Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության գործով երեխայի հոր՝ Արմեն Օվանեսովի վերաբերյալ քրեական վարույթին միացվել է նոր քրեական վարույթ՝ ֆիզիկական ներգործության՝ ծեծի վերաբերյալ, հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը․
⚖️ Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատական քննությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 📌 Դատարանի երեկվա նիստի ընթացքում կողմերը հայտարարել են, որ չեն առարկում դատաքննության ավարտի և ճառերի փուլի մեկնարկի դեմ։ |azatutyun.am| ‼️ Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։
🇦🇲🇱🇺 ՀՀ և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։ [ՀՀ ԱԳՆ]
✅ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք նախագծեր, այդ թվում՝ 🔻 Պարտադիր զինծառայությունը 2026թ. հունվարից 24-ից 18 ամիս դարձնելու նախագիծը. 🔻 «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը. 🔻 «Կենդանիների…
🇹🇷Թուրքիան մյուս տարվանից սկսած որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում․ Էրդողան 🗣 Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հարավային Կովկասը, որը տարիներ շարունակ խաղաղության է ձգտել, այսօր պատմական ժամանակաշրջան է ապրում։ 📣 «Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այս գործընթացին զուգահեռ, Ադրբեջանի հետ երկխոսությունը պահպանելով, մենք նաև առաջ ենք մղում մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի հետ», — նշել է նա։
🌡 Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։ ☁️ Երևանում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ❄️ Հանրապետության տարածքում 16-ի ցերեկը, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]
Վելայաթին Իրանում ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Կովկասի վերաբերյալ «Թրամփի ծրագիրը» (խոսքը TRIPP-ի մասին է,- խմբ.) ըստ էության նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը»։
💬 Գլխավոր դատախազությունը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող հնարավոր քրեական գործերի հետ կապված տեղեկություն չի տրամադրում՝ նշելով. «Նախաքննության շահերից ելնելով՝ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել»: ❓ «Ազատությունը» գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե ՀՀ քննչական մարմիններում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող ինչ քրեական վարույթներ կան նախաձեռնված, քրեական օրենսգրքի ինչ հոդվածներով, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը դատավարական ինչ կարգավիճակ ունի»: |azatutyun.am|
🇷🇺🗣 Հայ-ամերիկյան նախագծի (Թրամփի ուղի՝ խմբ.) մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ ՌԴ հնարավոր մասնակցությունը: 📌 Նախագծում Ռուսաստանի մասնակցության համար կան բավարար հիմքեր։ Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը: 📌 «Թրամփի ուղի»-ն մեծ մասամբ անցնելու է ռուսական սահմանապահների պատասխանատվության տարածքով։ [ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգին] |armenpress.am|
❄️ Ժամը 9:00-ի դրությամբ Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում։ 🚛 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ ⛸ Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Ելփին-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ 🚧 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [Ճանապարհային դեպարտամենտ]