Category: Infocom

  • Կալիֆոռնիայում hունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս …

    🇦🇲🇺🇸 Կալիֆոռնիայում hունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս պահին ունեցած տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ չկան:
    🗣 Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իրականացվում է հյուպատոսական ընդունելություն:
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան] |1lurer.am|

  • Երևանի Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից ճանապարհահատվածո…

    📌 Երևանի Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք, որը գործարկվելու է 2025 թվականի հունվարի 15-ից։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցե…

    🇦🇲🇪🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
    🤝 Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը միտված ՀՀ Կառավարության գործուն քայլերին, ինչպես նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ [ՀՀ կառավարություն]

  • #FreeZone«Ազգ-բանակի» և Համապարփակ պետական անվտանգության համակարգի (ՀՊԱՀ) համեմա…

    #FreeZone
    «Ազգ-բանակի» և Համապարփակ պետական անվտանգության համակարգի (ՀՊԱՀ) համեմատական վերլուծությունը․ Նարեկ Ներսիսյան
    🇦🇲 Հայաստանի պատմությունն ու տարածաշրջանային համատեքստը մշտապես ցույց են տվել, որ անվտանգությունն ու պաշտպանունակությունը ազգային ինքնության պահպանման եւ զարգացման հիմնաքարերն են։ 20-րդ դարասկզբի պատմական իրադարձությունները բերեցին այն եզրահանգման, որ բնակչության մոբիլիզացիան եւ ինքնապաշտպանությունը կարող են լինել գոյատեւման միակ լուծումը։
    💪 Այս տեսանկյունից Նժդեհի «ազգ-բանակ» հայեցակարգը կարեւոր դեր խաղաց՝ որպես գոյաբանական խնդիրներին դիմագրավելու առանցքային գործիք՝ առանց պետական կառույցների։ Մյուս կողմից, ժամանակակից աշխարհում անվտանգության խնդիրները դարձան ավելի բազմաբնույթ՝ ներառելով ոչ միայն ռազմական, այլեւ տեղեկատվական, տնտեսական, սոցիալական եւ միջազգային բաղադրիչներ։ Այս պայմաններում ձեւավորվեց Համապարփակ պետական անվտանգության համակարգը (ՀՊԱՀ)։
    📄 Այս հոդվածում քննարկվում են «ազգ-բանակ» հայեցակարգի եւ ՀՊԱՀ-ի համեմատական առանձնահատկությունները, նպատակը, կառուցվածքը եւ կիրառելիությունը ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար։

    «Ազգ-բանակի» և Համապարփակ պետական անվտանգության համակարգի (ՀՊԱՀ) համեմատական վերլուծությունը․ Նարեկ Ներսիսյան

  • Փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առ…

    🪖 Փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
    📌 ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

  • Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը դրանում ամրագրված…

    🇦🇲🇮🇷 Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա:
    🤝 Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիան այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
    🗣 Փաշինյանը նշել է, որ երկու երկրների հարաբերություններում առկա է մեկ երաշխիք, որն անսասան է. Հայաստանն ու Իրանը միմյանց կապված են բնական շահերով: Վարչապետը շեշտել է ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ հետևողականորեն զարգացնելու և ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով: 
    [ՀՀ կառավարություն]

  • Լեռնային Ղարաբաղի անկումն անձնական պարտություն էր Շառլ Միշելի համար․ POLITICO Այ…

    Լեռնային Ղարաբաղի անկումն անձնական պարտություն էր Շառլ Միշելի համար․ POLITICO
    📰 Այս մասին ասվում է POLITICO-ի լրագրող Գաբրիել Գևինի՝ «Մեր հայրերի մոխիրը, Լեռնային Ղարաբաղի անկումը ներսից» գրքում, որը լուսաբանել է Լեռնային Ղարաբաղի անկումը։ Գրքից հատվածներ է ներկայացնում POLITICO-ն։
    🔸 «Մեղմ վարքով բելգիացին, նախկին վարչապետը, տեսականորեն ղեկավարում էր ԵՄ արտաքին քաղաքականությունը, բայց գործնականում իր ժամանակը ծախսում էր առանձին հարցեր ընտրելով, որոնց շուրջ կշռադատում էր: Գրեթե երկու տարի, երբ լրագրողները դիմում էին Միշելի գրասենյակին եվրոպական գործերի վերաբերյալ հարցումներով, ստանում էին պարզ պատասխան՝ նա զբաղված է՝ փորձելով կանխել պատերազմը Հարավային Կովկասում։

    🔸 Սա ԵՄ-ի համար հնարավորություն էր՝ ուժեղացնելու իր ազդեցությունը և փոխարինելու Մոսկվայի դաժան իրական քաղաքականությունը՝ արժեքների վրա հիմնված մարդասիրական նկատառումներով: Սակայն, չնայած երկու կողմերի հետ հարաբերություններ հաստատելու ջանքերին, Միշելի արշավը տուժեց այն բանից, որ սկզբունքորեն չկարողացավ հասկանալ, թե ում հետ գործ ունի, կամ որքան բարձր են խաղադրույքները»,- նշում է գրքի հեղինակը։ |factor.am|

  • 15 տարում ոչ մարտական 427 զոհ․ Փաստահավաք հանձնաժողովի մասին ուշացող խոստումը15 …

    15 տարում ոչ մարտական 427 զոհ․ Փաստահավաք հանձնաժողովի մասին ուշացող խոստումը
    🪖15 տարվա ընթացքում ոչ մարտական պայմաններում զոհվել է 427 հայ զինծառայող։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում փոխվել է կառավարող ուժը, արդարադատության 10 նախարար, բայց արդարության սպասողների շարքերում դեմքերը հաճախ անփոփոխ են։ Նանա Մուրադյանը նույնքան տարի պայքարում է որդու մահվան հանգամանքների բացահայտման համար․ նրա որդին՝ Վալերիկ Մուրադյանը, այդ 427 զինծառայողներից մեկն է։
    🔍 Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը մեկն է այն խնդիրներից, որոնք պետությունը որոշել է ուսումնասիրել Փաստահավաք հանձնաժողովի շրջանակներում։ Հանձնաժողովը, որ պիտի ստեղծված լիներ դեռ 2020-ին, ձեւավորվելու եւ իր գործունեությունը սկսելու է միայն 2025 թ․–ին։ Մեր հարցին ի պատասխան Արդարադատության նախարարությունն այս ձգձգումը պայմանավորել է նախագծի շուրջ երկարատեւ քննարկումներով։
    🗣 Որդեկորույս մայրը թերահավատորեն է մոտենում սրան, ասում՝ եթե իրավական դաշտում, ոչինչ չարվեց, Փաստահավաք հանձնաժողովը ի՞նչ պիտի անի։

  • Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող…

    Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
    🇦🇿 «Արևմտյան Ադրբեջանը Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան: Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջևանն էլ կարող ենք համարել Արևմտյան Ադրբեջան:
    🇦🇲 Արևելյան Հայաստանը Իջևանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևելյան Հայաստան:
    ❗️ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը քննարկի փախստականների իրավունքների հարցը՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո: Երբ Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձի հարց» խոսույթը, այս ձևակերպման բերումով հենց ինքը փակում է որևէ քննարկման հնարավորություն, որովհետև ակնհայտ է դարձնում, որ փախստականների հարցը փորձում է օգտագործել միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքնիշխան պետություն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, Հայաստանից տարածքային պահանջներ ձևակերպելու համար: Հարցի քննարկման համար Ադրբեջանը նախ պետք է հրաժարվի «Արևմտյան Ադրբեջանի» և այդ կարգի խոսույթներից:
    🔸 Նախորդ կետում նշված հանգամանքների համապատկերում պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ իրավունքը կասկածի տակ դնելով՝ պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ ՀՀ դեմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարավորություն»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

  • Արտախորհրդարանական 4 ուժերի նախաձեռնած Եվրաքվեի 60 000 ստորագրություն այսօր փոխ…

    🇪🇺🗳 Արտախորհրդարանական 4 ուժերի նախաձեռնած Եվրաքվեի 60 000 ստորագրություն այսօր փոխանցվել է ԿԸՀ-ին։ 💬 ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը aysor.am-ին ասել է, որ ԿԸՀ-ն ստորագրած քաղաքացիների տվյալները համադրելուց և նիստով հաստատելուց հետո օրինագիծը…