Category: Infocom

  • «Հանրապետություն» կուսակցությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրա…

    ‼️ «Հանրապետություն» կուսակցությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով փաստաթղթեր ներկայացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
    Առաջին կետով պահանջում են, որ անվավեր ճանաչվի դաշինքը գրանցելու ԿԸՀ որոշումը, իսկ եթե ԿԸՀ-ն համարի, որ իր որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու համար հիմքերը բավարար չեն, երկրորդ կետով պահանջում են, որ ԿԸՀ-ն դիմի ՀՀ վարչական դատարան:
    🗣 «Արտաքին ազդեցության մասին, ֆինանսական թափանցիկության մասին, խոսույթ կա արտասահմանից ՀՀ քաղաքացիների վրա ճնշում գործադրելով Հայաստան տեղափոխելու մասին… Այս ամենը միտված է խափանելու ընտրությունների բնականոն ընթացքը: Եվ կարծում ենք՝ ՀՀ իշխանությունները ունեցել են անելիք և չեն արել»,- ասաց կուսակցությունից պատգամավորության թեկնածու Գրիգոր Առաքելյանը:
    📌 Այս հարցը պետք է հանգուցալուծվի մինչև ընտրությանը նախորդող օրվա ավարտը: Կախված ԿԸՀ որոշումից՝ կուսակցությունը քաղաքական որոշում կկայացնի այն բողոքարկելու կամ չբողոքարկելու:

  • «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարում է, որ ահազանգեր է ստացել, որ Երև…

    ❗️ «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարում է, որ ահազանգեր է ստացել, որ Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից (համայնքապետարան) հանձնարարել են գնալ այսօր հանրապետության հրապարակ՝ ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ։
    📣 «Այսպիսի ահազանգեր բազմաթիվ ենք ստանում։ Տեղի է ունենում վարչական ռեսուրսի համատարած կիրառում»,- հայտնում են կուսակցությունից:

  • Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է՝ Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել երկու բե…

    🇦🇿 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է՝ Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել երկու բեռնատար նավ՝ երկրի 25  քաղաքացիներով, ինչի հետևանքով զոհվել է նրանցից հինգը։
    🗣 «Հունիսի լույս 5-ի գիշերը «Նատրա» և «Ցիրկոն» նավերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարվածներին։ Այդ երկու նավերի անձնակազմերում Ադրբեջանի 25 քաղաքացի էր ընդգրկված, սակայն տրանսպորտային միջոցները Ադրբեջանի Հանրապետության սեփականություն չեն հանդիսանում»,- մանրամասնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
    🇺🇦 Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հայտնել էր, որ հարվածներ են հասցրել բեռնատար նավերի Ազովի ծովի հյուսիսային ափի նավահանգիստներում:
    🇷🇺 Ռուսաստանի ԱԳՆ-ն միջադեպի համար մեղադրել է պաշտոնական Կիևին:

  • Ժամը 16:00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությո…

    ‼️ Ժամը 16:00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը՝ պայմանավորված կայանալիք հանրահավաքով:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչ այսօր դատարան է հանձնվել ընտրական հա…

    ⚖️ 🗳 Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչ այսօր դատարան է հանձնվել ընտրական հանցագործություններին վերաբերող 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • ՄԻ պաշտպանի և ԵՄ դեսպանի հանդիպմանը քննարկվել է նաև Արտուր Օսիպյանի դեպքը: Այս …

    ‼️ ՄԻ պաշտպանի և ԵՄ դեսպանի հանդիպմանը քննարկվել է նաև Արտուր Օսիպյանի դեպքը:
    🗣 Այս մասին հանդիպման վերաբերյալ X-ի գրառման մեջ գրել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
    💬 Նա նշել է՝ Անահիտ Մանասյանի հետ քննարկել է ընտրություններից առաջ մարդու իրավունքների վիճակն ու դրան առնչվող գործերը, այդ թվում՝ Արթուր Օսիպյանի դեպքը։ Նա գրել է, որ լիովին աջակցում է ՄԻՊ դիրքորոշմանը՝ ատելության խոսքի և կալանքի չարաշահման հարցերին անդրադառնալու անհրաժեշտության վերաբերյալ։ |hetq.am|

  • Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ Պատասխան…

    🇦🇲🇺🇸 Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
    🗳 Պատասխանելով հունիսի 7-ի ընտրություններում արտաքին միջամտության մասին հաղորդումների և ամերիկացի օրենսդիրների նախազգուշացումների մասին «Ազատության» հարցերին՝ Պետդեպը նշել է, որ ԱՄՆ-ն սատարում է «Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը, ներառյալ Հայաստանի՝ իր արտաքին քաղաքականությունը և հարաբերությունները որոշելու իրավունքը»։
    🗣 «Մենք տեղյակ ենք Հայաստանի քաղաքական գործընթացներին արտաքին միջամտության վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդումների մասին։ Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի ընտրել իր ղեկավարությունն և կառուցել իր ապագան», — ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։ |azatutyun.am|

  • Քննիչները «Armat Media»-ի աշխատակիցներին թույլ չեն տալիս դուրս գալ սենյակներից:…

    📣 Քննիչները «Armat Media»-ի աշխատակիցներին թույլ չեն տալիս դուրս գալ սենյակներից:
    🗣 Լրագրողներից Ամալյա Առաքելյանը դռան արանքից փոխանցել է, որ քննիչներն առգրավել են իրենց հեռախոսները: Չեն բացատրել, թե ինչու: Խմբագիր Աղավնի Սուքիասյանն ասել է, որ առգրավել են նաև համակարգիչներ: Խուզարկությունն ու առգրավումները իրականացվել են առանց փաստաբանների:
    ⚖️ Քննչական կոմիտեից հայտնել են, որ վարույթը վերաբերում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը: |azatutyun.am|
    ⚖️🗞 Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատվական գործակալությունում։ Այս մասին Aysor.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ 📣 Նշենք, որ «Արմատ մեդիա»-ի խմբագիր Նելլի Ավետիսյանը գրել էր, որ լրատվամիջոցի խմբագրությունում…

  • Որ երկրներ հասցրեց այցելել Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման 8 տարիներին, ում հետ ամ…

    Որ երկրներ հասցրեց այցելել Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման 8 տարիներին, ում հետ ամենից շատ հանդիպեց, որ քաղաքներում ամենից շատ եղավ և ոչ միայն, իմացեք այս մասին՝ սքրոլելով ինտերակտիվ, դինամիկ և տվյալահեն սքրոլիթելինգը։
    Փաշինյանի դիվանագիտական ճանապարհը. ուր է տարել նրան կառավարական ինքնաթիռը

  • «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ Զեյթունի գրասենյակի պատասխանատու անձինք, համակիրների…

    ⚖️ «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ Զեյթունի գրասենյակի պատասխանատու անձինք, համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք․Հակակոռուպցիոն կոմիտե
    📣 Ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերի առթիվ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնցից 2-ը կալանավորվել են։