվող հերթական հակաժողովրդավարական քայլ։
    🔻 Ընտրությունների արդյունքները որոշելու և հրապարակելու իրավասությունը ՀՀ-ում վերապահված է բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ իրեն վերապահել ժողովրդի կամարտահայտության վերջնական գնահատողի դերը և սեփական հայեցողությամբ հռչակել ընտրությունների արդյունքները։
    [Ազգային ժողովրավարական բևեռ]

  • 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները:Աղբյուրը՝ ԿԸՀ։…

    🗳️ 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները:
    Աղբյուրը՝ ԿԸՀ։

  • 760 ընտրատեղամասի նախնական արդյունքները:Աղբյուրը՝ ԿԸՀ։…

    760 ընտրատեղամասի նախնական արդյունքները:
    Աղբյուրը՝ ԿԸՀ։

  • Ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, իրենք չեն ունենալու …

    🗳 Ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, հայտարարել է Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին։
    🗣 «Աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ հաշվարկի ժամանակ ընդհատում են ու ասում՝ մենք առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները։
    🔸 Տեսնելով, որ խայտառակ ձևի իրենց արդյունքները ամեն րոպե նվազում են, իրենք կանգնեցրին հաշվարկը, և մենք նույնիսկ չենք հասկանում՝ առավոտյան ինչ են ներկայացնելու»,- ասաց Կարապետյանը։