Category: Infocom

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պետական մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանե…

    ❗️ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պետական մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ համաժողով է անցկացվում պետական մարմինների ներկայացուցիչների հետ։

  • Կանխվել է Իրանից մաքսանենգ ճանապարհով դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմր…

    ❗️Կանխվել է Իրանից մաքսանենգ ճանապարհով դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպքԱԱԾ
    📌 ՀՀ քաղաքացիներ Ա.Մ-ն և Ս.Ս-ն, ԻԻՀ քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ նոյեմբերի 10-ին Իրանից մաքսանենգ ճանապարհով՝ իրացնելու նպատակով, ՀՀ են ներկրել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների խմբաքանակ։ Հանցավոր խմբի անդամները հայ-իրանական պետական սահմանի սահմանային գոտում, ԻԻՀ քաղաքացուց ստանալով թմրամիջոցի նշված խմբաքանակը, այն փորձել են տեղափոխել ք.Երևան, սակայն ձերբակալվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից։
    🔸 ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, Ա.Մ-ի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 26 կիլոգրամ թմրամիջոց (4,690 կգ. «Մեթամֆետամին» և 20,842 կգ. «Մարիխուանա»)։ Նշված ՀՀ 2 քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ա.Մ-ի և Ս.Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
    🔗 Կարդալ ավելին

  • ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Գավառ համայնքին պատկանող հողամասերը …

    ❗️ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Գավառ համայնքին պատկանող հողամասերը ապօրինի օտարելու համար, դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 13 անձի նկատմամբ, այդ թվում՝ Գավառի նախկին համայնքապետի, նույն ժամանակաշրջանում պաշտոնավարած ավագանու 10 անդամների, համայնքապետարանի իրավաբանի, ինչպես նաև ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ։
    🗣 «Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 434 միլիոն 700 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 35 հա և 69 միլիոն 727 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5.6 հա մակերեսներով հողամասերի նկատմամբ: [….] Մեղադրյալների կողմից ամբողջությամբ վերականգնվել է համայնքին պատճառված վնասը՝ 3 միլիոն 964 հազար դրամը:
    🔸 Դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով»,- ասված է հաղորդագրությունում։

  • ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի տեսուչն իր սպասարկման տարածքում գտնվող մի քանի փողոցն…

    ❗️ ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի տեսուչն իր սպասարկման տարածքում գտնվող մի քանի փողոցների լուսավորության սպառած էլ․ էներգիայի ծախսը հաշվող սարքի իրական ցուցմունքների փոխարեն ներկայացրել է կեղծ՝ հավելագրված ծախս։
    📌 Արդյունքում Գ.Խ.-ն համայնքապետարանին պատճառել է խոշոր չափերով՝ 1 մլն 102 հզր 288 ՀՀ դրամի գույքային վնաս:
    ⚖️ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը): Գ.Խ.-ն ձերբակալվել է:
    [Քննչական կոմիտե]

  • Ադրբեջանում ՌԴ դեսպան Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Ադրբեջանի ԱԳՆ-ից ՌԴ դ…

    🇦🇿🇷🇺 Ադրբեջանում ՌԴ դեսպան Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Ադրբեջանի ԱԳՆ-ից ՌԴ դեսպանին բողոքի նոտա են հղել։ 📣 Պատճառը Կիևի գիշերային հրթիռակոծության ժամանակ Ադրբեջանի դեսպանության շենքի տարածք ռուսական «Իսկանդերի» մնացորդների ընկնելն է, որը վնասներ է…

  • Նոյեմբերի 23-ից Շիրակի փողոցում՝ Արշակունյաց պողոտայից եկող ուղղությամբ նախկին …

    🚘 Նոյեմբերի 23-ից Շիրակի փողոցում՝ Արշակունյաց պողոտայից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» և «միայն ձախ» ուղղություններով:
    🚫 Ինչպես նաև Շիրակի փողոցի երկու կողմերում՝ Շիրակ — Արարատյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Դատարանը բավարարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկա…

    👨‍⚖️ Դատարանը բավարարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը: 🗣 Այս մասին news.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

  • Հայաստանն ու Ղազախստանը համագործակցությունը կբարձրացնեն ռազմավարական գործընկերո…

    🇦🇲🤝🇰🇿 Հայաստանն ու Ղազախստանը համագործակցությունը կբարձրացնեն ռազմավարական գործընկերության մակարդակի:
    🗣 Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։  
    💬 «Ես ցանկանում եմ ընդգծել, որ մեր միջպետական հարաբերություններն առանձնահատուկ են, և մենք ունենք մեծ հնարավորություններ բազմակողմանիորեն զարգացնելու համագործակցությունը։ Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր, ներառյալ փաստաթուղթ, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունները դարձնենք ռազմավարական»,- ասել է Տոկաևը: |armenpress.am|

  • Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերու…

    🔸 Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները։
    🤝 Նման պայմանավորվածություն են ձեռք բերել ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ընկերության՝ Կուպերտինոյի կենտրոնակայանում կայացած հանդիպման ժամանակ:
    [ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն]

  • Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրե…

    Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):