Category: Infocom

  • ՄԻՊ աշխատակազմն ստացել է մի քանի ահազանգեր փաստաբաններից առ այն, որ իրենց վստահո…

    ❗️ՄԻՊ աշխատակազմն ստացել է մի քանի ահազանգեր փաստաբաններից առ այն, որ իրենց վստահորդներին տեսակցելու և պատշաճ իրավաբանական օգնություն ապահովելու հնարավորություն չի տրվում:
    🔸 ՄԻՊ-ի կողմից ձեռնարկված միջոցների և քննչական մարմնի հետ քննարկումների արդյունքում փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և իրացնել անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։
    [ՄԻՊ աշխատակազմ]
    իրավապահները խոչընդոտում են փաստաբանների աշխատանքը՝ թույլ չտալով մուտք գործել շենք:

  • Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի եղել։ Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնել են …

    🇦🇲 Հայաստանից Ադրբեջան արտահանման դեպք չի եղել։
    🗣 Այս մասին «Ինֆոքոմ»-ին հայտնել են ՊԵԿ-ից:
    💬 «Ըստ ՀՀ ՊԵԿ մաքսային վիճակագրության տվյալների՝ Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել»,- հայտնել են կոմիտեից:
    2026-ի առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստանից ներկրել է 960 դոլարի ապրանք:
    📣 Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն:

  • Ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ ՀՀ հակակոռուպց…

    📣 Ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:
    🗣 Այս մասին 1Lurer.am-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
    Վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի բոլոր գրասենյակներում

  • Շուրջ 14 անձ է բերման ենթարկվել՝ հայտնեց փաստաբան Յուրա Դիլանյանը: «Վաղ առավոտի…

    ❗️ Շուրջ 14 անձ է բերման ենթարկվել՝ հայտնեց փաստաբան Յուրա Դիլանյանը:
    💬 «Վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի բոլոր գրասենյակներում»,- ասաց նա:
    📌 Նա հավելեց, որ որևէ տեղեկություն չունեն՝ ինչի համար են մարդկանց տարել, ինչ մեղադրանքով, կասկածանքով, և թե բերման ենթարկված անձանցից ով որտեղ է:
    Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ և համակիրներ:

  • Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ և համակիրներ: …

    🔸 Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ և համակիրներ:
    🗣 Այս մասին հայտնել է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը՝ նշելով, որ առավոտից «արշավ» է սկսվել իրենց ուժի նկատմամբ, տեղի են ունցել խուզարկություններ:
    🔸 Մելոյանը տեղեկացրել է, որ ուղևորվում են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ, նրա խոսքով, իրավապահները խոչընդոտում են փաստաբանների աշխատանքը՝ թույլ չտալով մուտք գործել շենք:

  • Դավիթ Խաչատրյանն ընտրվեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդա…

    Դավիթ Խաչատրյանն ընտրվեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում. նրա թեկնածությունն առաջադրել էր ՔՊ-ն:
    🗳 ԱԺ-ում երեկ տեղի ունեցած փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 61 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել:
    📌 Նշենք՝ այս հանձնաժողովը կազմակերպում է անձի էլեկտրոնային նույնականացման, թվային ստորագրության ու գաղտնագրման ծրագրային ապահովումների համակարգի, «Ես եմ» նույնականացման հարթակի, պետական տեղեկատվական համակարգի տեղեկություններին թվային անվտանգ միջավայրում հասանելիության, կառավարական ցանցի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջգերատեսչական համակարգի մշակումը, կառավարումը, զարգացումը, հոսթինգը և օգտագործումը:

  • Մրգաշենում ապրիլի 13-ին սպանություն կատարած եղբայրները կալանավորվել են: Այս մաս…

    ❗️Մրգաշենում ապրիլի 13-ին սպանություն կատարած եղբայրները կալանավորվել են:
    🔸 Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ |1lurer.am|
    📌 Հիշեցնենք՝ ոստիկանությունը փաստական տվյալներ էր ձեռք բերել այն մասին, որ 20-ամյա եւ 17-ամյա եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան:

  • Իրանի զինված ուժերը զգուշացրել են, որ կարգելափակեն Կարմիր ծովով, ինչպես նաև Պար…

    🇮🇷🇺🇸 Իրանի զինված ուժերը զգուշացրել են, որ կարգելափակեն Կարմիր ծովով, ինչպես նաև Պարսից ծոցով ու Օմանի ծովով առևտուրը, եթե ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը շարունակվի, գրում է France 24-ը։
    🗣 «Իսլամական Հանրապետության հզոր զինված ուժերը թույլ չեն տա, որ որևէ արտահանում կամ ներմուծում շարունակվի Պարսից ծոցում, Օմանի ծովում և Կարմիր ծովում»,- հայտարարել է Իրանի ռազմական կենտրոնական հրամանատարության ղեկավար Ալի Աբդոլլահին։ |factor.am|

  • Վերջին երկու օրերին երկու զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի դպրոցների վ…

    🏫 Վերջին երկու օրերին երկու զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի դպրոցների վրա։
    🔸 Երեկ Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեք քաղաքի դպրոցի վրա աշակերտի զինված հարձակման հետեւանքով տուժել է 17 մարդ, այդ թվում՝ 12 աշակերտ և 3 ուսուցիչ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակվողն ինքնասպան է եղել։
    🔸 Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել այսօր, Քահրամանմարաշ քաղաքի Այսեր Չալըքի միջնակարգ դպրոցում, 8-րդ դասարանի աշակերտի կողմից։ Հաղորդվում է, որ այս դեպքում եւս հարձակվողը ինքնասպան է եղել։
    📌 Այսօրվա հարձակման զոհերի թիվը հասել է 9-ի, կա 20-ից ավելի վիրավոր։

  • ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրան…

    🔸 ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկանում ենք առաջին նախագահի ֆեյսբուքյան էջից։
    📌 «Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում արծարծվել են մեր երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման և խորացման քայլերը, հիմնված հազարամյակների պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա»,- նշված է հաղորդագրությունում։