Category: Infocom

  • Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին…

    🇦🇿🇮🇱 Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին. Հաջիև
    🗣 «Հենց այդ հարցն առաջացավ, պարոն նախագահի հանձնարարությամբ Ադրբեջանն սկսեց դիվանագիտական ակտիվ աշխատանք։ Մենք իսրայելական կողմին ենք հասցրել մեր դիրքորոշումը. նման որոշման ընդունումը նախևառաջ անարդար կլիներ, չէր արտացոլի պատմական իրականությունը, և մենք այն անընդունելի ենք համարում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
    📣 Նրա խոսքով՝ Բաքվի համար դրական էր այն փաստը, որ «իսրայելական կողմը լուրջ է ընդունել Ադրբեջանի մեսիջները»։
    📌 Հաջիևի պնդմամբ՝ «սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, կա Ադրբեջանը, իսկ որտեղ չկա Ադրբեջանը, կա Թուրքիան»։ «Մենք վճռականորեն արձագանքում ենք մեր երկրների շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլի ու դա հետագայում ևս անելու ենք»։ |hetq.am|
    🇦🇿🇮🇱 Իսրայելական հեղինակավոր Haaretz թերթը գրում է՝ Ադրբեջանն է ճնշում գործադրել Նեթանյահուի վրա՝ հետ կանչելու Ցեղասպանության ճանաչման օրինագիծը: ℹ️ Ըստ հարցի մասին տեղեկացված իսրայելական աղբյուրի՝ օրինագիծը հանվել է Քնեսեթի օրակարգից այն բանից հետո, երբ…

  • Համարյա ամեն շաբաթ [ընդդիմադիր] գլխավոր ուժերի հետ հանդիպումներ են եղել, քննարկ…

    📣 Համարյա ամեն շաբաթ [ընդդիմադիր] գլխավոր ուժերի հետ հանդիպումներ են եղել, քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը․ Սամվել Կարապետյան
    Հարցին՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում եղե՞լ է, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը բացասական պատասխան տվեց։ Պատասխանելով հարցին, թե ո՞ր ուժերի հետ են հանդիպումները, և արդյոք պայքարը փակուղի չի մտել, Կարապետյանն ասաց միայն.
    🗣 «Ընդդիմադիրները մանդատները վերցրին, գնացին խորհրդարան, որպեսզի պայքարի մաս կազմեն, դրսում մենք մեր ձևով պայքարելու ենք։ Ես չեմ ուզում աշուն, գարունով սահմանափակվենք։ Մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով, մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների։ Ինչը, որ օրինական ճանապարհով կարող է հեռացնել այս իշխանությանը, մենք ամեն ինչ անում ենք։ Իշխանությանը հեռացնելու հարցում մենք բոլորի հետ համագործակցելու ենք»։ |azatutyun.am|
    ‼️ Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցեսի մասին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ 🗣 «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք գուցե…

  • Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են լրացո…

    🇦🇿 Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներ։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, որ TRIPP նախագիծը դրանցից մեկն է։
    📣 Բայրամովը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերաբացման աշխատանքները շարունակվում են․ «Մենք սպասում ենք, որ նախապատրաստական փուլի ավարտից հետո Հայաստանում կսկսվեն շինարարական աշխատանքները։ Ադրբեջանը մեծ մասամբ կատարել է աշխատանքի իր մասը», — ասել է նա։
    🗣 Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունները ապացուցել են իրենց արդյունավետությունը: Ադրբեջանի արտգործնախարարը կարևորել է շարունակել խաղաղության օրակարգի առաջխաղացումը ուղիղ երկխոսության միջոցով։ |azatutyun.am|

  • Խմբագրի հաստիքի համար դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 9-ն է՝ ժամը 23։59-ը։ «Ինֆո…

    Խմբագրի հաստիքի համար դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 9-ն է՝ ժամը 23։59-ը։

    👀 «Ինֆոքոմ»-ում դեռ փնտրում ենք մեր թիմի նոր խմբագրին՝ փորձառու, սկզբունքային և նախաձեռնող մասնագետի, որը կօգնի խմբագրության ամենօրյա աշխատանքն ավելի համակարգված ու սահուն կազմակերպել։
    ✍️ Խմբագիրը լինելու է լրագրողների հիմնական խմբագրական հենարանը՝ օգնելով, որ նյութերը՝
    գաղափարից մինչև հրապարակում, անցնեն համակարգված, վերահսկելի և կանխատեսելի աշխատանքային ընթացքով։
    🔗 Աշխատանքի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք այս հղումով՝ https://infocom.am/10043941/

  • ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագրի մասին տեղեկությո…

    📣 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագրի մասին տեղեկությունները, որը, ըստ Corriere della Sera իտալական պարբերականի, առաջարկել է Իտալիան։
    ❗️ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ Հայաստանի մասով նման տեղեկություն հայտնի չէ․ «Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել», -ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
    🗞 Հայաստանը հնարավոր երրորդ երկրների ցանկում առաջին անգամ չէ, որ հայտնվում է։ Նույն 12 երկրների ցանկը շրջանառվել է դեռևս 2026 թ. ապրիլին։ AFP-ն, դիվանագիտական աղբյուրներին հղվելով, գրել էր, որ Դանիան, Ավստրիան, Հունաստանը, Գերմանիան և Նիդեռլանդները երրորդ երկրներում վերադարձի կենտրոններ ստեղծելու հնարավորություններ են ուսումնասիրում։ AFP-ն հրապարակել էր ճիշտ նույն ցանկը՝ Ռուանդա, Գանա, Սենեգալ, Թունիս, Լիբիա, Մավրիտանիա, Եգիպտոս, Ուգանդա, Ուզբեկստան, Հայաստան, Չեռնոգորիա և Եթովպիա։
    🔸 Միաժամանակ գործակալության աղբյուրը հատուկ ընդգծել էր, որ ցանկը վերջնական ու ամբողջական չէ, իսկ քննարկումները խիստ նախնական փուլում են և առայժմ ուղղված են հնարավոր գործընկեր երկրների դիրքորոշումը պարզելուն։ |fip.am|
    🔸 Մասնավորապես, Հռոմն առաջարկում է ստեղծել ԵՄ տարածք անօրինական ժամանող օտարերկրացիների արտաքսման կենտրոններ անվտանգ երրորդ երկրներում՝ նրանց ապաստանի տրամադրման դիմումների և ներգաղթի փաստաթղթերի քննության ընթացքում։

  • Օգոստոսի 4-9-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում Արարատյան դաշտում և …

    🔥 Օգոստոսի 4-9-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում:
    🌤 ՀՀ տարածքում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ]

  • Կենտրոնական բանկը օգոստոսի 4-ին նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորմ…

    Կենտրոնական բանկը օգոստոսի 4-ին նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%։

  • 4 անձ ձերբակալվել է էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստ…

    ‼️ 4 անձ ձերբակալվել է էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում. Հակակոռուպցիոն կոմիտե
    📌 Factor TV-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ այսօր՝ 07։30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն և ձերբակալել Սևանի տեղամասի պետ Պողոս Մարտիրոսյանին, հերթափոխի ավագ Արտուշ Համբարձումյանին, ՆԳՆ պարեկային ծառայության ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանին։
    📌 Factor-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալված պաշտոնյաները մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ուղղորդել են ձկնորսներին, որպեսզի վերջիններս իրականացնեն Կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի ապօրինի որս։
    ‼️ «Ի պատասխան՝ հաստատում ենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և վերջիններիս կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- նշել է Կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

  • Երկրաշարժ է տեղի ունեցել Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք: Օջախի 10 կմ խորու…

    ‼️ Երկրաշարժ է տեղի ունեցել Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք:
    🔸 Օջախի 10 կմ խորությամբ 3.0 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է այսօր՝ ժամը 11։54-ին:
    🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Տորունիք գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ:
    [ՀՀ փրկարար ծառայություն]

  • ՔԿ-ում քննվում է ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով, շուրջ 492 մլն դրա…

    💰 ՔԿ-ում քննվում է ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով, շուրջ 492 մլն դրամի հարկեր չվճարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։
    ⚖️ Ընկերության Տնօրեն Ա. Ն.-ի նկատմամբ կիրառվել են տնային կալանք, 50 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք, իսկ նախկին տնօրեն Ս. Հ.-ն կալանավորվել է։
    ❗️ Ըստ ԶԼՄ-ների՝ խոսքը «Առինջ Մոլ»-ի տնօրեն Ալիկ Նազարյանի և նախկին տնօրեն Սամվել Հակոբյանի մասին է։