Category: Infocom

  • Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի շրջանում այսօր առավոտյան օդային տագնապի դեղին մակա…

    🇱🇹 Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի շրջանում այսօր առավոտյան օդային տագնապի դեղին մակարդակ են հայտարարել չճանաչված թռչող օբյեկտի՝ ենթադրաբար անօդաչու թռչող սարքի պատճառով:
    ‼️ Վիլնյուսի օդանավակայանի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է, երկինք են բարձրացել ՆԱՏՕ-ի կործանիչները:
    🗣 Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Վիմանտաս Վիտկաուսկասը հայտնել է, որ օբյեկտը Լիտվայի օդային տարածք է մտել Բելառուսի կողմից, սակայն նույնականացնել այն դեռ չի հաջողվել: |azatutyun.am|

  • Այսօր առավոտյան մայրաքաղաքի Տերյան փողոցում վթարվել է 400 մմ տրամագծով թուջե խո…

    💧 Այսօր առավոտյան մայրաքաղաքի Տերյան փողոցում վթարվել է 400 մմ տրամագծով թուջե խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես:
    🔸 Այս պահին ընթանում են վթարի վերացման աշխատանքներ։
    [Վեոլիա ջուր]

  • Դատարանը մերժել է Արտուր Օսիպյանի բողոքը՝ օրինական ճանաչելով ՀՀ վարչապետ Նիկոլ …

    👨‍⚖️ Դատարանը մերժել է Արտուր Օսիպյանի բողոքը՝ օրինական ճանաչելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ չնախաձեռնելու դատախազության որոշումը։
    ‼️ Օսիպյանը դատարանի որոշումը բողոքարկելու Է վերաքննիչ քրեական դատարանում։
    📌 Վեճի հիմքում ընկած դեպքը վերաբերում է 2026-ի մայիսի 18-ին Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը՝ «տականք», «ստահակ», «փախած», «բացատրիր՝ դու ինչի՞ չես զոհվել, դու ինչի՞ մի խրամատում չես զոհվել»։ |civilnet.am|
    Արտուր Օսիպյանը հայտարարել է, որ հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։

  • Իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ ՀՀ-ն իր միջազգայնորեն ճանա…

    ‼️ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ ՀՀ-ն իր միջազգայնորեն ճանաչված տարածքով Ավետյաց երկիրն է, այն Ավետյաց երկիրը, որը Աստված տվել է։

    🔸 Եվ սրա համար կան, այդ թվում՝ հոգևոր հիմնավորումներ: Մեսրոպ Մաշտոցի աճյունն ամփոփված է Հայաստանի Հանրապետության Աշտարակ խոշորացված համայնքի Օշական գյուղում։ Խոր Վիրապը, որը մեր քրիստոնեական հավատքի աղբյուրն է, ակունքն է, գտնվում է ՀՀ Վեդի խոշորացված համայնքի տարածքում։ Մեր քրիստոնեության, մեր հավատքի մայրաքաղաքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կենտրոնը և մեր սրբություն սրբոցը գտնվում է ՀՀ Վաղարշապատ խոշորացված համայնքի Էջմիածին բնակավայրում։
    🔸 Եվ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, մեր քրիստոնեական էության արտահայտությունն է։

    [Նիկոլ Փաշինյանի ելույթը Աղոթքի երկրորդ նախաճաշին]

  • ՄԻՊ Անահիտ Մանասյանը այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, տեղում ուսումնասիր…

    🏥 ՄԻՊ Անահիտ Մանասյանը այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, տեղում ուսումնասիրվել են Շաքիում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը։
    🔻 Անի Ավետիսյանի, նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվելու են ըստ իրավասության։
    🔻 Նշված դեպքով իրականացվում է ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման մշտադիտակում։
    [ՀՀ ՄԻՊ]

  • ԱՄԷ գլխավոր դատախազությունը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է որպես ահաբեկչու…

    🇦🇪 ԱՄԷ գլխավոր դատախազությունը Flydubai-ի չվերթի միջադեպը որակել է որպես ահաբեկչության փորձ։
    📣 «ԱՄԷ գլխավոր դատախազ Համադ Սաիֆ ալ-Շամսին հայտարարել է, որ չվերթի միջադեպի հետաքննությունը պարզել է, որ երկրորդ օդաչուն փորձել է ահաբեկչական գործողություն կատարել»,- հաղորդել է ԱՄԷ պետական ​​WAM լրատվական ​​գործակալությունը։ |shantnews.am|
    Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն, որը վիրավորվել էր սեպտեմբերի 30-ին չվերթի ընթացքում իրականացված հարձակման արդյունքում, Հնդկաստանի քաղաքացի է, հայտնել է հնդկական NDTV հեռուստաալիքը։

  • Ֆրանսիայի ողջ տարածքում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաների ժամանակ ձերբակ…

    🇫🇷 Ֆրանսիայի ողջ տարածքում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված մասնակիցների թիվը մեկ շաբաթում հասել է 5000-ի։
    ‼️ Ցույցերի մասնակիցները բողոքում են գերբեռնված դասացուցակների, ուսուցիչների թվի պակասի և կրթության ոլորտում առկա այլ խնդիրների պատճառով: Որոշ տեղերում ակցիաները վերաճել են անկարգությունների և իրավապահների հետ բախումների։
    🔸 Հոկտեմբերի 2-ին ցույցեր են տեղի ունեցել 735 ուսումնական հաստատության մոտ, որոնցից 158-ը վնասվել է։ |1lurer.am|

  • Մեծ յոթնյակի երկրներն իրենց պաշարներից 100 մլն բարել նավթ և նավթամթերք դուրս կբ…

    ‼️ Մեծ յոթնյակի երկրներն իրենց պաշարներից 100 մլն բարել նավթ և նավթամթերք դուրս կբերեն: Մատակարարումները կսկսվեն անմիջապես և կիրականացվեն չորս ամսվա ընթացքում։
    🔻 Հատուկ ուշադրություն է հատկացվելու դիզելային վառելիքի պակասուրդին: Դիզելի նշանակալի ծավալներ նախատեսվում է դուրս բերել առաջին 20 օրերին:
    🔻 Մեծ յոթնյակը նաև կոչ է անում նավթավերամշակման խոշոր հզորություններ ունեցող երկրներին ավելացնել նավթամթերքի և առաջին հերթին դիզվառելիքի արտադրությունը: |azatutyun.am|

  • «Հայաստան» դաշինքը Օհանյանի կալանավորումը կապում է ՏԻՄ առաջիկա ընտրությունների …

    📣 «Հայաստան» դաշինքը Օհանյանի կալանավորումը կապում է ՏԻՄ առաջիկա ընտրությունների հետ։
    🔸 «Հետապնդման ժամանակը պատահական չէ։ Այն սկսվել է Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրություններից առաջ։ Արթուր Օհանյանը վանաձորցի է, ով իր գործունեությամբ վաստակել է համաքաղաքացիների հարգանքն ու վստահությունը։
    🔸 Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ չեզոքացնել Վանաձորում հեղինակություն ունեցող ընդդիմադիր գործչին և վախի մթնոլորտ ստեղծել նրա համակիրների շրջանում»,- ասվում է դաշինքի հայտարարությունում։
    «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, հունիսին ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը 1 ամսով կալանավորվել է։

  • Իլհամ Ալիևն անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը։ Փոխվել է «Նոր …

    ‼️ Իլհամ Ալիևն անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը։
    🔸 Փոխվել է «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահի ընտրության կարգը և հանվել է դրույթը, ըստ որի՝ կուսակցության նախագահի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ |news.am|