Category: Infocom

  • Ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ՀՀ հակակոռո…

    ⚖️ Ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
    📣 «Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Գ.Բ.-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- հաստատեցին կոմիտեից: |1lurer.am|

  • Հերթական մեղադրանքն է առաջադրվել Տիրան Խաչատրյանին․ փաստաբան «Մեղադրանքն առաջադ…

    ⚖️ Հերթական մեղադրանքն է առաջադրվել Տիրան Խաչատրյանին․ փաստաբան
    🗣 «Մեղադրանքն առաջադրվել է իբրև թե 2023 թ. սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար: Ընդ որում` 3 տարի շարունակ (2023 թվականից նախաձեռնված վարույթով) որևէ գործողություն չկատարելուց հետո, օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ», — գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

  • Ձերբակալվել, ապա 2 ամսով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին …

    ⚖️ Ձերբակալվել, ապա 2 ամսով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը։
    📌 Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Սահակյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու կամ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ |arm.sputniknews.ru|

  • Փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ըն…

    ⚖️ Փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրություններին իրենց դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։
    🚨 Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

  • Յոթ անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել պաշտոնեակա…

    ‼️ Յոթ անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրա օժանդակության, խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար:
    📌 Ըստ ՔԿ-ի՝ Աշոտյանը Գագիկ Խաչատրյանի և նրա որդու համար օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, Բրյուսովի համալսարանի ղեկավար անձնակազմի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձի հանցակցությամբ ՀՀ սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերել Պուշկին փողոցի ավելի քան 208 մլն դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քմ մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ:
    📌 Խաչատրյանն ու որդին որպես գույք ձեռք բերող ներկայացրել են Հ.Թ.-ին, ապա բարեխիղճ ձեռք բերող հանդես գալու ակնկալիքով վերջինիցս 75 մլն ՀՀ դրամով գնել են նշված գույքը՝ գրանցելով այն Ա.Խ.-ի անվամբ:

  • Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի նախավերջին՝ 28-րդ օրն…

    🗳 Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի նախավերջին՝ 28-րդ օրն է։
    📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 28-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 28-րդ օրը — Infocom

    Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի նախավերջին՝ 28-րդ օրն է։ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է՝

  • Ո՞ւմ կընտրի Հայաստանը հունիսի 7-ին«Հանրույթը հունիսի․ նախընտրական հարցում 2026»…

    🗳 Ո՞ւմ կընտրի Հայաստանը հունիսի 7-ին
    «Հանրույթը հունիսի․ նախընտրական հարցում 2026» հետազոտությունը իրականցրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը։
    📌 Ինֆոգրաֆիկաները՝ crrc.am-ի
  • «Հայաստանի շնորհապետական» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուներ…

    📄 «Հայաստանի շնորհապետական» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 765 մլն 665 հազար դրամ եկամուտ և 1 մլրդ 974 մլն դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարությո…

    🔸 Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․
    📣 «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»,- նշված է հայտարարության մեջ։
    📃📣 Ուղիղ օդանավակայանում ոչ մեկի չեն կարող վարժական հավաքների ծանուցագիր տալ․ ծանուցման համար կա կարգ․ այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ․ Սուրեն Պապիկյան 📌 Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարն ասել է Factor.am-ի հարցին ի պատասխան՝ մեկնաբանելով…

  • Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի …

    🇷🇺🇦🇲 Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի կնքման համար, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
    🔸 Նա նշել է, թե Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի։
    🗣 «Մենք զգալի ներուժ ենք տեսնում 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, այսինքն՝ Հարավային Կովկասի երկրները և նրանց պատմական հարևաններին», – հայտարարել է Գալուզինը։ |factor.am|