Category: Infocom

  • «Հարձակումները, որոնք տեղի են ունեցել Թուրքիայում և Օմանում որևէ դեպքում չեն իր…

    🇮🇷🇹🇷🇴🇲 «Հարձակումները, որոնք տեղի են ունեցել Թուրքիայում և Օմանում որևէ դեպքում չեն իրականացվել Իրանի զինված ուժերի կողմից»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
    🔸 «Սա սիոնիստական թշնամու խաբեությունն է, որը կիրառվում է Իսլամական Հանրապետության և նրա հարևանների միջև տարաձայնություններ սերմանելու նպատակով»,-նշել է նա։ |tert.am|

  • Բաբկեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչակա…

    ❗️ Բաբկեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի տեղակալ։
    [ՀՀ քննչական կոմիտե]
    ‼️ Հրաչյա Ղազարյանն ազատվել է Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից: 🔸 Պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է Արտակ Ղազարյանին: Լուսանկարում՝ Հրաչյա Ղազարյանը

  • Մահացել է դերասան Չակ Նորիսը: Նա 86 տարեկան էր:…

    ▪️ Մահացել է դերասան Չակ Նորիսը: Նա 86 տարեկան էր:

  • Երևանի Շենգավիթի թաղապետարանում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվ…

    ⚖️ Երևանի Շենգավիթի թաղապետարանում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քր. օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով): «Ազատությանը» հայտնել են Քննչական կոմիտեից:
    📌 Նշենք, որ Շենգավիթի բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանը հայտարարել էր, որ փետրվարին թաղապետարանում կոմունալ բաժնի ղեկավարն ու ենթակաները հայհոյել են իրեն, ծեծել ու քաշքշելով դուրս հանել շենքից, երբ ինքը աշխատավարձը վճարելու պահանջով, տեսախցիկը միացրած, գնացել է այնտեղ: Նա պատմել է, որ կոմունալ բաժնի պետի ու իր հարաբերությունները լարվել են, երբ Կառավարության առաջ պահանջել է, որ իրենց մուտքի տանիքը նորոգեն: Դրանից հետո, ըստ կնոջ, աշխատած օրերը չեն լրացրել, հանիրավի մեղադրել են, թե լավ չի աշխատում, աշխատավարձն իջեցրել են, հետո՝ գործից ազատել:
    💬 Շենգավիթի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը հերքել է, թե իր ենթակաները հավաքարարին ծեծի են ենթարկել՝ նշելով, որ չի խրախուսում ենթակաների արարքը, և դրա համար տրվել է բանավոր նկատողություն: |azatutyun.am|

  • «Խոխայիս հետ լացելով տարել են». արցախցի կնոջը փոքրիկի հետ գիշերը ՔԿ են տարել Փաշ…

    «Խոխայիս հետ լացելով տարել են». արցախցի կնոջը փոքրիկի հետ գիշերը ՔԿ են տարել Փաշինյանի դեմ գրառման համար
    🔸 Արցախցի Գայանե Մեսրոպյանը դեռ չի հավատում, որ երկու օր առաջ իր հետ պատահածը մղձավանջ չէր:
    ‼️ Վարչապետի մասին մեկնաբանությունը մեկ տարի առաջ է եղել, պատերազմում եղբորն ու ամեն ինչ կորցրած արցախցի կինը ինչ-որ մեկի ստատուսի տակ գրառում է արել, դրանում «սատկացնել» բառն է եղել: Ոստիկանները դա որակել են բռնության կոչ, քրեական գործ հարուցել ու մեկ տարի անց եկել հինգ երեխայի մոր հետևից:
    🗣 Գայանե Մեսրոպյանին երկու օր տարել-բերել են, հարցաքննել, նա խոստովանել է, որ Փաշինյանի դեմ մեկնաբանության հեղինակն ինքն է: Ասում է՝ որևէ կարգավիճակ չունի, հեռախոսն են առգրավել: |azatutyun.am|

  • Մխչյանի դպրոցի միջադեպի սպիտակ զանգվածը թմրամիջոց չի եղել: Լրագրողներին ասաց ՆԳ…

    ‼️ Մխչյանի դպրոցի միջադեպի սպիտակ զանգվածը թմրամիջոց չի եղել: Լրագրողներին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
    🗣 «Իրավապահ համակարգը փորձաքննության արդյունքում պարզել է, որ մենք թմրամիջոցի հետ գործ չունենք: Փոշենման սովորական սպիտակ զանգված է եղել, ոչ թմրամիջոց: Ոչ մի վտանգավոր բան չի եղել: Իհարկե, իրադարձությունը բացասական է, այսինքն՝ ոչ մեկը չի անդրադառնում իրավիճակին և ասում, որ ամեն ինչ նորմալ է, եթե թմրամիջոց չէ: Իրավիճակն անընդունելի է, բայց տեսեք, մենք արդեն պիտակավորել ենք այդ երեխաներին մեր խոսույթով»,- ասաց նախարարը: |news.am|
    Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը ուրբաթ օրը դիմում է գրել և ազատվել աշխատանքից։

  • Սպանվել է ԻՀՊՀ խոսնակ Ալի Մոհամմադ Նաինին։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղ…

    ‼️ Սպանվել է ԻՀՊՀ խոսնակ Ալի Մոհամմադ Նաինին։
    📣 Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ նշելով, որ նա «նահատակվել է լուսաբացին իրականացված հանցավոր և վախկոտ ահաբեկչական հարձակման ժամանակ»։ |azatutyun.am|

  • Քննչական կոմիտեն ստացել է Գարեգին Բ կաթողիկոսի բացակայելու արգելք խափանման միջո…

    ‼️ Քննչական կոմիտեն ստացել է Գարեգին Բ կաթողիկոսի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:
    💬 «Օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
    Գարեգին Բ-ն պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը։

  • Infocom pinned «Հայաստանում սննդամթերքի սպառումն ու սննդային շղթաների ռիսկի գնահ…

    Infocom pinned «Հայաստանում սննդամթերքի սպառումն ու սննդային շղթաների ռիսկի գնահատումը | Հանրագիտ 🫑🍟🥤 Էկոկենտրոնի Սննդային շղթաների ռիսկի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը «Հանրագիտ» պոդքաստում խոսում է՝ 🔸 Հայաստանում տարբեր սննդատեսակների…»

  • Գարեգին Բ-ն պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու Վրաստանի կաթողիկոսի հուղարկա…

    🔸 Գարեգին Բ-ն պաշտոնական հրավեր է ստացել մասնակցելու Վրաստանի կաթողիկոսի հուղարկավորությանը։
    🗣 Քննչական կոմիտեից «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են, որ Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն պաշտպանական կողմից չի ստացվել։
    📌 Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելված է նրա ելքը Հայաստանից: |arm.sputniknews.ru|
    Հարցին, թե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը ևս ներկա կլինի՞ հուղարկավորությանը, Փաշինյանն պատասխանել է. «Ես Կտրիճ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես Հայոց կաթողիկոս»։