Category: Infocom

  • Ուկրաինան ՌԴ-ին մեղադրել է ռազմական հանցագործություն կատարելու համար, երբ տեսան…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինան ՌԴ-ին մեղադրել է ռազմական հանցագործություն կատարելու համար, երբ տեսանյութ հրապարակվեց, որում երևում է՝ ինչպես է անօդաչուն Ուկրաինայի Խերսոն քաղաքում հետապնդում և վիրավորում բանջարեղեն վաճառող մի տղամարդու:
    🎞 Ուկրաինայի ոստիկանության հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես է անօդաչուն հետապնդում է տղամարդուն, որը գտնվում էր որպես փողոցային կրպակ օգտագործվող միկրոավտոբուսի կողքին։ ԱԹՍ-ն պայթում է, երբ տղամարդը փորձում է պատսպարվել մեքենայի հետևում: Ոստիկանության փոխանցմամբ՝ 50-ն անց տղամարդը ողջ է մնացել, սակայն կոնտուզիա և բեկորային վնասվածքներ է ստացել։ |azatutyun.am|

  • 2026թ․ սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուս…

    🎓 2026թ․ սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ՀՀ պետական և ոչ պետական բուհերում իրենց ուսումնառությունը կսկսեն 10 958 առաջին կուրսեցիներ։
    Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերում բուհ ընդունված դիմորդները զբաղեցրել են 2026-2027 ուստարվա համար հատկացված ընդհանուր 12 720 տեղերի 86,15%-ը։

    🔗 Կարդալ ավելին

  • Ռուսական զինուժն այս գիշեր զանգվածային հարված է հասցրել Կիևում և Կիևի մարզում գ…

    🇷🇺 Ռուսական զինուժն այս գիշեր զանգվածային հարված է հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող զինապահեստներին։ Հարվածներ են հասցվել նաև ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող օբյեկտների։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուսական բանակը հարձակվել է Օդեսայից հարավ գտնվող 3 բեռնանավի վրա, որոնք զենք և ռազմական գույք էին տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի համար:
    🇺🇦 ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Տուլայի մարզի Wildberries-ի պահեստում։ Նահանգապետ Դմիտրի Միլյաևի խոսքով, նախնական տեղեկությունների համաձայն, զոհեր չկան, մեկ մարդ վիրավորվել է և ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

  • Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը։[ՀԷՑ] Էներգահամակ…

    📌 Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը։
    [ՀԷՑ]
    💡 Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած վթարային իրավիճակի պատճառով համակարգի օպերատորի կողմից կիրառվել են դիսպետչերական սահմանափակումներ։ 📌 Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական…

  • Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն իր աջակցությունն է հայտնել …

    🔶 Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն իր աջակցությունն է հայտնել Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձառենությանը, որով նա կոչ է անում կանանց մարդասիրական պատվիրակություն ձևավորել՝ Բաքվի բանտում գտնվող հայերին այցելելու նպատակով։
    📢 «Լեմկինի ինստիտուտը դիմում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Միացյալ Թագավորության, ԵՄ և այդ դաշինքի անդամ պետությունների ղեկավարներին՝ կոչ անելով նրանց Ադրբեջանում իրենց դիվանագիտական ներկայության միջոցով երաշխավորել տիկին Զոնաբենդի և Բաքու այցելող մյուս կանանց անվտանգությունը»,- նշված է հայտարարության մեջ։ |azatutyun.am|
    ✉️ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պաշտոնական նամակով կրկին դիմել է Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի ՄԻՊ-ին` Բաքու կանանց մարդասիրական պատվիրակության այցը կազմակերպելու նպատակով: 🗣 «Մենք պատրաստ ենք քննարկել պաշտոնապես համաձայնեցված տարբեր ձևաչափեր…

  • Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած վթարային իրավիճակի …

    💡 Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած վթարային իրավիճակի պատճառով համակարգի օպերատորի կողմից կիրառվել են դիսպետչերական սահմանափակումներ։

    📌 Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը։

    🔻 Մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։
    [ՀԷՑ]

  • ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը 1 ամսով ե…

    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվել է։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
    👨‍⚖️ Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց՝ լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ 🗣 «Կատարված վարույթային գործողությունների շատ քիչ մասն է առնչվել Արմեն Աշոտյանին: Դատական ակտը կստանանք ու կբողոքարկենք Վերաքննիչ դատարանում»,- նշել…

  • «Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա»,- Reuters-ի փոխանցմամբ այսօր հայտա…

    🇺🇸🇮🇷 «Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա»,- Reuters-ի փոխանցմամբ այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
    📌 Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Իրանի հետ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել արդեն «ամենամոտ ապագայում»։
    Դրա հետ մեկտեղ Ռուբիոն նշել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման հարցում վերջնական պայմանավորվածություններ դեռ չկան։ |azatutyun.am|

  • Առաջիկա շաբաթների ընթացքում Կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի …

    ⚡️Առաջիկա շաբաթների ընթացքում Կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի։
    📌   Սահմանված կարգով կիրականացվի շուկայական արժեքի գնահատում, սեփականատերերը պաշտոնապես կծանուցվեն, կստանան փոխհատուցում, որից հետո ընկերությունը պետական գրանցում կստանա՝ որպես 100% պետական սեփականություն։
    🔹Այս մասին հայտնել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ընդլայնված աշխատանքային խորհրդակցության ընթացքում։

  • Հայկ Կոնջորյանի կինը անդրադարձել է «Հայփոստ»-ում իր աշխատանքի և աշխատավարձի թեմ…

    📣 Հայկ Կոնջորյանի կինը անդրադարձել է «Հայփոստ»-ում իր աշխատանքի և աշխատավարձի թեմային՝ նշելով, որ ինքը վերջին գոնե 10 տարիների «Հայփոստի» ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն է։
    🗣 «Նախորդ տարիներին նույնիսկ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ ստացել են ավելի բարձր վարձատրություն, քան ես այսօր՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, այդ թվում՝ պետական կառավարման տարիներին։ Թեև բազմիցս նշել եմ, որ որևէ մեղսավոր բան չկա բարձր աշխատավարձ ստանալու մեջ», — գրել է Շուշան Ալեքսանյանը:
    🔸 Ալեքսանյանը նշել է, որ իր ղեկավարության ընթացքում 2025 թվականի արդյունքներով ընկերությունը վնաս չի կրել. եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը (ընկերության EBITDA-ն) եղել է դրական․ «Շուրջ 500 միլիոն դրամի բացասական ցուցանիշը պայմանավորված է ամորտիզացիոն մասհանումներով, ինչը բնականոն երևույթ է խոշոր անշարժ գույք և ավտոպարկ ունեցող կազմակերպությունների համար»։
    📣 «Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ». Կոնջորյան 📌 Այս մասին ՔՊ-ից ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանն ասաց՝ պատասխանելով կնոջ աշխատավարձի վերաբերյալ Ագնեսա Խամոյանի հարցին: 🔸 ««Հայփոստ»-ի պատմության մեջ չի…