Category: Infocom

  • ԱՄՆ-ն ժամանակավորապես չեղարկել է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։ ԱՄՆ ֆ…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն ժամանակավորապես չեղարկել է իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները։
    🛢 ԱՄՆ ֆինանսների նախարարը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը թույլատրել է իրանական այն նավթի և նավթամթերքի տեղափոխումը, որն արդեն բեռնված է նավերի վրա։
    🗣 «Այս նավթը նախատեսվում էր ցածր գներով վաճառել Չինաստանին։ Պատժամիջոցների չեղարկումը թույլ կտա, որ դրանք մուտք գործեն համաշխարհային շուկա։ Խոսքը մոտավորապես 140 միլիոն բարելի մասին է»,- նշել է Սքոթ Բեսենթը: |1lurer.am|

  • Քննիչը մերժել է Գարեգին Բ կաթողիկոսի՝ երկրից բացակայելու արգելքը հեռացնելու մաս…

    ⚖️ Քննիչը մերժել է Գարեգին Բ կաթողիկոսի՝ երկրից բացակայելու արգելքը հեռացնելու մասին պաշտպանի միջնորդությունը։
    ✝️ Կաթողիկոաը չի կարողանա մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը, որի համար նրան հարևան երկրից հրավեր էին ուղարկել։
    [Փաաստաբան Արա Զոհրաբյան]
    ‼️ Քննչական կոմիտեն ստացել է Գարեգին Բ կաթողիկոսի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը: 💬 «Օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի»,- «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

  • Վերակենդանացման բաժնում գտնվող ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է: Այս…

    Վերակենդանացման բաժնում գտնվող ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է: Այս մասին հայտնում են Արաբկիր ԲԿ-ից։ |azatutyun.am|
    👨‍⚖️ 1-ամյա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին Factor TV-ին հայտնել են գլխավոր դատախազությունից։ 🏥 Նշենք, որ երեխայի վիճակը դեռ ծանր է, բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար: Այդ մասին այսօր…

  • Պատերազմի առաջին երկու շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքում օգտա…

    🇮🇷🇺🇸 Պատերազմի առաջին երկու շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքում օգտագործվող ռազմական բազաների վրա Իրանի հարվածները մոտ 800 միլիոն դոլարի վնաս են պատճառել:
    📌 Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) զեկույցի և BBC News-ի վերլուծության համաձայն՝ վնասի մեծ մասը պատճառվել է Իրանի կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պատերազմի սկսվելուց մեկ շաբաթ անց հասցված նախնական պատասխան հարվածներից:
    💰Տարածաշրջանում ԱՄՆ թիրախների վրա Իրանի հարվածների պատճառած վնասի ամբողջական չափը պարզ չէ: |news.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության…

    🇦🇲🇮🇷 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով:
    🗣 «Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ հարատև խաղաղություն»,- նշել է Փաշինյանը ԻՀ գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում։
    📌 Իրանի նախագահին ուղղված ուղերձում Փաշինյանը վստահություն է հայտնել, որ գալիք տարում կշարունակեն զարգանալ հարևան երկրների հարաբերությունները՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
    [ՀՀ կառավարություն]

  • Իրանը պատրաստ է ճապոնական նավերին թույլ տալ անցնել Հորմուզի նեղուցով։ Այս մասին…

    🇮🇷 Իրանը պատրաստ է ճապոնական նավերին թույլ տալ անցնել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հաղորդում է Kyodo news-ը՝ հղում անելով Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։
    🛢 Թեհրանը բանակցություններ է սկսել Տոկիոյի հետ համաշխարհային նավթի մատակարարման համար նեղուցի հնարավոր բացման վերաբերյալ, ուրբաթ օրը ճապոնական լրատվական գործակալությանը տված հեռախոսային հարցազրույցում ասել է Արաղչին։
    🇯🇵 Ճապոնիան պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։ |azatutyun.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով։ «Մ…

    🇦🇲 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով։
    🗣 «Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների հաջողություններով և ձեռքբերումներով, նաև արձանագրում ենք առկա խնդիրները, որոնք պետք է հաղթահարենք մեր ստեղծագործ աշխատանքով»,- նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:
    📌 Փաշինյանն ընգծել է, որ պետությունն ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների զարգացման հարցում:
    [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

  • Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր` Գոռ Համբարձումյանի խափանմ…

    ⚖️ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր` Գոռ Համբարձումյանի խափանման միջոցը կալանքը փոխվել է տնային կալանքով։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Գայանե Պապոյանը։
    🔸 Փաստաբանի խոսքով` կիրառվել է 10 մլն դրամ գրավ։ |arm.sputniknews.ru
    ⚖️ Գոռ Համբարձումյանը՝ Մասիսի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը, 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

  • Գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման գերակա ուղղություններն ապագայի մա…

    Գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման գերակա ուղղություններն ապագայի մասին են․ Սարգիս Հայոցյան

    👩‍🔬👨‍🔬 Այս տարի ուժի մեջ են մտել գիտական ոլորտին առնչվող մի շարք կարևոր փաստաթղթեր՝
    🔸 «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը»,
    🔸 այդ ծրագրի միջոցառումների ժամանակացույցը,
    🔸 ինչպես նաև հաստատվել են գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման 2026-2030 թթ․ գերակա ուղղությունները։
    📌«Ինֆոքոմը» զրուցել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ՝ հասկանալու, թե
    🔸 ռազմավարական ինչ թիրախներ են սահմանվել գիտական ոլորտում,
    🔸 ինչ տարամաբանությամբ են որոշվել գերակա ուղղություններն, ու որքանով են դրանք բխում Հայաստանի զարգացման տեսլականից,
    🔸 ինչ աշխատանքներ են կատարվում պետական կարիքների վերհանման մեխանիզմների հստակեցման և դրանց վերաբերյալ արդյունավետ հետազոտությունների իրականացման ուղղությամբ։

  • «Հարձակումները, որոնք տեղի են ունեցել Թուրքիայում և Օմանում որևէ դեպքում չեն իր…

    🇮🇷🇹🇷🇴🇲 «Հարձակումները, որոնք տեղի են ունեցել Թուրքիայում և Օմանում որևէ դեպքում չեն իրականացվել Իրանի զինված ուժերի կողմից»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
    🔸 «Սա սիոնիստական թշնամու խաբեությունն է, որը կիրառվում է Իսլամական Հանրապետության և նրա հարևանների միջև տարաձայնություններ սերմանելու նպատակով»,-նշել է նա։ |tert.am|