Category: Infocom

  • Հայաստանյան 16 ՀԿ-ներ հայտարարությամբ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունք…

    📣 Հայաստանյան 16 ՀԿ-ներ հայտարարությամբ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին:
    ‼️ ՀԿ-ները կոչ են անում նրանց հրապարակայնորեն դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և լիարժեք երաշխավորել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

  • Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քր…

    ⚖️ Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
    ℹ️ Պարզվել և հիմնավորվել է, որ Ր.Մ․-ն ահաբեկչություն՝ բնակչությանը և դրա առանձին խմբին ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու նպատակով խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք կատարելու նպատակով, դիտավորությամբ ձեռք է բերել հանցանք կատարելու համար գործիք և միջոց հանդիսացող՝ դյուրավառ հեղուկով լցված տարաներ և 2026թ. մարտի 6-ին գնալով ՀՀ ԱԱԾ վարչական շենք՝ փողոցում գտնվող բազմաթիվ անձանց ներկայությամբ իր մոտ գտնվող, դյուրավառ հեղուկով տարաները վառել և նետել է ՀՀ ԱԱԾ շենքի դարպասի ուղղությամբ՝ առաջացնելով պայթյուն և հրկիզում։
    👨‍⚖️ Նրա նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը): Խափանման միջոց է կիրառվել կալանքը:
    [ՀՀ քննչական կոմիտե]
    ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած տղամարդը կալանավորվել է։

  • Մակրոնը հայտարարել է ՌԴ-ից ուղևորվող լցանավի ձերբակալման մասին: Ֆրանսիայի ռազմա…

    🇫🇷🇷🇺 Մակրոնը հայտարարել է ՌԴ-ից ուղևորվող լցանավի ձերբակալման մասին:
    🛳 Ֆրանսիայի ռազմածովային ուժերը ձերբակալել են Tagor նավթատար լցանավը, որը պատժամիջոցների տակ էր, այսպես կոչված՝ ռուսական «ստվերային նավատորմին» պատկանելու կասկածանքով։ Գործողությանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիան։
    💬 «Անթույլատրելի է, որ նավերը շրջանցեն միջազգային պատժամիջոցները, խախտեն ծովային իրավունքը և ֆինանսավորեն այն պատերազմը, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայի դեմ արդեն ավելի քան չորս տարի»,- X-ում գրել է Ֆրանսիայի նախագահը: |azatutyun.am|

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ։ …

    🇷🇺🇦🇲 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ։
    💬 «Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար բարեկամական բնույթ ունեն, և մենք շահագրգռված ենք դրանց հետագա առաջանցիկ զարգացմամբ։ Ցանկանում եմ մաղթել Ձեզ առողջություն, բարօրություն և հաջողություններ»,- նշված է ուղերձում: |armenpress.am|

  • ԱՄՆ-ն «ինքնապաշտպանական» հարվածներ է հասցրել իրանական ենթակառուցվածքներին, ինչի…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ն «ինքնապաշտպանական» հարվածներ է հասցրել իրանական ենթակառուցվածքներին, ինչին ի պատասխան՝ Իրանը հարվածել է Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակից Քուվեյթին։
    🔻 ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հարվածներով ամերիկյան կողմը մասամբ պատասխանում էր նաև իրանական զինուժի կողմից ամերիկյան անօդաչուի խոցմանը, որն, ըստ Վաշինգտոնի, անցնում էր միջազգային ջրերի վրայով։
    🔻 ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ թիրախավորել է ավիաբազա, որը, նրանց պնդմամբ, ԱՄՆ ուժերն օգտագործել էին վերջին հարձակումներն իրականացնելու համար։ Թե որ երկրում է գտնվում այդ բազան, չի հստակեցվել։ |azatutyun.am|

  • Այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 24-րդ օրն էր։ Կա…

    🗳Այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 24-րդ օրն էր։
    📌 Կարդացեք՝ Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 24-րդ օրը

    Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 24-րդ օրը — Infocom

    Այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 24-րդ օրն էր։ Հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններից մեկ շաբաթ առաջ քաղաքական

  • «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուն…

    📄 «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 12 մլն 21 հազար դրամ եկամուտ և 46 մլն 570 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի…

    🇫🇷 Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել Լիբանանում Իսրայելի ռազմական գործողության ընդլայնման կապակցությամբ:
    📢 «Իսրայելական գործողությունների այդ երկարաձգումը, այդ հարձակումը հակասում է Իսրայելի պարտավորություններին (կրակի դադարեցման մասին համաձայնության շրջանակում. — խմբ.), միջազգային իրավունքին և Իսրայելի շահերին ու անվտանգությանը», — Le Monde-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Բարոն և պնդել, որ Իսրայելը «լուրջ սխալ» է գործել: |azatutyun.am|
    🇮🇱🇱🇧 Իսրայելի զինուժը գրավել է հարավային Լիբանանի 900-ամյա Բոֆորի ամրոցը և կից ռազմավարական նշանակության լեռնաշղթան: 📌 Ռազմական գործողությունը, ըստ ՑԱՀԱԼ-ի, նպատակ ուներ վերահսկողություն սահմանել Բոֆորի լեռնաշղթայի և Վադի ալ-Սալուկիի շրջանի նկատմամբ՝ թուլացնելով…

  • Առաջիկա 5 տարիներին Հայաստանի մեծագույն խնդիրներից մեկը լինելու է Հայաստանի էն…

    ⛽️ Առաջիկա 5 տարիներին Հայաստանի մեծագույն խնդիրներից մեկը լինելու է Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացումը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    🗣 «Այսօրվա տեխնոլոգիան այդ հնարավորությունը տալիս է։ Ես ձեզ պատասխանատու ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունն ունի էներգետիկ անսահմանափակ ռեսուրսներ։ Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն, և մենք արդեն գնում ենք այդ ճանապարհով։ 2018 թվականից ի վեր մենք արևային էներգիայի ոլորտում Մեծամորի ատոմակայանի 2․5 անգամ հզորության կարողություններ ենք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում։
    🔸 Հիմա Եվրամիության հետ համագործակցության մեր առաջնահերթություններից մեկը կուտակիչ կայանների ստեղծումն է, և մենք կենտրոնանալու ենք այդ խնդրի վրա»,- հայտարարել է Փաշինյանը։ |armenpress.am|

  • Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի, իրավիճակը շուկայական գնի դեպ…

    🔥🇷🇺 Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի, իրավիճակը շուկայական գնի դեպքում կարող է շատ բարդ լինել, «Վեստի» հեռուստածրագրի եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
    🗣 «Մենք շատ լավ գիտենք իրավիճակը գազի շուկայում: Այնտեղ այլ գազ բացի ռուսաստանյանից երբեք չի լինի: Ամբողջ հարցը միայն այն է՝ որտեղից Հայաստանը կստանա ռուսաստանյան գազը և ինչ միջնորդների կվճարի», — ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է Օվերչուկը:
    🔻 «Հայաստանում կլինի շատ բարդ իրավիճակ: Իսկ մենք դա չենք ուզում», — վստահեցրել է ՌԴ փոխվարչապետը: |azatutyun.am|