Category: Infocom

  • Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարա…

    🚔🎓 Ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: 🗣 Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ ձերբակալությունները կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում են։ ⚖️ «Վերջիններս…

  • Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտը կարող է ներկայացնել մեկ ամսից, հաջոր…

    🇦🇲🇪🇺 Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտը կարող է ներկայացնել մեկ ամսից, հաջորդ տարի, դա կախված է բազմաթիվ գործոններից, Deutsche Welle–ի հետ հարցազրույցում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: 📌 Նա հիշեցրել է, որ Հայաստանն ընդունել է Եվրամիության…

  • Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարությա…

    ❗️Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով |civilnet.am|
    🗣 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի ՀՀ տարածքից դուրսբերման պահանջին, հայտարարել էր, թե հայկական զորքերն էլ Ադրբեջանի տարածքում են։ «Իրենք, ենթադրենք, 210 քառ. կմ, մենք, ենթադրենք, 110 քառ. կմ», — նշել էր Սիմոնյանը։
    📌 civilnet.am-ի ուսումնասիրության համաձայն՝ սահմանագծի որոշ հատվածներում հայկական ուժերի վերահսկողության ներքո է Ադրբեջանի դե յուրե տարածքի ընդհանուր շուրջ 21 քառ. կմ, որը չի չներառում անկլավների որևէ տարածք։ Սա մոտ հինգ անգամ պակաս է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարած «ենթադրաբար 110 քառ. կմից»։
    🔸 Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը վերահսկում են Հայաստանի դե յուրե տարածքի առնվազն 230 քառ. կմ. նրանք սահմանագծի շուրջ 20 հատվածներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։
    🔗 Կարդալ ավելին

  • «bank24 ․ am» անվանումով ներկայացող ընկերությունը գործում է ՀՀ կենտրոնական բանկ…

    🏦 «bank24 ․ am» անվանումով ներկայացող ընկերությունը գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:
    📌 Կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «bank24. am» անվանումով ներկայացող ընկերությունը իր կողմից բացված կայքէջերի և տարբեր սոցիալական ցանցերում (Tiktok, Facebook, Instagram) հրապարակված գովազդների միջոցով հանդես է գալիս վարկեր տրամադրելու հրապարակային առաջարկությամբ:
    🔸 Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից:
    [ՀՀ կենտրոնական բանկ]

  • Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր…

    🇺🇸🇺🇦 Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը:
    📌 Ավելի վաղ Զելենսկին փոխանցել էր, որ քննարկելու են հակաօդային պաշտպանության և մեծ հեռավարության հարվածներ հասցնելու Ուկրաինայի հնարավորությունները:

  • Ադրբեջանում հայտարարել են Ալիևի դեմ պլանավորված մահափորձի և դրա արդյունքում երկ…

    🇦🇿 Ադրբեջանում հայտարարել են Ալիևի դեմ պլանավորված մահափորձի և դրա արդյունքում երկրում հեղաշրջում իրականացնելու ծրագրի բացահայտման մասին։

    ❗️Ադրբեջանական պետական APA գործակալությունը, հղում անելով հավաստի աղբյուրներին, գրում է, որ Ադրբեջանի անվտանգության խորհրդի անդամ և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը Ռուսաստանի աջակցությամբ պատրաստել է պետական ​​հեղաշրջման պլան։ Նշվում է, որ Մեհդիևը փորձել է օգտվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածության շրջանից, որն առաջացել էր ադրբեջանական AZAL ինքնաթիռի՝ Ռուսաստանի օդային տարածքում ՌԴ ՀՕՊ ուժերի կողմից խոցվելու դեպքից։ 
    📌 Նշվում է, որ Մեհդիևի ծրագրի համաձայն՝ գործողության հիմնական դրվագն ինքնաթիռի վթարը պետք է լիներ՝ ազդարարելով հեղաշրջման սկիզբը։ 2024թ․ դեկտեմբերին պլանավորվել էր Ալիևին տեղափոխող նախագահական ինքնաթիռի մասնակցությամբ «վթար», որն, առաջին հայացքից, նման կլիներ ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման։ Մինչ երկիրը ցնցված կլիներ, պետք է հայտարարվեր «արտակարգ դրություն»։ […]
    🔸 Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, թե գործողությունը ձախողվել է, քանի որ կազմակերպիչները սխալ են թույլ տվել՝ նախագահական ինքնաթիռի փոխարեն խոցելով քաղաքացիական AZAL ինքնաթիռը։ Ըստ հրապարակման՝ ռուսական կողմն ինքն է ադրբեջանական կողմին տեղեկացրել Մեհդիևի առաջարկի և նրա ցանցի ծրագրի մասին՝ Դուշանբեում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ։ |armenpress.am|

  • Պատկերացրեք՝ Դուք Կոտայքի կամ Սյունիքի մարզում ապրող անապահով ընտանիքի չափահաս,…

    👨‍👨‍👧‍👧 Պատկերացրեք՝ Դուք Կոտայքի կամ Սյունիքի մարզում ապրող անապահով ընտանիքի չափահաս, բայց գործազուրկ անդամ եք։ Ձեր ընտանիքը տեւական ժամանակ պետությունից համապատասխան նպաստ է ստացել։ Այժմ նշանակված նպաստի ժամկետն ավարտվել է, եւ դուք պետք է նորից գնահատում անցնեք։ Պատկերացրեք՝ այս անգամ գնահատում անելիս պետությունը, ենթադրելով, որ Դուք գուցե ստվերային դաշտում ինչ-ինչ շահույթ ունեք կամ ասենք, արտերկրից գումար եք ստանում, որոշում է իր սահմանած կարգով Ձեզ որոշակի եկամուտ վերագրել։ Արդյունքում, Ձեր գնահատված եկամուտները դառնում են ավելին, քան իրականում են, եւ Ձեր ընտանիքը դուրս է մնում անապահովության գնահատման համակարգից։
    📝 Սա սոցիալական աջակցության ոլորտում վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններից է։ Աղքատության վերացման համար պայքարի համաշխարհային օրվա առիթով առաջարկում ենք կարդալ «Ինֆոքոմի» ուսումնասիրությունը՝ Հայաստանում անապահովության գնահատման նոր համակարգի մասին
    📎 Կարդալ ավելին

    Անապահովությունը գնահատելիս պետությունն ընտանիքին ենթադրյալ եկամուտ է վերագրում․ նոր համակարգի նորամուծությունները — Infocom

    Անապահովությունը գնահատելիս պետությունն ընտանիքին ենթադրյալ եկամուտ է վերագրում. նոր համակարգի նորամուծությունները Պատկերացրեք՝ Դուք Կոտայքի մարզում ապրող անապահով ընտանիքի չափահաս, բայց գործազուրկ անդամ եք։ Ձեր ընտանիքը տեւական ժամանակ պետությունից համապատասխան…

  • Մայր Աթոռից արձագանքում են՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտու…

    📣 Մայր Աթոռից արձագանքում են՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։ 🗣 Կառույցից նշում են՝ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։…

  • Իշխանական լրատվամիջոցներում այսօր հրապարակվել է ձայնագրություն, որտեղ հեռախոսազ…

    ❗️🗞 Իշխանական լրատվամիջոցներում այսօր հրապարակվել է ձայնագրություն, որտեղ հեռախոսազրույց են ունենում 2 ենթադրյալ հոգևորականներ։ Տարածված ձայնագրությունում նրանցից մեկը նշում է․ «Կաթողիկոսն ինձ ասում ա՝ ինչի ընտանիքիդ չես վերցնում, գնաս միտինգ անես Նիկոլի դեմ․․․»։

  • Կասեցվել է «Վան-Վասպուրական» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական …

    🍽 Կասեցվել է «Վան-Վասպուրական» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Արմավիր, փ․ Հանրապետության 31/2), մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
    📣 Ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ աշխատում են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։
    📌 Մասնավորապես՝ սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում, որը հնարավոր չի եղել հեշտորեն մաքրել և ախտահանել, սննդամթերք պարունակող տարածքների մակերևույթները՝ սառնարանի դարակաշարերը չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել և չեն ախտահանվել, մնացորդները տեղադրված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղերում։
    [ՍԱՏՄ]