Category: Infocom

  • Արցախի ներկայացուցչության շենքը արցախցիների համար վայր է, որը խորհրդանշում է ագ…

    📌 Արցախի ներկայացուցչության շենքը արցախցիների համար վայր է, որը խորհրդանշում է ագրեսիայի ու բռնազավթման ենթարկված Արցախի պետականությունը և նվազագույն հնարավորություն է տալիս էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված արցախցիներին (…) իրենց իրավունքների պաշտպանության նպատակով ջանքերի համատեղման ու համակարգման համար։ Այն չի կարող դառնալ տարատեսակ կեղտոտ պայմանավորվածությունների ու քաղաքական առևտրի առարկա։
    📌 Ակնկալում ենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ, Հայաստանում և Սփյուռքում գտնվող հաստատություններն ու հայրենակիցները կարձագանքեն ՀՀ իշխանությունների այս հերթական ամոթալի քայլին։
    [Արցախի ազգային ժողով]
    Անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը

  • Վարորդական իրավունքից զրկվածներին խոստացված նախագիծն արժանացավ կառավարության հա…

    Վարորդական իրավունքից զրկվածներին խոստացված նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը․ փոփոխությունների նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննակմանը։
    🚙 Առաջարկվում է վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ վերականգնել այն առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50 000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։
    📌 Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական 13 միավոր։ Վարելու իրավունքից 2-րդ անգամ զրկվելու դեպքում վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն առանց քննության: |arm.sputniknews.ru|

  • Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Սամվել Կարապետյանը պետք է դատվի 300 000 ադրբե…

    🔻 Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Սամվել Կարապետյանը պետք է դատվի 300 000 ադրբեջանցիների վերադարձի թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար՝ այն անվանելով «լրտեսական գործունեություն»։
    🗣 «Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման և դպրոցներից ու մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես՝ 300 000 ադրբեջանցիների վերադարձի՝ գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար։ Չի ստացվի պարզապես այդ լրտեսական գործունեությունը»,- ասել է Փաշինյանը ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում։
    🔻 Նա նշել է, որ Կարապետյանը տասնամյակներով չի կարողանալու դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից, և նա պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում «որպես լրտես, որպես հոսանքի գող և որպես փող լվացող»։

  • Սպարտակ Ղուկասյանը 3 ամսով կալանավորվել է ամիսներ առաջ դատարանի դահլիճում հնչեց…

    ℹ️ Սպարտակ Ղուկասյանը 3 ամսով կալանավորվել է ամիսներ առաջ դատարանի դահլիճում հնչեցրած վիրավորական արտահայտության համար հարուցված քրեական վարույթի շրջանակներում, որը որակվել էր մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն։
    🗣 Այդ մասին «Ազատությանը» հայտնել են Գլխավոր դատախազությունից։
    Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կրկին կալանավորել են առանց պաշտպանների մասնակցության։

  • Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ՄԱԿ-ի գլխավոր…

    🇦🇿🇺🇸 Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
    🇦🇲 Ի թիվս այլ հարցերի՝ պաշտոնյաները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։
    ‼️ Ըստ Բաքվի՝ անդրադարձ է կատարվել «նախկին հարկադիր տեղահանվածների վերադարձի ապահովման, վստահության ամրապնդման ու տարածաշրջանում ականների» խնդիրներին։ |azatutyun.am|

  • Չնայած հրադադարի ռեժիմին՝ Իսրայելը ուժգնացրել է «Հեզբոլլահ»-ի խմբավորման դեմ ռա…

    🇮🇱🇱🇧 Չնայած հրադադարի ռեժիմին՝ Իսրայելը ուժգնացրել է «Հեզբոլլահ»-ի խմբավորման դեմ ռազմական գործողությունները, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
    📌 Նախօրեին Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով 31 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա, վիրավորվել է 40 մարդ՝ հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ |azatutyun.am|

  • Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կրկին կալանավո…

    ⚖️ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կրկին կալանավորել են առանց պաշտպանների մասնակցության։
    📌 Նրա խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել, և երեկ կալանավորելու որոշում է կայացվել, երեկոյան նրան կալանավայր են տեղափոխել:

    💬 «Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»,- հայտնել է պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանը՝ նշելով, որ փաստաբանները դեռ չեն ստացել դատարանի որոշումը:

    |arm.sputniknews.ru|

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Նոր …

    📣 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Նոր Հաճնում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարել է՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն համաձայնեցրել են TRIPP նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագրի տեքստը, և այն պատրաստ է վերջնական ստորագրման։
    🗣 «TRIPP նախագիծը դառնում է իրականություն։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարում է շրջափակումը և կոնֆիլկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի»,- ասել է նա: |armenprss.am|

  • Անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավո…

    Անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը, գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
    🔸 Փաստաբանը որոշումը «պատմական խայտառակություն» է որակել։
    🗣 «Որոշումը կբողոքարկեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան»,– նշել է նա։

  • «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնած…

    📄 «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 131 մլն 986 հազար դրամ եկամուտ և 34 մլն 460 հազար դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։