Category: Infocom

  • ԿԸՀ-ն քննում է «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանի դիմումը՝ Դանիել …

    🗳 ԿԸՀ-ն քննում է «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանի դիմումը՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդության իրավունքից զրկելու վերաբերյալ։

    💬 Էդմոն Մարուքյանը հանձնաժողովի նիստին պնդեց, որ «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանն անաչառ չէ, հայտարարություններով արատավորել է իր բարի համբավը։ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հակադարձեց՝ Իոաննիսյանը որևէ ուժի դեմ որևէ հակաքարոզչություն չի արել, դրսևորել է քաղաքական քարոզչություն, ընդամենը իր ֆեյսբուքյան էջում տարածել է այլ աղբյուրներից բերված տվյալներ։ |azatutyun.am|
    ❗️ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով։ 🗣 «Դանիել Իոաննիսյանի կողմից փաստացի իրականացվել է հակաքարոզչություն։ Մասնավորապես՝ դիմումին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում…

  • «Ռեֆորմիստների» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարար…

    📄 «Ռեֆորմիստների» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 74 մլն 683 հազար դրամ եկամուտ և 52 մլն 780 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • Հայաստանը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին. Մհեր Գր…

    🇦🇲 Հայաստանը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին. Մհեր Գրիգորյան
    📣 Փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հավատարմությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը՝ ի շահ անդամ երկրների տնտեսական կայունության և տնտեսական զարգացման ապահովման։
    🗣 «Հայաստանի Հանրապետությունը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել Միության աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ազգային շահերի հաշվի առնելու սկզբունքների վրա»,- նշել է նա։
    📣 ԵԱՏՄ խորհրդի նիստում անդամ չորս երկրների ղեկավարների հայտարարություն է փոխանցվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: 🗣 Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործնական…

  • Իրանը դեմ է Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայությանը և հիշեցնում է տարածաշրջանի ան…

    🇮🇷 Իրանը դեմ է Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայությանը և հիշեցնում է տարածաշրջանի անվտանգության հարցում Իրանի հստակ դիրքորոշման մասին. Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղաեի
    📣 Բաղաեին, ողջունելով տարածաշրջանի տնտեսական կապերի զարգացման ու հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գաղափարը, միևնույն ժամանակ խիստ կասկածամտորեն է վերաբերվել Միացյալ Նահանգների ներկայությանը և այն ապակայունացնող համարել։
    🗣 «Հարավային Կովկասը Իրանի անմիջական հարևանն է, և Իրանը տարածաշրջանի տնտեսական զարգացումը, կայունությունն ու խաղաղությունը իր ազգային շահերին համահունչ է համարում։ [Հետևաբար] Թեհրանը քանիցս հայտարարել է, որ Հարավային Կովկասի զարգացումներում արտատարածաշրջանային դերակատարների ապակառուցակողական միջամտությունը լուրջ մարտահրավեր է նետում այդ պետությունների հասարակության շահերին, կայունությանն ու խաղաղությանը, ինչը որևէ լավ բանի չի հանգեցնի», – նշել է իրանցի պաշտոնյան ISNA գործակալության հետ զրույցում: |civilnet.am|

  • Ըստ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի՝ Հայաստանից որոշ ապրանքնե…

    🇷🇺 Ըստ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի՝ Հայաստանից որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները բացասական ազդեցություն չեն ունենա ՌԴ տնտեսության, այդ թվում՝ ինֆլյացիայի վրա։
    💬 «Դրանք բավականին ցածր սպառում ունեցող ապրանքներ են։ Հիմնական ծավալը մենք միշտ բավարարում ենք մեր սեփական արտադրության հաշվին՝ այնտեղ, որտեղ պետք է։ Այդ ուղղություններով մենք մեր շուկայի մատակարարների բավականին դիվերսիֆիկացված համակարգ ունենք։ Չնայած, իհարկե, մենք գնահատում ենք բոլորին, բայց ոչ մի խնդիր մեր տնտեսության համար չի լինի»,- ասել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կազդեն  ՌԴ տնտեսության վրա հայկական գյուղատնտեսական և մի շարք այլ ապրանքների ներմուծման  նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները։ |armenpress.am|

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտ…

    🎞️ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Շիրակի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։
    🗣️ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։
    [Հակակոռոպպցիոն կոմիտե]

  • Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։ Նիստին ը…

    🇰🇿 Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։
    🇷🇺🇧🇾🇦🇲 Նիստին ընդառաջ և Վլադիմիր Պուտին ու Ալեքսանդր Լուկաշենկոն մտքերի կարճատև փոխանակում են ունեցել, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ։
    🗣️ «Նրանք երեկ մի քանի զրույց են ունեցել նիստի շրջանակում։ Կարծիքների կարճ փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակալից քննարկում չի եղել. պարզապես ժամանակ չի եղել»,- հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ | factor.am |

  • «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, թե «հնարավոր է՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար…

    🇷🇺 «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, թե «հնարավոր է՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում լիարժեք իրականացնել իր պարտականությունները, որոնք իրեն են փոխանցվել գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո»:
    📌 Նշվում է, թե վերջին շրջանում Հայաստանից ՌԴ արտահանվող գյուղատնտեսական արտադրանքը չի համապատասխանել ՌԴ և ԵՏՄ բուսասանիտարական պահանջներին, թեև Ռուսաստանը հայկական գյուղմթերքի հիմնական շուկան է։ |a1plus.am|

  • Ռուսական ԱԹՍ-ն ընկել է Ռումինիայի Գալաց քաղաքի բազմաբնակարան շենքի վրա. երկու ա…

    🇷🇴 Ռուսական ԱԹՍ-ն ընկել է Ռումինիայի Գալաց քաղաքի բազմաբնակարան շենքի վրա. երկու անձ վիրավորվել է:
    ‼️ Ռումինիայի ՊՆ փոխանցմամբ՝ Ուկրաինայի դեմ ռուսական հերթական դրոնային հարձակման ժամանակ անօդաչու սարքերից մեկը մտել է Ռումինիայի օդային տարածք և Գալաց քաղաքում հարվածել բազմաբնակարան շենքի տանիքին։ Հրդեհը մարվել է:
    🇷🇺🇺🇦 Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխանցմամբ՝ գիշերը ռուսական դրոններով հարձակում է իրականացվել Ռումինիայի հետ սահմանակից Օդեսայի մարզի ուղղությամբ։ |azatutyun.am|

  • Այսօր՝ մայիսի 28-ին, քաղաքական ուժերը ուղերձներ են հղել Հանրապետության օրվա առթ…

    🗳 Այսօր՝ մայիսի 28-ին, քաղաքական ուժերը ուղերձներ են հղել Հանրապետության օրվա առթիվ, ինչպես նաեւ մեկնաբանել այսօրվա տոնական զորահանդեսը, որը համընկավ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 21-րդ օրվան։
    📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 21-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 21-րդ օրը — Infocom

    Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առթիվ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել տոնական զորահանդես, որի ժամանակ ցուցադրվել են շուրջ 7 երկրների