Category: Infocom

  • Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդ…

    🇦🇲🇦🇿 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը:
    🤝 Սիմոնյանն ու Գաֆարովան դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025թ. հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո, և պայմանավորվել են շարունակել այդ շփումները:
    Լուսանկարի կենտրոնում՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը
    Ստամբուլում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:

  • Ստամբուլում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի …

    🇦🇲🇦🇿 Ստամբուլում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:
    Տեսանյութը՝ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

  • Թրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է հանձնել հարստացված ուրանը, որը, ինչպես ե…

    🇺🇸🇮🇷 Թրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է հանձնել հարստացված ուրանը, որը, ինչպես ենթադրվում է, թաղված է անցյալ տարի ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած օդային հարվածներից հետո։
    📌 Իրանից այս հայտարարությանը դեռևս չեն արձագանքել:
    💬 Թրամփը նաև նշել է, որ եթե Իրանի հետ պատերազմն ավարտելու վերաբերյալ համաձայնագիր ձեռք բերվի և ստորագրվի Իսլամաբադում, ինքը հնարավոր է մեկնի այնտեղ, և հավելել է, որ Իրանը համաձայնել է գրեթե ամեն ինչի։ |reuters.com|

  • «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը հասանելի է Հանրայինի յութուբյան ալիքում. Պասկև…

    «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը հասանելի է Հանրայինի յութուբյան ալիքում. Պասկևիչյանի խոսքով՝ այդ լուծումն իր առաջարկն էր
    🔻 Հանրային ՀԸ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտնել է. «Երբ վերականգնվել են Հանրային ՀԸ իրավունքները, Հանրային հեռարձակողի խորհրդի համաձայնությամբ ֆիլմը դարձնում ենք հրապարակային հասանելի, որ բոլորը կարողանան գնահատել այն»:
    🔻 Տիգրան Պասկևիչյանն էլ, ֆեյսբուքյան էջում տեղադրելով ֆիլմի հղումը, գրել է. «Միթե արժե՞ր հասնել դատարան, դատարանում չլսել ու հաշվի չառնել հարցի լուծման՝ իմ կողմից հնչեցված ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղադրել ֆիլմը Յութուբում, և փորձել ներկայացնել դա որպես ՀՀԽ-ի առաջարկած լուծում»:
    🔻 Իսկ ՀՀԽ նախագահ Վասակ Դարբինյանը հույս է հայտնել, որ Պասկևիչյանը հրապարակավ ներողություն կխնդրի բոլոր նրանցից, «որոնց հանիրավի մեղադրել էր իր ֆիլմը արգելելու և գրաքննելու մեջ»:
    Հանրային ՀԸ տնօրենը պնդում է՝ որևէ ֆիլմ չի արգելվել, և խոսքը պայմանագրային պարտավորությունները չկատարելու մասին է:

  • Տնային կալանք խափանման միջոց է կիրառվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյա…

    👨‍⚖️ Տնային կալանք խափանման միջոց է կիրառվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից բերման ենթարկված անձանցից 6-ի նկատմամբ, ևս 1-ի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել: 
    🗣 Այս մասին հայտնել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
    Ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:

  • Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվ…

    🇦🇲🇦🇿 Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումների ժամանակ։
    🔸 «Դեռեւս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն»,- նշել է նա։ |tert.am|
    🇦🇲🇦🇿 «2025 թվականի համաձայնագրից հետո Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատվել է․ սա պատմական քայլ է, որը ճանապարհ է բացում մեր ժողովուրդների համար դեպի վստահություն, համագործակցություն և շոշափելի առաջընթաց»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն X-ում՝ անդրադառնալով…

  • «2025 թվականի համաձայնագրից հետո Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատվել է․ սա պա…

    🇦🇲🇦🇿 «2025 թվականի համաձայնագրից հետո Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատվել է․ սա պատմական քայլ է, որը ճանապարհ է բացում մեր ժողովուրդների համար դեպի վստահություն, համագործակցություն և շոշափելի առաջընթաց»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն X-ում՝ անդրադառնալով Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում «Սերմանելով հույս, ապահովելով խաղաղություն և երաշխավորելով արդարություն ապագա սերունդների համար» թեմայով իր ելույթին։
    🗣 «Մենք պատրաստ ենք խորացնել տարածաշրջանային գործընկերությունները, այդ թվում՝ Թուրքիայի հետ, և կառուցել մի ապագա, որտեղ կգերակշռեն կայունությունը, փոխկապակցվածությունը և բարեկեցությունը»,- գրել է Սիմոնյանը։
    Photo

  • Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների գերակայությունները․ միջազգային թրենդների և …

    Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների գերակայությունները․ միջազգային թրենդների և տեղական կարիքների բախումը
    🔬🖥 Հայաստանի կառավարությունը սահմանել է գիտության և տեխնոլոգիաների զարգացման գերակա ուղղություններ։
    🌍 12 գերակայություններ առանձնացվել են՝ հիմնվելով միջազգային զերկույցների ուսումնասիրությունների և Հայաստանում հիմնականում ակադեմիական կարողությունների հաշվարկման վրա։
    🇦🇲 Գերակա ուղղություն է հայտարարվել նաև հայագիտությունը, որի վերաբերյալ մանրամասն վերլուծություններ ու թիրախներ դեռևս առկա չեն։
    📌 Թե ինչ մեթոդաբանությամբ են ընտրված գերակա ուղղությունները, որքանով են դրանք բխում Հայաստանի կարիքներից ու զարգացման տեսլականից, ինչպիսին է պատկերը միջազգային տպագրությունների առումով ինչպես գերակա հայտարարված, այնպես էլ գիտական մյուս ուղղություններով, կարդացեք «Ինֆոքոմի» հոդվածում։

  • Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի շուրջ, այս մասին հ…

    ❗️Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի շուրջ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    🗣 «Ես հանձնարարել եմ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին և պետքարտուղար Ռուբիոյին, ինչպես նաև Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Ռասին Քեյնին համագործակցել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար։
    🔸 Ես պատիվ եմ ունեցել լուծելու աշխարհում 9 պատերազմ, և սա կլինի իմ 10-րդը, այնպես որ եկեք անենք դա»,- գրել է Թրամփը։
    🇱🇧🇮🇱 Երկու երկրների միջև պաշտոնական հրադադարը կսկսվի ապրիլի 17-ին, ժամը 02:00-ին (Երևանի ժամանակով)։ |tert.am|

  • ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դ…

    🇦🇲🇫🇷 ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյիին:
    🔸 Անդրադարձ է կատարվել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին և դրա շրջանակներում Ֆրանսիայի նախագահի այցին:
    🔸 Շեշտվել է համագործակցության նշանակությունը պաշտպանական ոլորտում։
    [ՀՀ կառավարություն]