Category: Infocom

  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում․ դեպքի վայր են մեկնել փրկարարական և ոստիկանական …

    ❗️Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում․ դեպքի վայր են մեկնել փրկարարական և ոստիկանական ուժեր։
    🔸 Ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրերն, ընկել երթևեկելի հատված և մայթին։
    📌 Ըստ նախնական տվյալների՝ տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքենա։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Վերջին երկու շաբաթների ընթացքում ահազանգեր են ստացվել, որ հանրապետության տարբե…

    ❗️⛪️ Վերջին երկու շաբաթների ընթացքում ահազանգեր են ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ են կատարվում․ հափշտակվել են խաչեր, գավաթներ, մյուռամաններ և եկեղեցական այլ պարագաներ։
    📌 Հայտնի է դարձել, որ գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ. նրանք ձերբակալվել են։
    🔸Պարզվել է, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել, մնացած մասը հայտնաբերվել է մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքա…

    🇦🇲🇺🇦 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ:
    🔸 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները:
    🔸 Երկուստեք արձանագրվել է վերջին շրջանում գրանցվող առևտրաշրջանառության աճի դրական դինամիկան։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կի…

    ⚖️ Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է, կիրառվել է գրավ: Այս մասին news.am–ը տեղեկացել է Դատական դեպարտամենտից։
    📌 Որոշումը կայացվել է հուլիսի 9–ին։
    ⚖️ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 20 մլն դրամ գրավով: [Դատական դեպարտամենտ] |1lurer.am|

  • Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ …

    ⚖️ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը։
    📌 Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դատական նիստի օրը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։
    👨‍⚖️ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին: Այս մասին տեղեկանում ենք « Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: |factor.am|

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական …

    ✍️ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։
    [ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն]

  • 2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների հե…

    🚙👮 2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը նվազել է 3-ով, վիրավորների թիվը՝ 31-ով։
    [ՀՀ ներքին գործերի նախարարություն]

  • Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշ…

    🔶 Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
    🔹 Ղազինյանի խոսքով՝ 2011 թվականից իրականացված խոշորացման արդյունքում համայնքների թիվը 915-ից նվազել է մինչև 70, սակայն վարչատարածքային փոփոխությունը բովանդակային բարեփոխումների չի հանգեցրել։
    🗣 «Խոշորացման նպատակը պարզապես համայնքների թվի կրճատումը չէր։ Այն պետք է ստեղծեր կառավարչական ավելի մեծ կարողություններ, ապահովեր մարդկային և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործում, բարձրացներ հանրային ծառայությունների որակը և իրական լիազորություններ ու համապատասխան ֆինանսական միջոցներ ապակենտրոնացներ դեպի համայնքներ»,- ասաց թեկնածուն։ |armenpress.am|

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քննարկվել է Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը։…

    🔶«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը քննարկվել է Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը։ Այս մասին լրագրողների զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
    🗣 «Խմբակցության ներսում եղել է որոշում, որը բաժանված է 2 մասի՝ խմբակցության մեջ որոշման և նաև այն պատասխանը, որը մենք պետք է տանք։ Եվ այդ պատասխանը տրվել է»,- ասաց Կարապետյանը՝ հրաժարվելով այլ մանրամասներ նշել և հավեվելով, որ Էդգար Ղազարյանը կներկայացնի այդ հարցը։
    📌 Ներողություն խնդրելը վիրավորանքի համար ամենևին թուլություն չէ, հակառակը, դա գիտակցում է, որ միմյանց հանդեպ ռադիկալիզացիայի շղթան պետք է կոտրել։ ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել է խորհրդարանի նախագահ, ՔՊ խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։ 🗣 «Մենք պետք…

  • 2026թ․ օգոստոսի 13-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Նազիկ Ամիրյանի (խմբ․ — գե…

    ⚖️ 2026թ․ օգոստոսի 13-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Նազիկ Ամիրյանի (խմբ․ — գեներալ Մանվել Գրիգորյանի այրու) վարձակալության իրավունքը՝ Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ 0.3 հա մակերեսով, 20 միլիոն 502 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ։
    📌 Հողատարածքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]
    ⚖️ Հրապարակվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով վճիռը, ըստ որի վերջիններս մեղավոր են ճանաչվել մի քանի հանգամանքներում։ Մ․ Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի 💰 շուրջ մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն ՀՀ…