Category: Infocom

  • Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակ…

    🗣 Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական բոլոր դերակատարներին իրենց հրապարակային խոսքի և հաղորդակցության շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց և փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ:
    📢 Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղորդակցությունն, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պատշաճ զգայունության երաշխավորմամբ` հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը:
    🔸 Ընտրական գործընթացներում հատկապես ակտիվանում է տարբեր թեմաների առնչությամբ քաղաքական հռետորաբանությունը, ինչը հանգեցնում է նաև խոցելի վիճակում գտնվող տարբեր խմբերի վերաբերյալ հաճախ ոչ զգայուն մոտեցումների տարածման:

    [ՀՀ մարդու իրավունքների պաշտպան]
    ❗️Նիկոլ Փաշինյանը մետրոյի գնացքով երթեւեկող կնոջ երեխային ցանկացավ Հայաստանի փոքրիկ քարտեզ նվիրել, սակայն մայրը հրաժարվեց և խնդրեց չխանգարել իրենց՝ նշելով նաեւ, որ իրենք իրենց քարտերզն ունեն, որտեղ նաեւ Արցախը կա։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը շարունակեց…

  • Նիկոլ Փաշինյանը մետրոյի գնացքով երթեւեկող կնոջ երեխային ցանկացավ Հայաստանի փոքրի…

    ❗️Նիկոլ Փաշինյանը մետրոյի գնացքով երթեւեկող կնոջ երեխային ցանկացավ Հայաստանի փոքրիկ քարտեզ նվիրել, սակայն մայրը հրաժարվեց և խնդրեց չխանգարել իրենց՝ նշելով նաեւ, որ իրենք իրենց քարտերզն ունեն, որտեղ նաեւ Արցախը կա։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը շարունակեց խոսակցությունը՝ պնդելով՝ «Ձեր տղան այս քարտեզում է ապրելու»։
    🗣 Ի պատասխան Փաշինյանի՝ արցախցի կինն ասաց․ «Դուք չեք թողնելո՞ւ, որ մենք մեր Արցախում ապրենք։ Դուք չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից»։
    🔸 «[․․․] Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնացել։ Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- ասաց Փաշինյանը։

    📌 Վիճաբանության ընթացքում Փաշինյանը «մատ էր թափ տալիս» քաղաքացու վրա և բարձր տոնով խոսում, ու չնայած քաղաքացու հորդորին, որ իր հետ այդկերպ եւ այդ տոնով չխոսի, Փաշինյանն ասաց՝ «ես տենց կխոսամ Ձեզ հետ»։
    Տեսանյութը՝ news.am-ի

    «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը մատ թափ տվեց արցախցի կնոջ վրա

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…

  • Իրանն արձագանքել է Թրամփի՝ երկրի «տարբեր էլեկտրակայաններ ոչնչացնելու» սպառնալիք…

    🇮🇷🇺🇸 Իրանն արձագանքել է Թրամփի՝ երկրի «տարբեր էլեկտրակայաններ ոչնչացնելու» սպառնալիքներին, հաղորդում է Ֆարս գործակալությունը։
    🗣 «Եթե հակառակորդը վնասի Իրանի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքները, ԱՄՆ-ին և տարածաշրջանային վարչակարգին պատկանող ողջ էներգետիկ, տեղեկատվական-տեխնոլոգիական և աղազերծման ենթակառուցվածքները թիրախ կդառնան»,- հայտարարել է Իրանի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբը։ |news.am|
    🇮🇷🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին 48 ժամ է տալիս Հորմուզի նեղուցը բացելու համար։ 🗣 «Եթե Իրանը առանց որևէ սպառնալիքի ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը այս պահից 48 ժամվա ընթացքում, Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարվածեն և կոչնչացնեն…

  • Նախօրեին ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Ֆլորիդայում մեկնարկած բանակցությունները կշարու…

    🇺🇦🇺🇸 Նախօրեին ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Ֆլորիդայում մեկնարկած բանակցությունները կշարունակվեն այսօր:
    🗣 «Մենք շարունակեցինք քննարկել հիմնական հարցերը և բանակցային ուղու հաջորդ քայլերը», — X-ում գրել է ուկրաինացի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։
    🇷🇺 Ռուսաստանի ներկայացուցիչները ներկա չեն եղել հանդիպմանը։ |azatutyun.am|

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին 48 ժամ է տալիս Հորմուզի նեղու…

    🇮🇷🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին 48 ժամ է տալիս Հորմուզի նեղուցը բացելու համար։
    🗣 «Եթե Իրանը առանց որևէ սպառնալիքի ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը այս պահից 48 ժամվա ընթացքում, Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարվածեն և կոչնչացնեն նրա տարբեր էլեկտրակայանները՝ սկսած ամենամեծից»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։ |news.am|

  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սպիտակի ոլորանների հատվա…

    🛣 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
    📌 Սպիտակի ոլորանների հատվածում և Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
    📌 Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • ՆԱՏՕ-ն դուրս է բերել իր բոլոր զորքերը Իրաքում գործող խորհրդատվական առաքելությու…

    🇮🇶 ՆԱՏՕ-ն դուրս է բերել իր բոլոր զորքերը Իրաքում գործող խորհրդատվական առաքելությունից, քանի որ «Իրանի պատերազմի հետևանքները տարածվում են Մերձավոր Արևելքում»։ Այս մասին գրում է Reuters-ը։
    📌 Առաքելությունը մարտական դեր չունի․ այն կենտրոնացած է Իրաքի անվտանգության ուժերին խորհրդատվություն տրամադրելու և նրանց կարողությունների զարգացման վրա։
    🇵🇱🇪🇸🇭🇷 Վերջին օրերին մի շարք երկրներ, այդ թվում՝ Լեհաստանը, Իսպանիան և Խորվաթիան, հայտարարել են, որ դուրս են բերել զորքերը Մերձավոր Արևելքից՝ պատճառաբանելով Իրանի պատերազմը։ |factor.am|

  • ԱՄՆ-ն և Իսրայելը կուժեղացնեն Իրանի դեմ իրենց հարվածները՝ սկսած կիրակի օրվանից։ …

    🇮🇷🇺🇸🇮🇱 ԱՄՆ-ն և Իսրայելը կուժեղացնեն Իրանի դեմ իրենց հարվածները՝ սկսած կիրակի օրվանից։
    📌 Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ |azatutyun.am|

  • ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ առավոտյան հարձակում են սկսել Նաթանզի ուրանի հարստացման օ…

    🇮🇷🇺🇸🇮🇱 ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ առավոտյան հարձակում են սկսել Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտի վրա։
    Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ |azatutyun.am|

  • Հայկ Մարությանը «Նոր ուժ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն…

    🗳 Հայկ Մարությանը «Նոր ուժ» սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածուն է։
    📌 «Նոր ուժ» կուսակցությունը կմասնակցի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին կուսակցության անդամները հայտնեցին այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ |tert.am|