Category: Infocom

  • Վաշինգտոնում սկսվել են Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցությունները: Բանակցություննե…

    🇺🇸🇮🇱🇱🇧 Վաշինգտոնում սկսվել են Իսրայել-Լիբանան ուղիղ բանակցությունները:
    📌 Բանակցություններին մասնակցում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եխիել Լեյտերը և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեհ Մոավադը։

  • Հորմուզի նեղուցի անվտանգության միջազգային «պաշտպանական առաքելության» քննարկման …

    🇫🇷 Հորմուզի նեղուցի անվտանգության միջազգային «պաշտպանական առաքելության» քննարկման համար տեսակոնֆերանսը տեղի կունենա ուրբաթ՝ ապրիլի 17-ին, հայտնել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը։
    🔸Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի նախագահությամբ անցկացվելիք հանդիպումը կմիավորի այն երկրներին, որոնք պատրաստ են մասնակցել «Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը վերականգնելու առաքելությանը։ |factor.am|

  • ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է, որ բարեգործություն իրականացնելու օրենսդ…

    ‼️ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է, որ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը այլ անձի հետ ընտրողներին տրամադրել է գումար և խոստացել արտոնյալ ծառայություն։
    📌 Հարուցվել է քրեական վարույթ, 2 անձ ձերբակալվել է։
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]
    ⚖️ Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքի խախտման հիմքով։ 📌 Այս մասին հայտնեց Գոհար Մելոյանը՝ նշելով, որ իր գործընկերուհին 3 անչափահաս երեխաների մայր է, երեխաներից մեկը նորածին է՝ կրծքով կերակրվող: 🗣 «Ակնհայտ է, որ իրավական գործընթացի…

  • Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքի խախտման հիմքով։ Այս …

    ⚖️ Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքի խախտման հիմքով։
    📌 Այս մասին հայտնեց Գոհար Մելոյանը՝ նշելով, որ իր գործընկերուհին 3 անչափահաս երեխաների մայր է, երեխաներից մեկը նորածին է՝ կրծքով կերակրվող:
    🗣 «Ակնհայտ է, որ իրավական գործընթացի հետ գործ չունենք։ Մի պնդում կարող եմ անել՝ սրանք մեր հաջողված հանրահավաքի հետևանքներն են», — ասաց Մելոյանը:
    ⚖️ Քիչ առաջ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ 🗣 Այս մասին հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

  • Քիչ առաջ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյա…

    ⚖️ Քիչ առաջ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
    🗣 Այս մասին հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

  • Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքա…

    🇦🇲🇪🇺 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
    📌 Ընդգծվել է ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ համաձայնությունը:
    🗣 Միրզոյանը և Կալասը քննարկել են ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք ՀՀ-ԵՄ արժեքահեն գործընկերության և ռազմավարական օրակարգի կարևոր մաս են կազմում։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով, 15-18-ի ցերեկային …

    🌡 Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով, 15-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով։
    ☔️ Երևանում ապրիլի 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։
    ❗️ Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-4 աստիճան ցուրտ:
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Իտալիան որոշել է կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձ…

    🇮🇹 Իտալիան որոշել է կասեցնել Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը Մերձավոր Արևելքում։

    🗣 «Մենք պետք է շարունակենք աշխատել խաղաղության բանակցությունները առաջ մղելու, իրավիճակը կայունացնելու ջանքերի և Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ, որը կարևոր է մեզ համար, ակնհայտորեն, ոչ միայն վառելիքի, այլև պարարտանյութերի համար», — ասել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։
    📌 Իտալիայի և Իսրայելի միջև պաշտպանական համաձայնագիրը, որը ենթադրում է ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիական հետազոտությունների փոխանակում, ստորագրվել է 2003 թվականին և վավերացվել երկու տարի անց։ Այնուհետև այն երկարաձգվել է յուրաքանչյուր հինգ տարին մեկ, իսկ վերջին երկարաձգումը պետք է ավարտվեր 2031 թվականին։ |armenpress.am|

  • Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժած 28-ամյա կնոջ առողջական վիճակը շ…

    🏥 Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժած 28-ամյա կնոջ առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Բժիշկների փոխանցմամբ՝ նրա գիտակցությունը մթագնած է, միացված է արհեստական շնչառական ապարատին։
    👩‍⚕️ Կնոջ երեք երեխաներից երկուսի առողջական վիճակում արձանագրվել է աննշան դրական տեղաշարժ, սակայն բժիշկները նրանց վիճակը դեռևս գնահատում են ծանր։ Իսկ մեկ տարեկան փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
    [ՀՀ առողջապահության նախարարություն]|azatutyun.am|
    ❗️ Շիրակի մարզում ավտովթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառական ապարատին (ինտուբացված): 🔸 8-ամյա աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր, հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:…

  • «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրու…

    ‼️ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։
    🗣 Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ շուրջ 6 ամիս իրենք ամեն ինչ արել են, որ ընդդիմությունն այս ընտրություններին մասնակցի մեկ ճակատով, սակայն դա չի ստացվել: