Category: Infocom

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը շրջափակելու հրահանգի մա…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը շրջափակելու հրահանգի մասին։ Այս մասին նա գրել է Truth Social-ում:
    🗣 «Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մուտք գործելու կամ այն լքելու փորձ կատարող բոլոր նավերի շրջափակման գործընթացը»,- հայտարարել է Թրամփը։
    📌 Նա նաև հրահանգել է ռազմածովային ուժերին միջազգային ջրերում հայտնաբերել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որը տուրք է վճարել Իրանին Հորմուզով անցնելու համար։

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են…

    🇮🇷🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերջին զարգացումները: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։
    📌 Նշվում է, որ զրույցի ընթացքում Իրանի նախագահը տվել է ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունների իր գնահատականը։

  • Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը մարմնամ…

    🇦🇲🥇 Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր:
    📌 Աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժություններում Արթուր Ավետիսյանը 6 փուլերից երեքում դարձել է ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր:
    [Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա]

  • Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ տնա…

    ⚖️ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը։
    ⚖️ Դատարանը մերժեց փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը։ 🗣 Փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ անհրաժեշտությունն ու հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ Արթուր Սարգսյանի 85-ամյա հայրը գտնվում է բժշկական կենտրոնում․ «Նա այս ընթացքում առողջական…

  • Ռուսաստանը և Ուկրաինան հաղորդում են երեկ ուժի մեջ մտած Զատկի զինադադարի խախտում…

    🇷🇺🇺🇦 Ռուսաստանը և Ուկրաինան հաղորդում են երեկ ուժի մեջ մտած Զատկի զինադադարի խախտումների մասին՝ դրանց համար մեղադրելով միմյանց:
    🔶 Ուկրաինայի Սումիի մարզում գիշերը ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքով հարվածել են շտապ բուժօգնության ավտոմեքենային: Զինադադարի խախտման մասին լուրեր ստացվում են նաև այլ մարզերից։
    🔷 ՌԴ Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է 2 բնակիչ: Անօդաչուների գրոհների մասին հաղորդումներ են ստացվել նաև Կուրսկի մարզից:
    📌 Այնուհանդերձ, երկու կողմից էլ հայտնում են, որ զինադադարը ռազմաճակատի հատվածների մեծ մասում իրոք գործում է։ |azatutyun.am|
    🇷🇺🇺🇦 Զատկական հրադադար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև: Ըստ Կրեմլի՝ այն ուժի մեջ կմտնի շաբաթ ժամը 16:00-ից մինչև կիրակի կեսգիշեր: 🔸 Վլադիմիր Պուտինը նախօրեին է հայտարարել 32-ժամյա հրադադարի մասին Զատկի կապակցությամբ, իսկ նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկին…

  • Ապրիլի 13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային և բոլոր նա…

    ☔️ ❄️ Ապրիլի 13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային և բոլոր նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
    🛣 Լեռնային շրջաններում պասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին նաև մերկասառույց։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]
    🔗 Կարդալ ավելին

  • Լիբանանում մարտի 2-ից Իսրայելի գրոհների հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է երկ…

    🇱🇧 Լիբանանում մարտի 2-ից Իսրայելի գրոհների հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է երկու հազարը։ Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
    🏥 «Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիայի հետեւանքով զոհերի թիվը կազմել է 2 020 մարդ, եւս 6 436 հոգի վիրավորվել է»,- նշված է հաղորդագրությունում։ |news.am|

  • Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններն ավարտվել են առանց որևէ համաձայնութ…

    🇮🇷🇺🇸 Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններն ավարտվել են առանց որևէ համաձայնության՝ «ամերիկյան կողմի ներկայացրած չափազանց մեծ պահանջների պատճառով»։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Tasnim-ը։
    📌 Բաղային ասել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն «մի շարք հարցերի շուրջ հասել են փոխըմբռնման», և որ առկա են եղել տարակարծություններ 2-3 կարևոր խնդիրների շուրջ։
    🗣 «Այս բանակցություններին ավելացան որոշ նոր խնդիրներ, ինչպիսին է Հորմուզի նեղուցի հարցը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բարդությունները»,- նշել է իրանցի պաշտոնյան։
    🇺🇸🇮🇷 Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին Պակիստանից մեկնելուց առաջ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։ 🗣 «Մենք մի շարք բովանդակալից քննարկումներ ունեցանք իրանցիների…

  • Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնու…

    🇺🇸🇮🇷 Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Այս մասին Պակիստանից մեկնելուց առաջ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։
    🗣 «Մենք մի շարք բովանդակալից քննարկումներ ունեցանք իրանցիների հետ, սա լավն լուրն է։ Վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չհասանք, և կարծում եմ, որ դա շատ ավելի վատ լուր է Իրանի համար, քան ԱՄՆ-ի»,- ասել է Ջեյ Դի Վենսը։
    📌 ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ Պակիստանից հեռանում են շատ պարզ առաջարկով, որն իրենց «վերջնական և լավագույն առաջարկն է»։ |azatutyun.am|

  • Իջևան քաղաքի Վալանսի փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այն մեկուսա…

    🔥 Իջևան քաղաքի Վալանսի փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
    👨‍🚒 Այն մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ ապրիլի 12-ին, ժամը 00:30-ին:
    📌 Այրվել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 150 քմ)․ փրկարարները տարհանել են 25 բնակչի:
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]