Category: Infocom

  • Քոչարյանը հերքում է Փաշինյանի պնդումը, թե տարիներ առաջ ինքը ձայնային հաղորդագր…

    💬 Քոչարյանը հերքում է Փաշինյանի պնդումը, թե տարիներ առաջ ինքը ձայնային հաղորդագրություն է ուղարկել ՌԴ նախագահ Պուտինին՝ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։
    🗣 Փաշինյանն այսօր ավելի վաղ պնդել էր, թե կարող է երաշխավորել, որ սոցիալական ցանցերում տարածված ձայնագրությունը իրական է, և որ Ռոբերտ Քոչարյանը փորձել է այն Ռուսաստանի նախագահին հասցնել երրորդ անձի միջոցով։ «Դա իրական և օրիգինալ ձայնագրությունն է, երաշխավորում եմ»,- հայտարարել է Փաշինյանը։
    📌 Քոչարյանը չի պատրաստվում Փաշինյանի դեմ դատական հայց ներկայացնել՝ զրպարտության հիմքով՝ «Ազատությանը» հայտնել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պատգամավորության թեկնածու Ագնեսա Խամոյանը։ |azatutyun.am|

  • ԱԱԾ քննչական գործողությունները շարունակվում են Անդրանիկ Թևանյանի բնակարանում։ «…

    ‼️ ԱԱԾ քննչական գործողությունները շարունակվում են Անդրանիկ Թևանյանի բնակարանում։ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում դրանք ավարտվել են:
    ԱԱԾ-ն այսօր առավոտյան 7-ին մտել է «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ

  • ԿԸՀ-ն իրավապահներից պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հետապնդում …

    💬 ԿԸՀ-ն իրավապահներից պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հետապնդում հարուցելու համար համաձայնություն ստանալու միջնորդություն չի ստացել՝ «Ազատությանը» հայտնել է ԿԸՀ-ի խոսնակը։
    📌 Պատգամավորի թեկնածուն նախընտրական շրջանում ունի անձեռնմխելիություն։ Նրա նկատմամբ հետապնդում հարուցելու համաձայնություն տալիս է հանձնաժողովը։ |azatutyun.am|
    ԱԱԾ-ն այսօր առավոտյան 7-ին մտել է «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ, հայտնում է «Հայաստան» դաշինքից նախկին պատգամավոր, կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։

  • «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Ազատության հրապարակից մեկնարկել է «բոչկա գլորե…

    🛢 «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Ազատության հրապարակից մեկնարկել է «բոչկա գլորելու» քաղաքական ակցիան. բոչկաների վրա փակցված են ընտրություններին մասնակից ուժերի լոգոները:
    📣 Կուսակցությունից նշում են, որ քարոզարշավի ընթացքում մնացած բոլոր ուժերը «զբաղված են իրար վրա բոչկա գլորելով», և իրենք սրանով ցույց են տալիս, որ «Հայաստանում կա երեք միլիոն վարչապետ, և նրանք բոլորը նույնքան լավ են բոչկա գլորում, որքան գործող ու հավակնող վարչապետերը»:
    🚧 «Բոչկաները գլորելու են» Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց — Հանրապետության Հրապարակ երթուղով. նրանց ուղեկցում են ոստիկանները:

  • Օպերատիվ տեղեկությամբ՝ դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութի մարդիկ 2024…

    Օպերատիվ տեղեկությամբ՝ դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութի մարդիկ 2024-ից ՀՀ-ում չեն. Նիկոլ Փաշինյան
    🗣 «Ես կարծում եմ, որ մենք անձանց շրջանակը մոտավոր պարզաբանել ենք, ըստ էության, այն անձինք, որոնք, մենք կարծում ենք, որ այդ տեսանյութում են, նրանք 2024թ. Հայաստանում չեն։ Սա բայց օպերատիվ տեղեկություն է, որովհետև մենք ապացույց չունենք։
    📌 Ավելին՝ նախկինում, մեծ հավանականությամբ, նրանք այլ գործերով մեր հետաքրքրության տիրույթում են եղել: Մասնավորապես՝ հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն իրենք, սա ընդամենը օպերատիվ տեղեկություն է»,- ասուլիսին ասել է վարչապետը: |azatutyun.am|
    Նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ:

  • Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են ԲՀԿ ցուցակով պատգա…

    🔍 Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի առանձնատունը, մեքենան և մի քանի գրասենյակ:
    🗣 24News-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Մարտուն Գրիգորյանը:
    📌 Ըստ նրա՝ իրավապահները փնտրում են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք, ըստ խուզարկողների, կարող են կապված լինեն նախընտրական բարեգործական արգելքը խախտելու հետ: Գրիգորյանը նաև ասել է, որ տեղյակ չէ, թե արդյոք իր թիմակիցների շրջանում կան ձերբակալվածներ, բայց խուզարկությունները մի քանի տեղ են ընթանում:

  • Գազի թանկացում չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք, որը գործում է, …

    ‼️ Գազի թանկացում չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք, որը գործում է, և այդ պայմանագիրը փոխշահավետ է:
    🗣 Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    💬 Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե «Գազպրոմ»-ը գազի գնի վերաբերյալ դիմել է Հայաստանի կառավարությանը: Նախօրեին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը պնդել է, որ «Գազպրոմ»-ը նման հարց չի բարձրացրել: |azatutyun.am|

  • ԱԱԾ-ն այսօր առավոտյան 7-ին մտել է «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ, հայտ…

    ԱԱԾ-ն այսօր առավոտյան 7-ին մտել է «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ, հայտնում է «Հայաստան» դաշինքից նախկին պատգամավոր, կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
    🔸 Նա ԱԱԾ-ի ներս մտնելու ժամանակ ուղիղ եթեր է արել՝ պահանջելով ցույց տալ քննչական գործողություններ կատարելու օրինականությունը հավաստող փաստաթուղթը, մինչդեռ իրավապահներից մեկը փորձել է հեռախոսը խլելով դադարեցնել տեսագրությունը, ինչը չի հաջողվել։
    📌 Փաստաբանի ժամանելուց հետո սկսվել են քննչական գործողություններ, այդ ժամանակ ուղիղ եթերն ավարտվել է։ Նշենք, որ գրասենյակում է եղել նաեւ Անդրանիկ Թևանյանը։
    🔸 ՔԿ-ն արձագանքել է Թեւանյանի պնդմանը, որ ինքը մանդատը վայր է դրել դեռ 2023-ին եւ չէր կարող ենթադրյալ հանցանքը 2024-ին կատարած լինել։ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը գրել է․ 🗣 «Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը: Այդքանը մենք էլ գիտենք։…

  • Այսօր ԱԺ ընտրությունների քարոզարշավի 14-րդ օրն էր։  Կարդացեք՝ Ինչպես են անցկացր…

    🗳 Այսօր ԱԺ ընտրությունների քարոզարշավի 14-րդ օրն էր։ 
    📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 14-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 14-րդ օրը — Infocom

    Այսօր ԱԺ ընտրությունների քարոզարշավի 14-րդ օրն էր։  ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել [Անդրանիկ Թեւանյանի կողմից ենթադրյալ] պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ Երեկ քարոզարշավի ժամանակ Նիկոլ…

  • ՔԿ-ն արձագանքել է Թեւանյանի պնդմանը, որ ինքը մանդատը վայր է դրել դեռ 2023-ին եւ…

    🔸 ՔԿ-ն արձագանքել է Թեւանյանի պնդմանը, որ ինքը մանդատը վայր է դրել դեռ 2023-ին եւ չէր կարող ենթադրյալ հանցանքը 2024-ին կատարած լինել։ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը գրել է․
    🗣 «Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը: Այդքանը մենք էլ գիտենք։ Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք ԱՊՕՐԻՆԻ բառը: Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները: Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»,- ասված է գրառման մեջ:
    🗣 Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ գործ են «կարում» և մեղադրանք են ուզում առաջադրել․ Անդրանիկ Թեւանյան 🔸 «Այս «կարված» գործի անհեթեթությունը միանգամից է աչքի ընկնում, որովհետև ես 2021-ին, այո, ընտրվել եմ պատգամավոր ԱԺ ընտրությունների արդյունքում,…