Category: Infocom

  • Արդեն երրորդն օրն է՝ ինտենսիվ խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Մի…

    ℹ️ Արդեն երրորդն օրն է՝ ինտենսիվ խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների վարձակալած բնակարաններում՝ հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:
    📌 Երիցյանի պնդմամբ՝ Մհեր Միրզոյանին կասկածում են բացառապես արտաքին նմանության, մասնավորապես՝ աչքերի նմանության հիմքով։
    🗣 «Չնայած տեսանյութում խոսող անձի աչքերի գույնը ակնհայտորեն տարբերվում է Մհեր Միրզոյանի աչքերի գույնից և բացի այդ՝ վերջինս արդեն երեք տարուց ավել է բնակվում է ՌԴ-ում, այդուհանդերձ, ինտենսիվ գործողությունները շարունակվում են, իսկ նրա նկատմամբ էլ հայտարարված է հետախուզում»,- գրել է փաստաբանը:
    Վարչապետի սպանության նախապատրաստության գործով մեղադրվող Մ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

  • Թրամփը հայտարարել է՝ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո իսրայելական զորքերը …

    🇺🇸🇮🇱 Թրամփը հայտարարել է՝ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո իսրայելական զորքերը չեն մտնի Բեյրութ:
    🗣 «Շատ արդյունավետ զրույց ունեցա վարչապետ Նեթանյահուի հետ, շատ լավ հեռախոսազանգ ունեցա «Հեզբոլահ»-ի հետ, և նրանք համաձայնեցին, որ բոլոր կրակոցները դադարեցվեն»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։ |azatutyun.am|

  • Վարչապետի սպանության նախապատրաստության գործով մեղադրվող Մ.Մ.-ի նկատմամբ խափանմա…

    ‼️ Վարչապետի սպանության նախապատրաստության գործով մեղադրվող Մ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
    📌 Այս մասին 1lurerին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
    ‼️ Բացահայտվել է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն պլանավորած անձանցից մեկի ինքնությունը. նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ 🔸 «Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2024թ. օտարերկրյա…

  • «Ռոսսելխոզնադզոր»- ը հունիսի 2-ից կսահմանափակի Հայաստանից կորիզավոր մրգերի և խա…

    ‼️ «Ռոսսելխոզնադզոր»- ը հունիսի 2-ից կսահմանափակի Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը։
    📌 Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը։

  • ԵԱՏՄ երկրները պետք է մինչև դեկտեմբեր քննարկեն Հայաստանի շուրջ բոլոր նրբությունն…

    🇷🇺🇦🇲 ԵԱՏՄ երկրները պետք է մինչև դեկտեմբեր քննարկեն Հայաստանի շուրջ բոլոր նրբությունները, հայտարարել է Դմիտրի Պեսկովը։
    📌 Նա նշել է, որ երկրների համապատասխան կառույցները պետք է «այս հարցում իրենց մշակման մասին զեկուցեն» առաջնորդներին։ |factor.am|

  • «Անկախ դիտորդ» դաշինքը ՌԴ-ից Հայաստան եկող ընտրողներին առերևույթ նյութապես շահա…

    ⚖️ «Անկախ դիտորդ» դաշինքը ՌԴ-ից Հայաստան եկող ընտրողներին առերևույթ նյութապես շահագրգռելու համար հանցագործության մասին հաղորդում է տվել Միքայել Բադալյանի գործողությունների վերաբերյալ, գրել է Դանիել Իոաննիսյանը։
    🗣 «Հաղորդման համար հիմք է Ateo Breaking տելեգրամ ալիքի հրապարակումը և Բադալյանի դե ֆակտո ինքնախոստովանությունը։ Ateo Breaking-ի հրապարակած հետաքննության համաձայն՝ Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին»,- նշված է հաղորդագրությունում։

  • Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց: Դատարանը կիրառեց վարչական հսկողությ…

    ‼️ Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց: Դատարանը կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը՝ արգելելով Վազգենին հրապարակային խոսքը:
    📌 Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
    ❗️«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյան-ի կալանքը փոխվել է տնային կալանքով, հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայան-ը։|armenpress.am|

  • Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու…

    🇪🇺🇷🇺 Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ, հայտարարել է ԵՄ խոսնակ Անուար Էլ Անունին։
    🗣 «Որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկիր՝ Հայաստանը ունի իր սեփական ուղին և գործընկերներին ընտրելու բոլոր իրավունքները:
    🔸 Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա»,- պնդել է նա՝ հավելելով, որ Բրյուսելը կշարունակի աջակցել Հայաստանին՝ «նման հարկադրանքի փորձերը հաղթահարելու համար»։ |azatutyun.am|

  • Իրանն ամբողջությամբ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ միջնորդավորված նամակագրությունն ու …

    🇮🇷🇺🇸 Իրանն ամբողջությամբ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ միջնորդավորված նամակագրությունն ու հաղորդագրությունների փոխանակումը։ Այս մասին հայտնում է իրանական «Tasnim»-ը։
    📣 Ըստ գործակալության` քանի որ Լիբանանի իրավիճակի հանդարտեցումը եղել է հրադադարի հիմնական նախապայմաններից մեկը, իսկ այժմ այդ պայմանը խախտված է բոլոր ուղղություններով, իրանական կողմը չեղարկում է միջնորդների միջոցով ընթացող ցանկացած շփում։
    🗣️ «Դիմադրության ճակատը և Իրանը վճռական են լիովին փակելու Հորմուզի նեղուցը և ակտիվացնելու այլ ճակատներ, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ սիոնիստներին և նրանց աջակիցներին պատժելու նպատակով, և դա ներառել են իրենց գործողությունների օրակարգում»,– ասված է հոդվածում։ |arm.sputniknews.ru|
    🇺🇸🇮🇱🇱🇧 ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է անցկացրել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հրադադարի նախաձեռնությունն առաջ տանելու նպատակով: ℹ️ Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով ԱՄՆ-ի բարձրաստիճան…

  • ԱՄՆ նախագահը հատուկ հուշագիր է ուղարկել Ադրբեջանի նախագահին՝ տեղեկացնելով, որ ե…

    🇺🇸🇦🇿 ԱՄՆ նախագահը հատուկ հուշագիր է ուղարկել Ադրբեջանի նախագահին՝ տեղեկացնելով, որ երկարաձգել է 90-ականներին ընդունված 907 բանաձևի սահմանափակումների սառեցումը, ինչը հնարավորություն կտա Բաքվին այս տարի էլ ուղղակի օգնություն ստանալ Միացյալ Նահանգներից։ Թրամփը փաստաթուղթը մակագրել է «Իլհամ, դու հզոր ես» գրությամբ։
    🗣 «Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել հուշագիրն ինձ ուղարկելու, ինչպես նաև Ձեր անձնական նամակի ու բարի խոսքերի համար։ Ես շատ բարձր եմ գնահատում այս նշանակալի քայլը», — սոցիալական ցանցերում գրել է Իլհամ Ալիևը։ |azatutyun.am|