Category: Infocom

  • «Յաբլոկո» կուսակցության փոխնախագահ Լև Շլոսբերգին 11 տարի 1ամիս ազատազրկման է դա…

    🇷🇺 «Յաբլոկո» կուսակցության փոխնախագահ Լև Շլոսբերգին 11 տարի 1ամիս ազատազրկման է դատապարտվել․ նա մեղավոր է ճանաչվել կեղծ լուրերի տարածման և Ռուսաստանի Զինված ուժերը վարկաբեկելու համար։
    🔸 Ռուսաստանի դատախազությունը Շլոսբերգի համար 12 տարվա ազատազրկում էր պահանջում։ Դատարանի կողմից սահմանված պատժաչափը 63-ամյա Շլոսբերգը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում։
    📌 Շլոսբերգի դեմ քրեական գործը հարուցվել էր Ուկրաինայում պատերազմին նվիրված դեբատներին մասնակցելու և տելեգրամի իր օգտահաշվում բրիտանական Daily Mirror թերթի առաջին էջը հրապարակելու համար։ |azatutyun.am|
    🇷🇺 Ռուսական «Յաբլոկո» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարում է, որ շարունակելու է պայքարը՝ չնայած Ռուսաստանի իշխանությունների կողմից աճող ճնշմանը, որի հետևանքով կուսակցությունը զրկվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։…

  • ՄԻՊ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրո…

    🔸 ՄԻՊ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրում է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

  • Ռազմական ոստիկանությունը չի կարող պատասխանատու լինել բոլոր ինքնասպանության դեպք…

    🔶 Ռազմական ոստիկանությունը չի կարող պատասխանատու լինել բոլոր ինքնասպանության դեպքերի համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
    🗣 «Քանի որ պարոն Աշոտ Զաքարյանի նաև տարիքը լրանում էր, որ պետք է ժամկետը երկարացնեին, երևի պաշտպանության նախարարը գտավ նպատակահարմար թարմություն մտցնի, որովհետև, երբ մարդը տարիներ շարունակ լինում է նույն պաշտոնի, պետք է մի քիչ էլ մեկ-մեկ քաշվի կողմ, որպեսզի նախ՝ իր աշխատանքը գնահատեն, և երկրորդը՝ նաև ինքը յուրովի նայի իր անցած ուղին ճիշտ էր, թե՝ չէ։
    🔹 Աշոտ Զաքարյանը իմաստուն որոշում է կայացրել նաև իր համար զեկուցագիրը ինքն է գրել և այդ զեկուցագրով ասվում է ամեն ինչ»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։
    📌 Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ 🔸 Նրանից առաջ այդ…

  • Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մայթերի բարեկարգման ծրագրի շրջանակ…

    📍 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մայթերի բարեկարգման ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ կատարվելու են մայթերի բարեկարգման աշխատանքներ, որոնց ընթացքում ժամանակ առ ժամանակ նշված հատվածում երթևեկությունը կդադարեցվի:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտեցին իրենց պաշտոնավարումն իբրև պաշտ…

    📌 Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտեցին իրենց պաշտոնավարումն իբրև պաշտպանության նախարարի խորհրդականներ։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

  • ԱՄՆ նախագահի փեսա, Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները այսօր Երուսաղեմում…

    🇺🇸🇮🇱 ԱՄՆ նախագահի փեսա, Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները այսօր Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։
    📌 Հանդիպումը կայացել է Իսրայելի կողմից՝ Գազայում իրավիճակի կայունացման ծրագրի մերժումից օրեր անց։ Գազայում կարգավորման ծրագիրը շրջանառության մեջ էր դրել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը։ |azatutyun.am|
    🇺🇸 🇵🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Ջարեդ Քուշները Եգիպտոսում հանդիպել է «Համաս»-ի նոր առաջնորդ Խալիլ ալ-Հայայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է BBC-ն։ 🔹 Ըստ հաղորդումների՝ կողմերը քննարկել են Գազայի համար ԱՄՆ-ի աջակցությամբ…

  • ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի …

    🔶 ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է առաջադրվել ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը։
    📌 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ նրան հարց ուղղեց՝ հետաքրքրվելով, թե կան արդյոք Հայաստանում մարդիկ, որոնք կալանքի տակ են հայտնվել բացառապես իրենց քաղաքական հայացքների պատճառով։
    🔹 Ի պատասխան՝ Գաբրիելյանը հայտարարել է, որ չի տեսել, թե որևէ մեկը կալանքի տակ գտնվի քաղաքական պատճառներով։
    🗣 «Ես միշտ հետևում եմ այն մարդկանց հարցազրույցներին, որոնց մասին դուք հիշատակեցիք։ Նրանք իրենք այն մասին, որ քաղհալածյալ են, շատ ավելի հազվադեպ են խոսում։ Ավելի հազվադեպ, քան դուք», — նշել է թեկնածուն։ |news.am|

  • «Մի քանի տասնյակ մարդիկ են այսօր բերման ենթարկվել Ռուսաստանի Գերագույն դատարանի…

    🇷🇺 «Մի քանի տասնյակ մարդիկ են այսօր բերման ենթարկվել Ռուսաստանի Գերագույն դատարանին հարող տարածքից», — հաղորդում են ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցները։
    🔹 Ցուցարարները դատարանի շենքի մոտ էին հավաքվել՝ բողոքելով առաջիկա ընտրություններում «Յաբլոկո» կուսակցության գրանցումը չեղարկելու որոշման դեմ։
    📌Ձերբակալությունները տեղի էին ունեցել ընդդիմադիր կուսակցության վերաքննիչ բողոքի քննարկման մեկնարկին զուգահեռ։ |azatutyun.am|
    🇷🇺 Ռուսաստանի ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցությունը երեկ վերաքննիչ բողոք է ներկայացրել Գերագույն դատարան՝ Պետդումայի ընտրություններին իր ներկայացրած դաշնային ցուցակի գրանցումը չեղարկելու որոշման դեմ: 📌 Գերագույն դատարանը իր որոշումը հրապարակել էր օգոստոսի…

  • Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն …

    📌 Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
    🔸 Նրանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, որը նշանակվել էր 2020թ․ օգոստոսին։
    📢 «Առավոտյան իրադրությունը քննարկել ենք Պաշտպանության նախարարի հետ։ Այսօր և առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք պատասխանատու են։ 📌 Ես որոշումը կայացրել եմ՝ ռազմական ոստիկանությունում փոփոխություններ կունենանք։ Բարոյահոգեբանական…

  • Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական…

    ⚖️ Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
    📌 Նա կալանավորվել է:
    [ՀՀ Քննչական կոմիտե]
    ❗️❗️ Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: ◼️ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 🔻 Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում…