Category: Infocom

  • Եվրոպայում մնացել է «մինչև 6 շաբաթվա» ավիացիոն վառելիք․ Միջազգային էներգետիկ գո…

    🇪🇺 Եվրոպայում մնացել է «մինչև 6 շաբաթվա» ավիացիոն վառելիք․ Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլ
    📣 Բիրոլը The Associated Press-ին տված հարցազրույցում զգուշացրել է «շուտով» չվերթերի հնարավոր չեղարկումների մասին, եթե նավթի մատակարարումները շարունակեն արգելափակված մնալ։ Նա հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի, գազի և կենսական նշանակության այլ ապրանքների մատակարարումների դադարեցումը լուրջ հետևանքներ կունենա համաշխարհային տնտեսության համար։ Բիրոլի խոսքով՝ հետևանքը կլինի «բենզինի գնի բարձրացումը, գազի գնի բարձրացումը, էլեկտրաէներգիայի բարձր գինը»։ |armenpress.am|

  • Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պա…

    🗣 Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:
    📌 ՀՀ ԱԺ նախագահը վեհաժողովի շրջանակում կարճ շփումներ է ունեցել Ադրբեջանի, Ռուսաստանի և այլ երկրների գործընկերների հետ:
  • Վաղը մեկնարկում է Անթալիայի 5-րդ դիվանագիտական համաժողովը․ այն կշարունակվի մինչ…

    🇹🇷 Վաղը մեկնարկում է Անթալիայի 5-րդ դիվանագիտական համաժողովը․ այն կշարունակվի մինչև ապրիլի 19-ը։
    🇦🇿 Համաժողովին մասնակցելու նպատակով Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Անթալիա։
    🇦🇲 2022-ից՝ հայ-թուրքական կարգավորման մեկնարկից ի վեր առաջին անգամ Անթալիայի դիվանագիտական ֆորումին այս տարի Հայաստանը կներկայացնի ոչ թե նախարար Արարատ Միրզոյանը, այլ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը: |azatutyun.am|

  • Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ է հրապարակել ընտրակաշառք տալու և ստանա…

    ⚖️🔉 Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ է հրապարակել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
    🗣 «Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող ՀԿ-ում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել», — ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
    📣 Ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում: 🗣 Այս մասին 1Lurer.am-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

  • ՄԻՊ աշխատակազմն ստացել է մի քանի ահազանգեր փաստաբաններից առ այն, որ իրենց վստահո…

    ❗️ՄԻՊ աշխատակազմն ստացել է մի քանի ահազանգեր փաստաբաններից առ այն, որ իրենց վստահորդներին տեսակցելու և պատշաճ իրավաբանական օգնություն ապահովելու հնարավորություն չի տրվում:
    🔸 ՄԻՊ-ի կողմից ձեռնարկված միջոցների և քննչական մարմնի հետ քննարկումների արդյունքում փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։
    [ՄԻՊ աշխատակազմ]
    իրավապահները խոչընդոտում են փաստաբանների աշխատանքը՝ թույլ չտալով մուտք գործել շենք:

  • Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի եղել։ Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնել են …

    🇦🇲 Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի եղել։
    🗣 Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնել են ՊԵԿ-ից:
    💬 «Ըստ ՀՀ ՊԵԿ մաքսային վիճակագրության տվյալների՝ Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել»,- հայտնել են կոմիտեից:
    2026-ի առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստանից ներկրել է 960 դոլարի ապրանք:
    📣 Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն:

  • Ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ ՀՀ հակակոռուպց…

    📣 Ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:
    🗣 Այս մասին 1Lurer.am-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
    Վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի բոլոր գրասենյակներում

  • Շուրջ 14 անձ է բերման ենթարկվել՝ հայտնեց փաստաբան Յուրա Դիլանյանը: «Վաղ առավոտի…

    ❗️ Շուրջ 14 անձ է բերման ենթարկվել՝ հայտնեց փաստաբան Յուրա Դիլանյանը:
    💬 «Վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի բոլոր գրասենյակներում»,- ասաց նա:
    📌 Նա հավելեց, որ որևէ տեղեկություն չունեն՝ ինչի համար են մարդկանց տարել, ինչ մեղադրանքով, կասկածանքով, և թե բերման ենթարկված անձանցից ով որտեղ է:
    Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ և համակիրներ:

  • Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ և համակիրներ: …

    🔸 Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ և համակիրներ:
    🗣 Այս մասին հայտնել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ նշելով, որ առավոտից «արշավ» է սկսվել իրենց ուժի նկատմամբ, տեղի են ունցել խուզարկություններ:
    🔸 Մելոյանը տեղեկացրել է, որ ուղևորվում են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ, նրա խոսքով, իրավապահները խոչընդոտում են փաստաբանների աշխատանքը՝ թույլ չտալով մուտք գործել շենք:

  • Դավիթ Խաչատրյանն ընտրվեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդա…

    Դավիթ Խաչատրյանն ընտրվեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում. նրա թեկնածությունն առաջադրել էր ՔՊ-ն:
    🗳 ԱԺ-ում երեկ տեղի ունեցած փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 61 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել:
    📌 Նշենք՝ այս հանձնաժողովը կազմակերպում է անձի էլեկտրոնային նույնականացման, թվային ստորագրության ու գաղտնագրման ծրագրային ապահովումների համակարգի, «Ես եմ» նույնականացման հարթակի, պետական տեղեկատվական համակարգի տեղեկություններին թվային անվտանգ միջավայրում հասանելիության, կառավարական ցանցի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջգերատեսչական համակարգի մշակումը, կառավարումը, զարգացումը, հոսթինգը և օգտագործումը: