Category: Infocom

  • Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկր…

    Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը:

  • ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում…

    🇪🇺🗣 ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպմանը ասել է.
    🔻 «Թրամփի ուղի» նախագծի իրագործումը Հայաստանի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունն է։ ԵՄ-ն ԱՄՆ-ի հետ այդ հարցով քննարկումների մեջ է՝ աչքի առաջ ավելի լայն, ընդհանուր կապակցվածության պատկերն ունենալով։ Խոսքը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ճանապարհի մասին է: Սա ընդամենը 42 կմ ճանապարհ է: Մեզ համար շատ կարևոր է, որ ինչ էլ անենք, լինի ոչ միայն այս 42 կմ հատվածի մասին, այլև այն ամենի մասին, ինչ գնում է դեպի արևելք և ինչ գնում է դեպի արևմուտք, և դա արվի միաժամանակ:
    🔻 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ ավելին է, (…) այն տարածաշրջանային խաղաղության մասին է: Այդ իսկ պատճառով ես շատ դրական եմ տրամադրված: Դեռ պետք է, որ այս խաղաղության պայմանագիրը ստորագրվի, բայց մենք բոլորս, այդ թվում՝ ԵՄ-ն, պետք է անենք ամեն ինչ, որ ձեր երկիրը Հայաստանւը և Ադրբեջանը կարողանան ապրել խաղաղության մեջ:
    🔻 Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ԵՄ-ն պատրաստվում է 12 մլն եվրո աջակցություն տրամադրել Երևանին՝ օտարերկրյա տեղեկատական մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի, կիբեռանվտանգության համար։

  • Հայաստանյան գրանցում ունեցող օդանավերի թռիչքների արգելքը ԵՄ տարածքում պահպանվու…

    🇪🇺🚫✈️ Հայաստանյան գրանցում ունեցող օդանավերի թռիչքների արգելքը ԵՄ տարածքում պահպանվում է տեխնիկական, ոչ թե քաղաքական գործընթացների պատճառով: ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալու համար Հայաստանը որոշ քայլեր դեռ չի կատարել։
    🗣 Այս մասին Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատարը Մարթա Կոսը՝ նշելով, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ կապի մեւջ են այս հարցով: |azatutyun.am|

  • Այսօր Բրյուսելում կստորագրվի համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմա…

    🇦🇲🇪🇺 Այսօր Բրյուսելում կստորագրվի համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։
    ✍️ Այն կստորագրեն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանը:
    💬 ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ստորագրվելիք փաստաթուղթը մի քանի կարևոր, այդ թվում՝ անվտանգային, պաշտպանական բաղադրիչներ է ներառում, ինչպես նաև կողմերն ընդլայնելու են համագործացկությունը այլ ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական. ԵՄ-ն աջակցելու է Երևանին տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ու ներդրումների հարցում։ |azatutyun.am|

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով․ Մայր Աթոռ «Գարեգ…

    ⛪️ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով․ Մայր Աթոռ
    🗣 «Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պա…

    🇦🇲🇪🇬 Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին:
    🤝 Պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Եգիպտոսի պաշտպանության նախարար, գեներալ Աբդել Մագիդ Սակրի հետ: Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:
    [ՀՀ ՊՆ]
  • Նոր քրեական գործ է հարուցվել երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներա…

    ❗️Նոր քրեական գործ է հարուցվել երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ․ հայտարարվել է միջպետական հետախուզում։
    📌 Գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածներով:
    🔸 Քննչականը գեներալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը, սակայն, մերժվել է: Այսինքն՝ Հայաստան վերադառնալուց հետո նրան չեն կալանավորի: Դատախազությունը կբողոքարկի այս որոշումը: |azatutyun.am|

  • Պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախ…

    ❗️Պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է. ՔԿ
    🔸Պարզվել է, որ Ն.Գ.-ն չի պահպանել մեկ այլ զինծառայող Ա.Ղ.-ին տրված՝ զինվորական ծառայության պարտականություններից չբխող և բացառապես վերջինիս ազդեցությամբ ու հեղինակությամբ պայմանավորված խոստումը, ինչի հետևանքով Ա.Ղ.-ն նվաստացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը: Արդձունքում զինծառայողը ինքնասպանություն է գործել՝ կախվելու եղանակով:
    🔸Բացի այդ, Ա.Ղ.-ն մարտական հերթապահության ընթացքում թույլ տրված թերացումների համար պարտադիր ժամկետային մի քանի զինծառայողներից պարզաբանումներ է պահանջել, կատարված կարգապահական խախտումների համար բռնություն է գործադրել հինգ զինծառայողի նկատմամբ:
    📌 Պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

  • ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշեց փակել Մինսկի խումբը։…

    ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշեց փակել Մինսկի խումբը։

  • Ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Շիրակի փողոցում գտնվող դաշնամուրի չգործ…

    📌 Ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Շիրակի փողոցում գտնվող դաշնամուրի չգործող գործարանի արտաքին պատը։
    📌 Ըստ նախնական տվյալների՝ մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը [տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը]․ կա տուժած։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]