Category: Infocom

  • Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է Խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառու…

    ‼️ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է Խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ. Նիկոլ Փաշինյան
    🔸 «Բազմիցս ասել եմ, որ [Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի առաջարկը] հասկանալի օրակարգ է ՀՀ համար: Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը:
    🔸 Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը ՄԽ լուծարումը չի դիտարկում հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելուն և ՀՀ ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ:
    📌 Փարատելու համար այս մտահոգությունը՝ մենք Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության համաձայնագիրը և ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկ…

    «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։

  • «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկ…

    «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկա…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Գենոմի խմբագրում և գենետիկական հիվանդությունների բուժում․ Հայաստանում կանցկացվի …

    Գենոմի խմբագրում և գենետիկական հիվանդությունների բուժում․ Հայաստանում կանցկացվի CRISPR-2025 համաժողովը
    🧬 Գենոմի խմբագրման ոլորտի գիտական նվաճումներ, մարտահրավերներ, բժշկական կիրառության էթիկական հարցեր. այս և այլ թեմաների շուրջ CRISPR-2025 միջազգային համաժողովն այս տարվա հոկտեմբերի 5-10-ը կհամախմբի հայ և օտարազգի գիտնականների, բժիշկների, ինչպես նաև տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների։
    👩‍🔬👨‍🔬 Համաժողովի մասնակից գիտնականները հանդես կգան զեկույցներով, կլինեն պանելային քննարկումներ։ Մասնակիցները նաև հնարավորություն կունենան թեզիսներ ներկայացնելու, որոնց հիման վրա կանցկացվի երիտասարդ գիտնականների մրցույթ։

  • Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրա…

    🇦🇲🤼🥈 Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակչում ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը 5-7 հաշվով պարտվեց ռուս ըմբիշ Զաուր Ուգուևին՝ դառնալով եվրոպայի փոխչեմպիոն։

  • Ուկրաինայի նախագահը պնդում է, որ երկրի արևելքում ՌԴ-ի կողմից նաև չինացիներ են կ…

    🇺🇦🇨🇳🇷🇺 Ուկրաինայի նախագահը պնդում է, որ երկրի արևելքում ՌԴ-ի կողմից նաև չինացիներ են կռվում։
    🗣 «Մեր զինծառայողները Դոնեցկի մարզում մարտի են բռնվել վեց չինացիների հետ, որոնցից երկուսին հաջողվել է գերեվարել։ Ի տարբերություն Հյուսիսային Կորեայի զինվորականների, չինացիները մասնակցում են ոչ թե Ռուսաստանի, այլ հենց Ուկրաինայի տարածքում ծավալվող ռազմական գործողություններին», – պնդել է Զելենսկին։
    📌 Նրա խոսքով՝ այդպիսով Չինաստանը դարձել է երրորդ պետությունը Իրանից և Հյուսիսային Կորեայից հետո, որ անթաքույց աջակցություն է ցուցաբերում Մոսկվային։ |azatutyun.am|

  • Թուրքիայի Բոլուի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CH…

    🇹🇷 Թուրքիայի Բոլուի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) անդամ Թանջու Օզջանը քննադատությունների կենտրոնում է հայտնվել հայերի հասցեին վիրավորական արտահայտությունների համար: Մասնավորապես, ապրիլի 5-ին X-ի իր միկրոբլոգում նա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին հայ է անվանել՝ դա օգտագործելով որպես նվաստացնող հանգամանք:
    ✍️ Օջալանի ծննդյան օրվան նվիրված գրառման մեջ Օզջանը գրել է. «Եթե քո հայ հայրը երկու վայրկյան ավելի արագ լիներ, դու չէիր ծնվի։ Օջալան, հուսով եմ, որ սա քո վերջին ծննդյան օրն է, դավաճան»։
    🔸Նրա այս գրառումը որոշ օգտատերեր գովաբանել են, մյուսները՝ դատապարտել են՝ այն ռասիստական որակելով։ Արձագանքել են նաև Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները, այդ թվում՝ պոլսահայ գրող և քաղաքական գործիչ Մուրատ Մըխճըն, հայազգի հայտնի դերասան, երաժիշտ Հայկո Ջեպկինը։
    🔸 «Լույս մեդիա» հայկական լրատվամիջոցն էլ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով քաղաքապետին։ |factor.am|

  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից։ Համապատասխան ո…

    ❗️ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից։
    ✍️ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետը։

  • Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Գյումրիի ընտրությունների ժաման…

    ⚖️ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Գյումրիի ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ.
    💰 «Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածու 71-ամյա կինը Գյումրիի 75-ամյա բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ նշված դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներ հավաքագրելու համար: […]
    🗓 Հայտնաբերվել են Գյումրու մի շարք բնակիչների՝ անձնական տվյալներ պարունակող ցուցակներ՝ ձեռագիր նշումներով: Հարցաքննված մի շարք անձինք իրենց ցուցմունքներով հաստատել են ընտրակաշառք տալու և ստանալու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի տեղեկությունները:
    👨‍⚖️ Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և սեռը երկու մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը»: