Category: Infocom

  • Հռոմի պապ Լևոն 14-րդը կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինցիների նկատմամ…

    ⛪️ 🇵🇸 Հռոմի պապ Լևոն 14-րդը կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինցիների նկատմամբ, հայտնում է Reuters-ը:
    🗣«Ես կրկին կոչ եմ անում դադարեցնել Արևմտյան ափում պաղեստինցիների նկատմամբ կրկնվող բռնությունները», – ասել է Հռոմի պապը՝ առանց կոնկրետ բախումների կամ հարձակումների մասին խոսելու։ |azatutyun.am|

  • Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր…

    ⚖️ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ որոշումից։
    📌 Լիազորությունների դադարեցման հիմքը եղել է Ալեքսանյանի հրաժարականի դիմումը։ Մինչ այդ նրա լիազորությունները կասեցված էին։ |civilnet.am|
    👩‍⚖️ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։ Այս տեղեկությունը հաստատեց Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Մերի Գևորգյանը։ Տնային կալանքը համակցված է այլ խափանման միջոցի հետ, թե ոչ, այս պահին հայտնի…

  • ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը Ռումինիայի օդային տարածքը խախտած անհայտ անօդաչու թռչող սա…

    🇷🇴 ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը Ռումինիայի օդային տարածքը խախտած անհայտ անօդաչու թռչող սարք է խոցել։ Այս մասին հայտնել է երկրի ազգային պաշտպանության նախարարությունը։
    🇲🇩 Մոլդովայի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել է միջադեպի մասին։ Նրանց տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը Մոլդովայի օդային տարածք է մտել ժամը 04:31-ի սահմաններում՝ թռել է մի քանի բնակավայրերի վրայով և 20 րոպե հետո անցել է Ռումինիայի օդային տարածք։ 
    📌 ՆԱՏՕ-ի խոսնակ Մարտին Օ’Դոնելը ասել է, որ զինվորականները դեռևս հետաքննում են միջադեպի հանգամանքները, բայց ըստ նրա, անօդաչու թռչող սարքը պատկանում է Ռուսաստանին։ |azatutyun.am|

  • Ինդոնեզիայի արևելյան հատվածում փրկարարները նախօրեին տեղի ունեցած հզոր երկրաշարժ…

    📌 Ինդոնեզիայի արևելյան հատվածում փրկարարները նախօրեին տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո հայտնաբերել են ևս չորս մարմին։
    ▪️ Տարերային աղետի հետևանքով զոհվածների թիվը հասել է 51-ի, ևս 101 մարդ վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի որոնողափրկարարական ազգային գործակալությանը։ |news.am|
    📍 Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մոտ տեղի է ունեցել 7.7 մագնիտուդով երկրաշարժ։ ▪️ Այս պահի դրությամբ զոհերի թիվը հասել է 20-ի։ 👨‍🚒 Փրկարարները շարունակում են փլատակների ապամոնտաժումը՝ ողջ մնացածներին որոնելու համար, հաղորդում է AFP-ն։ |news.am|

  • Օգոստոսի 16-ի՝ կիրակի լույս գիշերը Մոսկվան և Մոսկվայի մարզը ենթարկվել են Ուկրաի…

    🇷🇺🇺🇦 Օգոստոսի 16-ի՝ կիրակի լույս գիշերը Մոսկվան և Մոսկվայի մարզը ենթարկվել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչուների զանգվածային հարձակման։
    🔹 Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հաղորդմամբ՝ օգոստոսի 15-ի երեկոյից մինչև օգոստոսի 16-ի առավոտյան ժամը 06:30-ը մայրաքաղաքի ուղղությամբ թռել է 600 անօդաչու թռչող սարք, որոնցից 201-ը ոչնչացվել է Մոսկվայի մարզում։ Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի՝ ՄԿԱԴ-ի շրջանում երեք մարդ է տուժել։
    🔸 Մերձմոսկովյան Պոդոլսկում անօդաչուի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի խոշորագույն պահեստում՝ Կոլեդինո գյուղի Տրոիցկայա փողոց 20 հասցեում։ Պահեստի մակերեսը կազմում է 200 հազար քառակուսի մետր։
    🛫 Դոմոդեդովոյում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ևս մեկ լոգիստիկ կենտրոնում։ |factor.am|

  • Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցութ…

    🔶 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության հետագա հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
    🔹 Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքից հնարավոր զրկումը կպահանջի բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։ |news.am|
    📌 ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ 🗣 «Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքին…

  • Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան …

    Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձավ 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր:
    🔹 Էմինը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
    [Հայաստանի շախմատի ֆեդերացիա]

  • Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյա…

    🇺🇦 🇦🇲 Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիևում մասնակցել է Կիև-Պեչորյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի տոնակատարություններին:
    📌 Միջոցառումների շրջանակներում Վահան Կոստանյանը կարճատև զրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի, ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վար…

    🏥 Օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ հոսպիտալացված անձանց վերաբերյալ։
    📌 Բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին:
    🔸 6 անձինք հոսպիտալացված են։
    [ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]

  • Եվրոպական միությունը երեք ուղղաթիռ և երկու հրշեջ օդանավ է ուղարկել Բելգիա՝ երկր…

    🇧🇪 Եվրոպական միությունը երեք ուղղաթիռ և երկու հրշեջ օդանավ է ուղարկել Բելգիա՝ երկրի արևելքում մոլեգնող անտառային հրդեհի դեմ պայքարելու համար, հայտնել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարը։
    🔥 Բելգիայի ամենամեծ արգելոցում՝ High Fens-ում, հրդեհը բռնկվում է ուրբաթ օրվանից։
    🇪🇺 Այս շաբաթ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Բելգիան, բախվել են ամռան հինգերորդ շոգի ալիքին, ինչ էլ նպաստում է անտառային հրդեհների առաջացմանն ու տարածմանը։ |azatutyun.am|