✅ Երևանի ավագանու որոշմամբ սահմանվեց, որ եթե շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար հաշվարկված տուրքի գումարը գերազանցում է 400 միլիոն դրամը, ապա 2025թ. համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ տեղական տուրքի տարեկան առավելագույն դրույքաչափը սահմանելով 400 մլն դրամ:
📌 Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է կառուցապատողների որոշակի շրջանակի համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելու նպատակով։ Եթե դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Երևան համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ, ապա կկարողանա օգտվել ավագանու սահմանած արտոնությունից: |hetq.am|