Category: Infocom

  • «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածու…

    📄 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 248 մլն 687 հազար դրամ եկամուտ և 222 մլն 6 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • ALT SHIFT 2 | ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, Արթուր Օսիպյան, Փաշինյան, Կարապետյան, ատելությա…

    ALT SHIFT 2 | ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, Արթուր Օսիպյան, Փաշինյան, Կարապետյան, ատելության խոսք և բմբուլներ

    ALT SHIFT 2 | ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, Արթուր Օսիպյան, Փաշինյան, Կարապետյան, ատելության խոսք և բմբուլներ
    ALT SHIFT-ի երկրորդ թողարկման թեման խոսքի ազատությունն է։
    🔴Բաժանորդագրվե՜ք մեր Patreon-ին՝ https://www.patreon.com/Infocom
    ________________
    Website — ht…

  • «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելո…

    👩‍⚖️ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Դանիել Իոաննիսյանից։
    🔸 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման կազմակերպությունը Վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել՝ ընդդեմ «Իմ քայլը» հիմնադրամի՝ պահանջելով հիմնադրամին վարչական պատասխանատվության ենթարկել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների համար։
    📌 Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ պասրաստվում են 14 հայց ներկայացնել՝ Աննա Հակոբյանի դեմ։ |pastinfo.am|

  • «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտ…

    📄 «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 383 մլն 672 հազար դրամ եկամուտ և 278 մլն 406 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փ…

    🔶 ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Բերդավան համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում սպասվում են մեծ իրադարձություններ. սահմանազատում է տեղի ունենալու։
    📌 Նա նշել է, որ սահմանազատման արդյունքում Խորհրդային Միության ժամանակ եղած գիծը վերականգնվում է։
    🗣 «Սահմանազատումը սկսելու է հյուսիսից և ավարտվելու է մինչև Իրանի սահման։ Այն հատվածներում, որտեղ ԹՐԻՓՓ նախագծի պրոյեկտ կսկսենք իրագործել՝ այդտեղ կարճ կտորներով կսահմանազատենք: Մնացած հատվածով պիտի նստենք աշխատենք»,-նշել է նա՝ հավելելով, որ Բերդավանում նման խնդիր չկա, փոխարենը նման խնդիր կա Արծվաշենում։|armenpress.am|

  • «Մենք այս պահին բնականոն մատակարարումներ ունենք, մեր գործընկերների հետ ինտենսիվ…

    🇦🇲🇷🇺 «Մենք այս պահին բնականոն մատակարարումներ ունենք, մեր գործընկերների հետ ինտենսիվ կապի մեջ ենք, և եթե նույնիսկ ռիսկեր կան, այդ ռիսկերը կառավարելի են Հայաստանի Հանրապետության տնտեսության համար», – այսօր հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից գազի հնարավոր թանկացման վերաբերյալ «Ազատության» հարցին:
    📢 Բացառո՞ւմ է արդյոք թանկացումը՝ սրան նախարարն արձագանքեց. – «Մենք երբեք ոչինչ չենք բացառում, բայց պետք է ասեմ, որ մամուլում տասնապատիկ ավելի սարսափելի է ներկայացվում այդ հայտարարությունը և դրա հետևանքները: … Այդ հայտարարության մեջ ո՛չ գնից, ո՛չ ժամկետներից խոսակցություն չի եղել», – ասաց Խուդաթյանը: |azatutyun.am|

  • Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նիստ է անցկացրել Իրանի հետ…

    🇮🇷🇺🇸 Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը նիստ է անցկացրել Իրանի հետ հնարավոր համաձայնագրի հարցով՝ ուղղված հրադադարի երկարաձգմանը և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջմղմանը:
    📌 Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ համաձայնագրով նախատեսվում է ներկայիս հրադադարը երկարաձգել ևս 60 օրով, որոնց ընթացքում կշարունակվեն բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: |azatutyun.am|

  • «ԿԸՀ հորդորով (ոչ պահանջով), ի հարգանք 10+ տարվա գործընկերության, հեռացնում եմ թ…

    «ԿԸՀ հորդորով (ոչ պահանջով), ի հարգանք 10+ տարվա գործընկերության, հեռացնում եմ թեկնածուներից մեկի մասին շաբաթվա սկզբում կատարածս գրառումը։
    Բայց, քանի որ հարցն այդ ռակուրսից շատ քննարկվեց, ասեմ, որ եթե ԿԸՀ անդամներին ներկայացնող պահանջը օրենսդիրը ձևակերպել է «զսպվածություն», դիտորդի համար սահմանված պահանջը «չեզոքություն» է։
    Հետևաբար բառապաշարի առումով նույնանման ակնկալիքներ չեն կարող լինել դիտորդից ու հանձնաժողովի անդամից»,- Ֆեյսբուքում գրել է Դանիել Իոաննիսյանը։
    🔹ԿԸՀ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը՝ զրկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և Դանիել Իոաննիսյանին դիտորդական մանդատից, սակայն նաև կոչ արեց վերացնել ԼՀԿ-ի մասին բացասական հրապարակումներն ու չկրկնել դրանք։ | tert.am|

  • Գործարար, տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Ազգայ…

    ⚖️ Գործարար, տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջով։
    🔹Նա զրպարտություն է համարում այն, որ Ալեն Սիմոնյան «Ֆեյսբուք» և «Տիկտոկ» հարթակներում 2026թ. մայիսի 19-ին հրապարակել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը. «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»:
    📌 Սամվել Կարապետյանը պահանջում է նաև Ալեն Սիմոնյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ։ |hetq.am|

  • Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության …

    ⚖️ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար:
    📌 Մասնավորապես՝ ընտանիքի անդամները «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 2026 թվականի ապրիլի 11-ին կազմակերպված հավաքին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու շարժառիթով՝ նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին, խոստանալով հավաքից հետո յուրաքանչյուրին մասնակցության համար տալ 10.000-ական դրամ:
    🔻 Բացի դրանից՝ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը համակարգելու համար:
    🔸 Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
    [ՀՀ Քննչական կոմիտե]