Category: Infocom

  • Հարավային Կորեայում ավիավթարի զոհերի թիվը հասել է 177-ի: Ըստ տվյալների ողջ են…

    🇰🇷 Հարավային Կորեայում ավիավթարի զոհերի թիվը հասել է 177-ի: 📌 Ըստ տվյալների ողջ են մնացել երկուսը, ևս երեքն անհայտ կորած են ճանաչվել։ Նրանց որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև գիշեր։ |armenpress.am|

  • Առնվազն 11 մարդ է զոհվել Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի շրջանում բռնկված անտառային հ…

    🇺🇸 Առնվազն 11 մարդ է զոհվել Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի շրջանում բռնկված անտառային հրդեհների հետևանքով, հաղորդում է CNN-ը: 📌 Երկու խոշոր հրդեհները՝ Իթոնը և Պալիսադեսը, մեկուսացված են համապատասխանաբար ընդամենը 3%-ով և 8%-ով: ԱՄՆ-ում ուրբաթ օրը 3,5 հազար չվերթ…

  • Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հյուսիսկորեացի երկու զինվորականի են գե…

    🇺🇦🇰🇵 Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզում հյուսիսկորեացի երկու զինվորականի են գերի վերցրել: Այս մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
    🗣 «Դա հեշտ չէր. սովորաբար ռուսներն ու հյուսիսկորեացի մյուս զինվորներն անում են հնարավորը, որ Ուկրաինայի դեմ պատերազմին Հյուսիսային Կորեայի ներգրավվածության ապացույցներ չլինեն»,- գրել է Զելենսկին։ |1lurer.am|

  • Գրանցվել է երկրաշարժ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագ…

    ❗️Գրանցվել է երկրաշարժ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով։
    📌 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Արևաշող գյուղում 2-3 բալ ուժգնությամբ։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • ՀՀ-ն դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը:…

    🇦🇲 ՀՀ-ն դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
    📌 «2024թ. դեկտեմբերի 19-ին, «Արմենպրեսին» տված հարցազրույցում պատասխանելով հարցին թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է. «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձեւաչափի գոյությունը: Բայց մենք նաեւ ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, եւ նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»», – գրել է Նազելի Բաղդասարյանը։

  • Դեկտեմբերի 27-ին դատախազը Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Դիլիջան համայնքի նախ…

    ⚖️ Դեկտեմբերի 27-ին դատախազը Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը, որոնց մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք 16 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով, նպաստել են, որ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդի միջոցով օտարվի իրենց ցանկալի անձին:
    📌 2020 թ․ հուլիսի 6-ին, Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ, 800 քմ մակերեսով հողամասը 2 միլիոն դրամ մեկնարկային գնով դրվել է աճուրդի: Աճուրդին մասնակցել են Հ.Մ.-ի երկու մտերիմները. աճուրդում հաղթող է ճանաչվել նրանցից մեկը՝ 2 միլիոն 205 հազար դրամ գնային առաջարկով: Հողամասի աճուրդից հետո, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ա.Ս.-ն և Վ.Ս.-ն հանդիպել են Հ.Մ.-ին և նրանից ստացել 16 հազար ԱՄՆ դոլարին համարժեք՝ 7 միլիոն 762 հազար դրամ:
    🔸 Դատախազը 2024 թ․ նոյեմբերի 28-ին Ա.Ս.-ի և Վ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում։ 2024 թ․ դեկտեմբերի 27-ին հաստատվել է Ա.Ս.-ի ու Վ.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել Հակակոռուպցիոն դատարան:
    [ՀՀ Գլխավոր դատախազություն]

  • ՔՊ Վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտ…

    ❗️ՔՊ Վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը: 📌 Նախնական ընտրություններում ամեշատ…

  • ՄԻԵԴ-ը Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել․ ՀՀ-ն պարտավորվում է …

    ⚖️ ՄԻԵԴ-ը Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ է կայացրել․ ՀՀ-ն պարտավորվում է վճարել 50․000 Եվրո
    📌 «Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 2012 թվականի նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Հ.Մովսիսյանի ողբերգական մահվան դեպքին։ 
    🔸 2012թ․-ին, երբ Հ.Մովսիսյանը գտնվում էր ժամկետային զինծառայության մեջ, վերջինիս մոտ ախտորոշվել էր օրգանական հոգեբուժական խանգարում։ Զինծառայության ընթացքում Հ․Մովսիսյանը ինքնասպանության փորձ էր կատարել։ Չնայած հոգեկան առողջության խնդիրներին՝ նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու նպատակով ինքնախեղման մեղադրանքով։ Վերջինիս տեղափոխել էին ԼՂՀ Շուշիի մեկուսարան, որտեղ ավելի ուշ հայտնաբերել էին սավանից կախված։ |hcav.am|

  • Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռն…

    ⚖️ Եռաբլուրի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ-ի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ 📌 Համացանցում…

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբե…

    🇦🇲🇪🇺 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։
    📌 Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ԵՄ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին։
    🔸Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։ Քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի քայլերն ուղղված նախագծի իրականացմանը:
    [ՀՀ ԱԽ գրասենյակ]